Նոր տարին՝ 750 հազար դոլարով. Երեւանում նաեւ զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում

Երեւանի ավագանու դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստի օրակարգում այսօր ընդգրկված էր միայն մեկ հարց: Քննարկվում էր մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված գումարը 271 միլիոն 797 հազար դրամով ավելացնելու նախագիծը, որն էլ ավագանու հավանությունը ստացավ:

Մինչեւ այս՝ Նոր տարվա միջոցառումների համար համայնքային բյուջեից հատկացված գումարը կազմել էր 54 միլիոն դրամ, որին գումարվել էր  ՀՀ կառավարության՝ Երեւանի քաղաքապետարանին տրամադրած 271 միլիոն 797 հազար 100 դրամը: Արդյունքում 2020 թվականի ամանորյա ծախսերը կկազմեն 325 մլն 797 հազար 100 դրամ:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ելույթում փաստեց, որ իսկապես ունենալու ենք աննախադեպ Ամանոր, արվելու է աննախադեպ մեծ ծախսեր, քանի որ վերջին տարում տոնական ծախսերի համար նախատեսված գումարը չի գերազանցել 40-50 միլիոն դրամը:

«Նախորդ տարվա ամանորյա տոնածառը 75 հազար դոլարով ձեռք բերվեց: Այն ժամանակ բազմաթիվ շրջանակներում եւ հասարակության մեջ քննարկվեց այս հարցը, բայց մենք առանձնապես դժգոհություններ չհայտնեցինք: Հիմա ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին՝ շուրջ 750 հազար դոլար, երբ մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:

Նա նաեւ հարցադրում արեց, թե ինչո՞ւ են երկաթյա կոնստրուկցիաներով ժամանակավոր կամրջի կառուցմանը նախատեսում ուղղել ավելի քան 40 մլն դրամ, եթե բազմաթիվ չլուծված խնդիրներ կան Երեւանում:

«Հնգամյա զարգացման ծրագրից հանել եք մի շարք վերգետնյա անցումների կառուցումը, որը խիստ անհրաժեշտ է: Երեւի թե հանել եք՝ գումար չունենալու համար, օրինակ, Մյասնիկյան պողոտայում, որտեղ  սրված վիճակ է: Ունենք փլվող շենքեր, շենքը փլվում է մարդկանց վրա, մենք 320 մլն դրամ տալիս ենք (համայնքային բյուջեից), որ Նոր տարվա միջոցառումներ անե՞նք: Սա արդեն իսկապես ամենաթողություն է: Ուզում ենք, որ անցնի չքնաղ, բայց այդ գնո՞վ»,- ասաց նա: Նա մտավախություն հայտնեց, որ մյուս տարի էլ կարող է նախատեսված գումարը տասնապատկվել:

Թեհմինա Վարդանյանի ելույթի ընթացքում հնչեցրած հարցադրումները պարզաբանում չստացան: Ըստ կանոնակարգի՝ ելույթը պատասխան չի ենթադրում:

Ամանորի տոնական միջոցառումներին նախորդ օրն անդրադարձել էր նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ նշելով, որ միջոցառումներն այս տարի իրենց ձեւաչափով լինելու են աննախադեպ: «Այս տարի սպասվում է նաեւ զբոսաշրջիկների զգալի հոսք»,- ընդգծել էր նա:

Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ, դիմել էր աշխարհի բոլոր հայերին՝ հրավիրելով Ամանորն ու Սուրբ ծնունդը տոնել Հայաստանում:

Այս տարվա տոնական գլխավոր իրադարձությունը կլինի աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչի եւ նրա նվագախմբի համերգը Երեւանի Հանրապետության հրապարակում: 

Տպել
5620 դիտում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան