Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը

Այս օրերին հայաստանյան պատվիրակությունը պաշտոնական այցով Բաքվում է:

Պատվիրակության կազմում մեկնել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը:

Դեկտեմբերի 4-7-ը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունենում Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանը, ինչպես նաեւ կառույցի 20-ամյակին նվիրված ժողովը: Հայկական պատվիրակությունը մեկնել է ՀՀ վարչապետի որոշմամբ, նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Բաքվում կայանալիք հանդիպումները նվիրված են TRACECA-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման 20-ամյակին։ Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության նիստն է տեղի ունեցել, որին մասնակցել են TRACECA ծրագրի դիտորդ երկրների և միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել հայկական պատվիրակության անդամների եւ ադրբեջանցիների միջեւ, սկսվել են հակադարձումներ հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի միջեւ:

Sputnik- ի ռուսական ծառայությունը տեղի ունեցածը սկանդալ է որակել եւ նշել, որ անհամաձայնությունը սկսվել է այն բանից հետո, երբ ՀՀ պատվիրակության ղեկավար, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը դժգոհել է միջոցառումների ծրագրի կետերից մեկի առնչությամբ, ըստ որի միջոցառումների մասնակցող  պատվիրակությունների անդամները պարտադիր պետք է այցելեն Ադրբեջանի պատվո հուղարկավորության պուրակ:

Սիմոնյանը նշել է, որ լավ չի հասկանում, թե ինչ կապ ունի պատվո հուղարկավորությունների պուրակ այցելությունը TRACECA-ի հետ: Նա հայտնել է, որ հայկական պատվիրակությունը կառուցողական է եղել քննարկումների ժամանակ եւ խուսափել որեւէ բան քաղաքականացնելուց, սակայն իրենց համար անհասկանալի է մնում միջոցառման այդ հատվածը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայկական պատվիրակության ղեկավարին պատասխանել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը՝ հայտարարելով,  որ լավ է հասկանում հայկական կողմի արձագանքը, քանի որ նրանք առաջին անգամ են Երեւանից ժամանել Բաքու ու երեւի չեն հավատում, որ գտնվում են Բաքվում:  Trend գործակալության փոխանցմամբ, Ջաբարովը Հայաստանի պատվիրակությանը  հրավիրել է այցելել ոչ միայն պատվո հուղարկավորության պուրակ, այլ նաեւ Հեյդար Ալիեւի կենտրոն, որտեղ տեղի է ունենում Իրեւանի (Երևան) պատմությանը նվիրված ցուցադրություն և «շատ նոր բաներ իմանալ Իրեւանի խանության եւ Իրեւանի հիմնադրման պատմության մասին»՝ հավելելով, որ ցուցանմուշները վերցվել են Վրաստանի թանգարանից, որտեղ դրանք մշտապես ցուցադրվում են։

Հայկական կողմը պատասխանել է ադրբեջանցի նախարարին՝ հորդորելով քաղաքական ենթատեքստ չտալ Միջկառավարական հանձնաժողովի շրջանակում  անցկացվող միջոցառումներին. «Մենք անընդունելի ենք համարում, որ նման հարթակներն օգտագործվում են ազգային եւ վիճելի գաղափարներն առաջ մղելու համար:  Ինչպես նկատեցիք, մեր պատվիրակությունը կառուցողական է եղել քննարկումների ժամանակ, մեզ համար անհասկանալի է, թե ինչ կապ ունեն նշված այցելությունները ծրագրի հետ: Նախորդ տարի Երեւանում կայացած միջոցառմանը քաղաքական ենթատեքստ պարունակող այցելություններ չեն եղել, թեպետ կարծում եմ բոլորն են տեղյակ՝ ինչ պատմական փորձությունների միջով է անցել Հայաստանը», – նշել է Սարգսյանը` հավելելով, որ ադրբեջանական կողմը հավանաբար փաստարկներ կունենա` բացատրելու համար, թե ինչու են Հայաստանի սահմաններն արգելափակված նախագծի երկու անդամ երկրների կողմից։

TRACECA (Transport Corridor Europe-Caucasus-Asia)-ն տարածաշրջանային համագործակցության ծրագիր է, որն առաջարկվել է Եվրամիության կողմից 1993 թ-ին։ Դրա նպատակը Եվրոպայից Սև ծովով, Կովկասով եւ Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացումն է: Սա հնագույն Մետաքսի ճանապարհի վերածննդի յուրօրինակ փորձ է։  Աշխատանքներին մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Աֆղանստանի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, Վերջին անգամ Հայաստանի պաշտոնատար անձինք Բաքու են մեկնել 2017 թ-ին։ Բաքվում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի խորհրդաժողովին ներկա գտնվեցին այդ պահի դրությամբ Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Տպել
13740 դիտում

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը