Այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 7 մարզերի 16 համայնքներում

Այսօր` դեկտեմբերի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ:

Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:

Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 19 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում են 36 տեխնիկական սարքավորում:

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Հերթական ընտրություններով այսօր համայնքի ղեկավար կընտրեն  Արագածոտնի մարզի Զարինջա, Թլիկ, Կոշ, Հակո համայնքներում, Արմավիրի մարզի Ալաշկերտ, Ֆերիկ, Նորապատ համայնքներում, Գեղարքունիքի` Զովաբեր համայնքում, Լոռու` Անտառամուտ համայնքում, Կոտայքի` Ողջաբերդ համայնքում, Գեղարքունիքի Դդմաշեն եւ Շիրակի մարզի Անուշավան համայնքում կընտրեն համայնքի ավագանու անդամների:

Արտահերթ  ընտրություններ այսօր կանցկացվեն Արագածոտնի Ավան համայնքում (համայնքի ղեկավար) Արարատի` Տափերավան (համայնքի ղեկավար), Նորաշեն (ավագանի) Ծիածան (ավագանի) համայնքներում:

Տպել
1194 դիտում

Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում. կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Գեղարքունիքում 2 մեքենաների բախման հետեւանքով կա 6 վիրավոր

Իսկ հեղափոխությունից բացի ինչի՞ վրա կարող են հույս դնել նախկինները

Կատարվել է հոգեհանգիստ՝ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

Թեհրանի օդանավակայանում թռիչքները հետաձգվել են՝ ձյան առատ տեղումների պատճառով

13 տարի առաջ այս օրը սպանվեց «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը

Պուտինը փորձում է լուծել երկու խնդիր, բայց հնարավոր է, նա կանգնած է Սերժ Սարգսյանի ճակատագրին արժանանալու վտանգի առջեւ

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն այս ամսին է պլանավորված. Մամեդյարով

Ծեծկռտուք Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Հունվարի 20-ի գիշերը Հայաստանի մեծ մասում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է՝ կասկածելի փաթեթ ունենալու համար

Մարմաշեն գյուղում այրվել է կուտակված անասնակեր ու անասնագոմի տանիքը

Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա տղային

Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Թրամփի իմփիչմենտի՝ Սենատ ուղարկված գործը 111 էջից է բաղկացած

Փրկարարները Ծաղկաձորում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Ովքեր եւ ինչու են դիմադրում փոփոխություններին

Երեւանում Honda-ն տապալել է էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին բեռնախցիկից են գտել

Կոտայքի մարզպետարանը ԱԱՏՄ-ի կողմից մարզի որոշ դպրոցների նկատմամբ վարչական վարույթի մասին պարզաբանում է ներկայացրել