ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը  3-րդ անգամ Սենատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը:

Մենենդեսը ծավալուն ելույթ է ունեցել՝ հորդորելով կոնգրեսականներին թույլ չտալ, որ Թուրքիան որոշի ամերիկացիների հայացքները, պատմության ընկալումն ու սեփական կարծիքը:

Ելույթի ընթացքում սենատորը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձևը և կոչ արել Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով N150 բանաձեւին՝ այդպիսով թույլ տալով այն ընդգրկել Սենատի օրակարգ:

«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և դա փաստ է: Այն ժխտելը նշանակում է ժխտել ամենասարսափելի պատմական ոճրագործություններից մեկը»,- ասել է Մենենդեսը: 

Նրան շարունակել է հանրապետական գործընկեր Թեդ Քրուզը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է, և ԱՄՆ-ն բարոյական պարտավորություն ունի անմեղ զոհերի հիշատակի առաջ: Քրուզը նաեւ հայտարարել է, որ ճանաչումը որեւէ բացասական հետևանք չի ունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:

«ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներում Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչված է։ Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, և դաշնակիցները պիտի միմյանց ասեն ճշմարտությունը»,- ընդգծել է Քրուզը:

Այս ամենից հետո, սակայն, Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը երրորդ անգամ արգելափակվել է՝ Հյուսիսային Դակոտայի սենատոր Քեւին Քրամերի կողմից: Նա վետո է կիրառել՝ հայտարարելով. «Ես կողմ եմ այս բանաձևի ոգուն ու վստահ եմ, որ իմ 99 մյուս գործընկերները եւս համամիտ են այս բանաձևի հետ: Մենք կարող ենք այն անցկացնել, սակայն հարցն այն է, թե ե՞րբ է պետք դա անել: Իմ կարծիքով այժմ հաստատ դրա ժամանակը չէ»:

Մենենդեսն էլ ի պատասխան նշել է, որ մտադիր է այդ փաստաթղթով ելույթ ունենալ սենատում ամեն շաբաթ:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կրկին արգելափակվել է Սպիտակ տան ցանկությամբեւ խնդրանքով:

Նշենք, որ ըստ ԱՄՆ Սենատի կանոնակարգի` մեկ սենատոր կարող է արգելափակել յուրաքանչյուր հարցի քննարկում:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատին 2 անգամ ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի վրա վետո էին դրել հանրապետական սենատորներ Լինդսի Գրեհեմը և Դեյվիդ Փերդյուն, սակայն նրանք նշել են, որ չեն պատրաստվում դա անել երկրորդ անգամ:

Տպել
534 դիտում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

Կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր 2017-ին ընտրակաշառք են վերցրել, իսկ 2018-ին դարձել են «նոր» Հայաստանի քաղաքացի․վարչապետ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց

2018-ի մայիսից ամենօրյա, ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով Հ․ Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ․ Փաշինյան

Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապագայի պատասխանատվությունը անձնապես կրում ենք մենք․ Նիկոլ Փաշինյան

Մեղավորը բանտում է. Իրանի ԱԳՆ-ն՝ Իրանի օդային տարածքում ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման մասին

Թող Արցախի նախագահի թեկնածուները ասեն՝ իրենց համար ընդունելի՞ է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոններում տեսնում է ներկա պաշտոնակատարներին

Ռեւանշի փորձեր են եղել եւ այդ փորձի ողնաշարը ջարդված է. Նիկոլ Փաշինյան

Բոլոր քաղաքացներին, որոնք կազինոյում պարտվել են, տո՞ւն ենք տալիս․ Փաշինյանը բացատրեց՝ Գյումրիում ով տուն կստանա, ով՝ ոչ

Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ՝ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակը. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակի մասին

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ մանրամասն քննարկում եմ ունեցել ՌԴ մեր գործընկերների հետ․ Փաշինյան

Վանաձորի ավտոտնակներից մեկում 6 հատ սառնարան եւ կահույք է այրվել

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նորընտիր նախագահին

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց

Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ՝ քրգործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու. ՀՔԾ պարզաբանումը

2020-ից մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր

Փրկարարները մոտ 1 մ հեռավորության վրա նկատել են ռուսական արշավախմբին. ԱԻՆ

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 20, վիրավորվել՝ 1015 մարդ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար (տեսանյութ)