Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը 2020-ին առաջ է անցնելու Ադրբեջանից․ վարչապետ

Երկար տարիների ընթացքում ես ինձ չափազանց վիրավորված եմ զգացել, երբ որեւէ օլիգարխ որեւէ օբյեկտ է բացել եւ ինչ է թե մշակութային կոլեկտիվներին հովանավորչական գումար է տվել, տարել ստիպել է, որ գա քյաբաբանոցի բացմանը մասնակցի, մի հատ էլ դիֆերամբային հարցազրույցներ տա, որ այս քյաբաբանոցն աշխարհի ամենաբարձր երեւույթն է, որ մեր հարգելի բարերարն արել է: Այս մասին այսօր ԱԺ-ում՝ 2020 թվականի բյուջեի վերջնական քննարկման ժամանակ, իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ 2020 թվականի բյուջեն նաեւ դրանով է հեղափոխական, որ մեր մշակույթի գործիչներին այս վիրավորանքից ազատում է: Իհարկե, սա միջանկյալ լուծում է: Մենք պետք է նայենք համաշխարհային փորձը, որ մշակույթի ֆինանսավորման այլընտրանքային, արժանապատիվ ձեւեր գտնենք»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը 2019-ին կարողացել է առաջ անցնել մեր բարեկամ Վրաստանից, բայց առավել կարեւորեց, որ 2020 թվականին այդ ցուցանիշով առաջ ենք անցնելու Ադրբեջանից․

«Այս սանդղակում Հայաստանը վերջին տասնամյակներում եղել է վերջինը։ Բայց մենք 2020-ին առաջ ենք անցնելու Ադրբեջանից։ Սա է տնտեսական հեղափոխության դրոշը, որը տանում է ՀՀ ազատ, աշխատասեր, հպարտ քաղաքացին, որին իմ անձնական ուղերձը հետեւյալն է․ կարեւոր չէ՝ հավատում եք ընդդիմությանը, թե իշխանությանը, կարեւոր է, որ հավատաք ձեզ, ձեր ուժին, ձեր տաղանդին, մեր ընդհանուր հայրենիքին, անհատական ջանքին, որովհետեւ ապացուցել ենք այդ բանաձեւի իրավացիությունը։ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է»,- եզրափակեց վարչապետը։

Տպել
1974 դիտում

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Գրառումներիս պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու, հետևաբար, վրեժխնդիր լինելը չէ. Հասմիկ Պապյան

Դեռ ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը. Հակոբ Արշակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար մնում է փակ

Նախկինների «օբշչակի» պահպանության վերջին բաստիոնը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն Քլավս Քիններափ Հեդի հետ

Ոստիկանության կենտրոնական բաժնում արձանագրված գողությունները բացահայտվել են

Կապանում 5000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ է իրացվել. բերման են ենթարկվել 17 եւ 19-ամյա աղջիկներ

Ալեն Սիմոնյանը կգործուղվի Մոնտեվիդեո, Լիլիթ Մակունցը՝ Վաշինգտոն. այլ գործուղումներ ևս կան

Երևանի Մյասնիկյան պողոտայում «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

Երևանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում. Պուշկինոյի անտառից բոխի տեսակի ծառեր են հատվել

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

«Բավրա» սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Փողն ընդդեմ պետական շահի

Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ

Արա Շահվերդյան, Ռոբերտ Բեգլարյան. հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում