Վիճակագրական տվյալներն առավել քան խոսուն են, փրկված ճակատագրերը՝ անթիվ. Մխիթար Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրառում է արել Շվեդիայում գործող Fryshuset կենտրոնների մասին, որոնք սոցիալական ներգրավվածության ու զարգացման հավասար հնարավորություններ են տալիս հասարակությունից մեկուսացված պատանիների համար.

«Ոգեշնչել երիտասարդներին, օգնել նրանց` փոխել սեփական կյանքը, կատարելագործվել ու նոր հմտություններ ձեռք բերել. Շվեդիայում հավատացած են, որ կարող են աշխարհն ավելի լավը դարձնել հենց երիտասարդների միջոցով:

Սոցիալական ներգրավվածություն ու զարգացման հավասար հնարավորություններ՝ հասարակությունից մեկուսացված պատանիների համար. սա է այն հիմնական գաղափարը, որ Fryshuset բոլոր կենտրոններում կարմիր թելի նման անցնում է: Շվեդերենից թարգմանաբար Fryshuset նշանակում է սառը պահեստ. 1984-ին այն հիմնվեց հենց սառը պահեստի մի տարածքում` հեռու կենտրոնից ու բարեկեցիկ պայմաններից: Այսօր արդեն Շվեդիայի տարբեր անկյուններում գործող այս հրաշալի կառույցներն ամենաաշխույժ երիտասարդական կենտրոններն են դարձել` հազարավոր երիտասարդների համար ստեղծելով բարձր կենսամակարդակ ունենալու լայն հնարավորություններ:

Գերագույն հաճույք ստացանք`տեսնելով, թե ինչպես են, օրինակ, նախկինում այս կամ այն հանցավոր խմբավորումներում ներգրավված պատանիները, կտրվելով փողոցային կյանքից ու դրա բոլոր արատավոր դրսևորումներից, քաղաքի ամենավտանգավոր այս թաղամասում իրենց ժամանակն անցկացնում Fryshuset-ի մարզասրահներում ու պարահրապարակներում, ընթերցասրահներում ու լսարաններում: Վիճակագրական տվյալներն առավել քան խոսուն են, փրկված ճակատագրերը՝ անթիվ»,- գրել է Հայրապետյանը:

Նա նաեւ նշել է, որ թեև արդեն մի քանի ամիս է Սփյուռքից ժամանած հայրենակիցների հետ քննարկել են նման մի կենտրոն Հայաստանում հիմնելու գաղափարը, բայց չէր շտապում պատմել այդ մասին «Կարծում եմ` ավելի հարմար առիթ չի լինի. հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում ոչ հեռու ապագայում Երևանի արվարձաններից մեկում կմեկնարկի «հայկական Fryshuset-ի» շինարարությունը` համոզմունքով, որ շատ շուտով արդեն այն իր սերմերը կգցի ողջ Հայաստանով մեկ: Դե իսկ մեր շվեդ գործընկերներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին մեզ աջակցելու այս հարցում»:

Տպել
753 դիտում

Ավտովթար-վրաերթ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում. կա երկու տուժած

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի մեքենաների համար

«Արաքս» հանդիսության սրահից 9 քաղաքացի է տեղափոխվել Ճամբարակի ԲԿ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է մարզում ծննդօգնություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ

Բախվել են թիվ 10 երթուղին սպասարկող «Գազել», «Opel Astra G» և «Kia Sportage» մակնիշների ավտոմեքենաները

Հրազդանի 39-ամյա բնակչի մոտից սուբուտեքսի հաբեր, դանակ ու ներարկիչ է հայտնաբերվել. հաբերն իրացնողը եւս գտնվել է

Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel Astra G» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները

Սոթքում վիճաբանության ժամանակ 49-ամյա բնակիչը դանակահարել է համագյուղացիներին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել է լուսանկարների ցուցահանդես

Ոստիկանության Մուշի բաժնում քաղաքացին «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ եւ 75 հատ փամփուշտ է հանձնել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Լի Թաֆանելին

Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցում Է պահանջել կրած վնասի համար

Արման Սարգսյանն ընդունել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը

Սադրանքներն իզուր են, «թավիշը» «շուշաթուղթ» չի դառնալու

Կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը Արցախում շրջակա միջավայրի վրա. պետնախարար

Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը (լուսանկարներ)

Ոստիկանությունը բացահայտել է նախորդ տարվա բնակարանային գողության դեպք. երեք երիտասարդ կալանավորվել է

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը