Այս ցուցանիշները ապացուցում են, որ Ադրբեջանը ձախողել է այս հարցում. Արմեն Գրիգորյան

Հայաստանը 2019-ին ՀՆԱ-ի մեկ շնչի մասով առաջ կանցնի Վրաստանից, իսկ 2020-ին` Ադրբեջանից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև Ադրբեջանը երկար տարիներ Հայաստանի մեկուսացման քաղաքականություն էր վարում՝ հույս ունենալով հարվածել Հայաստանի տնտեսությանն ու անվտանգությանը, իսկ այս ցուցանիշները ապացուցում են, որ Ադրբեջանը ձախողել է այս հարցում:

Մինչ հեղափոխությունը Հայաստանում դոմինանտ է եղել այն դիսկուրսը, որ Հայաստանի զարգացման խոչընդոտն իր աշխարհրագրական դիրքն է ու Ղարաբաղյան չլուծված հակամարտությունը: Մենք մերժել ենք աշխարհագրական դետերմինիզմը և ասել, որ զարգացումը չպետք է կապել Ղարաբաղյան հակամարտության հետ, որովհետև մեր հիմնական տնտեսական խնդիրները ինստիտուցիոնալ են:

Եթե մրցակցային դաշտ ապահովենք, վերացնենք կոռուպցիան և մենաշնորհները, ապա լայն դաշտ կբացվի և հնարավորություններ կստեղծվեն զարգացման համար: Այս մոտեցման իրավացիությունն ապացուցում են ներկայիս տնտեսական ոգևորիչ ցուցանիշները»,- գրել է ԱԽ քարտուղարը:

Հիշեցնենք, որ թեմայի վերաբերյալ այսօր ԱԺ-ում խոսել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Այս սանդղակում Հայաստանը վերջին տասնամյակներում եղել է վերջինը։ Բայց մենք 2020-ին առաջ ենք անցնելու Ադրբեջանից։ Սա է տնտեսական հեղափոխության դրոշը, որը տանում է ՀՀ ազատ, աշխատասեր, հպարտ քաղաքացին, որին իմ անձնական ուղերձը հետեւյալն է․ կարեւոր չէ՝ հավատում եք ընդդիմությանը, թե իշխանությանը, կարեւոր է, որ հավատաք ձեզ, ձեր ուժին, ձեր տաղանդին, մեր ընդհանուր հայրենիքին, անհատական ջանքին, որովհետեւ ապացուցել ենք այդ բանաձեւի իրավացիությունը։ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է»:

Տպել
1139 դիտում

«Հարգելի պարոն Մարուքյան, ես ձեր օգնության կարիքը բնավ չունեմ». Միրզոյանն ու Մարուքյանը բանավիճեցին (տեսանյութ)

Սլավիկ Հայրապետյանը հաջող է հանդես եկել գեղասահքի Եվրոպայի առաջնությունում. 3-րդ տեղում նույնպես հայ մարզիկ է

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 27 հարց

Սպանություն Տավուշի մարզում. կնոջը խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալվել է Չինարիի մշակույթի տան 31-ամյա տնօրենը

ՄԻՊ-ը տեսակցել է 16-ամյա աղջկա սպանության գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանին եւ առանձնազրույց ունեցել

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 570-ը

Գերմանական տուրիստական ընկերությունները արձագանքում են դեպի Հայաստան «լոուքոսթերների» չվերթներին. Կարապետյան

Ինքնաթիռ չի ընկել, ոչինչ չի պայթել. տեղի ունեցածն օդային զորավարժություններ են. Հայկ Չոբանյան

Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում, սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան

Փրկարարները Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս են բերել արգելափակումից

Թուրքիան երբեք այդպիսի խայտառակ նամակ չէր ստացել ԱՄՆ-ի նախագահից. Դավութօղլու

Երևանում և 5 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

ՀՀ տարածքում կան մի շարք դժվարանցանելի ճանապարհներ. Սյունիքում մերկասառույց է

Պողոս Պողոսյանի սպանության գործով հարցաքննվել է նաեւ նրա եղբորորդին

2008-ից հետո խլել են բիզնեսներս, բայց իրավապահ համակարգը այսօր էլ դիմադրում է հեղափոխությանը. բաց նամակ վարչապետին

Տավուշում որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, պայթյուն չի եղել, Ենոքավան գյուղում էլ ինքնաթիռ չի ընկել. Սիփան Փաշինյան

Բրիտանական դատարանը սկսել է Իրանի նկատմամբ ունեցած պարտքի գործով լսումները

«Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան հարվածել է պատին. 23-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ հայ նախարարի հետ