«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Եվրախորհրդարանի լիագումար նիստի քննարկման ժամանակ  Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը քաջալերել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակի երկխոսությունը: «ԵՄ-ն  շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, ինչպես նաեւ նրանց կողմից ներկայացրած առաջարկներին: Դա կանենք նաեւ մեր հատուկ ներկայացուցչի աշխատանքի միջոցով»,-ասել է Մոգերինին:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանին: Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է, որ մեր եկիրը համաձայն Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ստանձնել է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը:  

«ԵՄ-ի հետ համաձայնագիրն, ըստ  Հայաստանի, բարեփոխումների համար իրական ծրագիր է: Նախորդ տարվա քաղաքական հեղափոխությունից հետո մեր աջակցությունը բարեփոխումների գործընթացին, նաեւ իրականացվող դատական բարեփոխումներին, ավելացել է: Ես վստահ եմ, որ այս համագործակցությունն առաջիկա տարիներին առավել սերտ է լինելու»,-ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահը:

Տպել
584 դիտում

Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում. կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Գեղարքունիքում 2 մեքենաների բախման հետեւանքով կա 6 վիրավոր

Իսկ հեղափոխությունից բացի ինչի՞ վրա կարող են հույս դնել նախկինները

Կատարվել է հոգեհանգիստ՝ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

Թեհրանի օդանավակայանում թռիչքները հետաձգվել են՝ ձյան առատ տեղումների պատճառով

13 տարի առաջ այս օրը սպանվեց «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը

Պուտինը փորձում է լուծել երկու խնդիր, բայց հնարավոր է, նա կանգնած է Սերժ Սարգսյանի ճակատագրին արժանանալու վտանգի առջեւ

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն այս ամսին է պլանավորված. Մամեդյարով

Ծեծկռտուք Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Հունվարի 20-ի գիշերը Հայաստանի մեծ մասում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է՝ կասկածելի փաթեթ ունենալու համար

Մարմաշեն գյուղում այրվել է կուտակված անասնակեր ու անասնագոմի տանիքը

Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա տղային

Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Թրամփի իմփիչմենտի՝ Սենատ ուղարկված գործը 111 էջից է բաղկացած

Փրկարարները Ծաղկաձորում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Ովքեր եւ ինչու են դիմադրում փոփոխություններին

Երեւանում Honda-ն տապալել է էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին բեռնախցիկից են գտել

Կոտայքի մարզպետարանը ԱԱՏՄ-ի կողմից մարզի որոշ դպրոցների նկատմամբ վարչական վարույթի մասին պարզաբանում է ներկայացրել