«Ինչո՞ւ 31 տարի անց Գյումրին վերականգնված չէ». նախագահն ասաց՝ հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել, եւ դա ինքը չէ

Ինչո՞ւ Գյումրին վերականգնելու համար 31 տարի պահանջվեց: Նախագահ Արմեն Սարգսյանն իրեն ուղղված հարցին արձագանքեց՝ իրականում չեմ կարող պատասխանել: Դրան կարող է պատասխանել միայն մեկ մարդ, որը նախորդ բոլոր տարիներին պատասխանատու է եղել․

«Բայց պատասխանատու է նաեւ մեր ողջ ժողովուրդը՝ մեզ հետ միասին: Իրականում պետք է պատմությունը չմոռանանք, եւ ետ նայենք: 88-ի ողբերգության կողքին կար Ղարաբաղի ազատության, անկախության համար մղվող, եւ ընդհանրապես, մեր ազգային ազատագրական շարժումը: Սրանք միացան, եւ 1991 թվականն էր, հետագայում պատերազմ, փակված ճանապարհ, երկիր, որը չուներ բանակ, չուներ դրամ, չուներ Կենտրոնական բանկ եւ ուներ երիտասարդ կառավարություն, որը պետք է սովորեր, եւ կառավարեր: Սկիզբը շատ դժվար է եղել: Սա քաղաք է, որ հոգի է ունեցել, հոգի է ունեցել ոչ թե 30 տարի առաջ, այլ դարերով, եւ այդ հոգին կարծես սառել էր: Մարդիկ, որոնք 88-ին իրենց հարազատներին, ընտանիքի անդամներին, ծնողներին եւ զավակներին են կորցրել, 30 տարի Հայաստանի հյուսիսում ապրել են անմարդկային, անբնական պայմաններում, դոմիկներում: Եթե նույնիսկ բնակարան են ստացել, միեւնույնն է, քաղաքը կենդանի չի եղել: Մարդիկ միայն բնակարանով չեն ապրում, մարդիկ միայն տուն գալ, քնելով չեն ապրում: Մենք բոլորս զբաղված լինելով անկախությամբ, Ղարաբաղի հարցերով՝ գուցե մեղավոր ենք, որ ինչ-որ պահի ավելի շատ եռանդ, ժամանակ եւ սեր չենք տվել Գյումրուն»,-ասաց նախագահ Արմեն Սարգսյանը:

Այսօր արդեն Հայաստանը զարգացման նոր փուլում է: Ըստ նախագահի, բոլորը պետք է ուժերն ու ջանքերը համատեղեն, որպեսզի կյանքը վերադառնա Գյումրի: «Հիմա ես ՀՀ նախագահն եմ, կա ՀՀ վարչապետը՝ պարոն Փաշինյանը, նոր կառավարություն կա, եւ ընդհանրապես, կարծում եմ մեր ժողովրդի մեջ նոր վերաբերմունք կա սեփական կյանքի, մեր սեփական արժեքների նկատմամբ: Յուրաքանչյուրս  պետք է լինենք պատասխանատու, որ կյանքը վերադառնա Գյումրի: Դա միայն վերակառուցելը չէ: Այդ բառի մեջ պետք է հասկանանք ոչ միայն շենք կառուցել, աշխատատեղ ստեղծելը, այլ ընդհանրապես ուրախությունը, գեղեցկությունը վերադարձնելը պետք է հասկանանք: Իմ առաքելությունն այն է, որ կյանքը, սերը, վերաբերմունքը վերադարձնենք Գյումրի, որ յուրաքանչյուր հայ ոչ թե գնա արտասահման ամառն անցկացնելու,  այլ գա այս պատմական քաղաք: Գյումրին այնքան առաջարկելու բան ունի՝ եւ մշակույթ եւ խոհանոց: Եկեք հարցին մոտենանք կառուցողական որ սրանից 10 տարի հետո շուռ չգանք  եւ չասենք ինչու՞ չարեցինք»,-ներկաներին դիմեց նախագահը:

Արդյոք պատասխանատվության կենթարկվե՞ն բոլոր նրանք, որոնք մեղավոր են հետաղետյան տարիների թալանի համար: Նախագահն ասաց՝ ինքը չէ հարցի հասցեատերը, բայց գալու է ժամանակ, որ բոլորն իրենց արածների համար պատասխան տան:

«Պատմության բոլոր պահերին այն մարդիկ որոնք սխալ են գործել ոչ միայն իրենց անձի, այլ իրենց ընտանիքի, հանրության, քաղաքի եւ ազգի առջեւ, պետք է պատասխան տան: Իսկ ես բոլորին, այդ թվում սփյուռքին բացատրում եմ, որ Հայաստանը Երեւանը չէ, Հայաստանը մեր ամբողջ երկիրն է, եւ եթե Երեւանից հետո դնում ենք համար 2, ապա դա Գյումրին է:  Գյումրեցիներն էլ ասում են համար 1,  հայրաքաղաք, եւ այլն: Այս պարագայում ես գիտեմ, որ հայրն ու մայրը միասին պետք է ապրեն: Երկիրը պետք է զարգանա որպես մեկ ամբողջություն»:

Արմենուհի Մինասյան

Տպել
3007 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին