Ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների եւ աջակցության հնարավորությունները կավելանան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ առաջիկայում ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների եւ աջակցության հնարավորությունները ավելի լայն կլինեն.

«Կարևոր եմ համարում, որ Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի նիստում հենց հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված օրակարգն ենք քննարկելու, և սա պետք է լինի մեր գործունեության հիմնական սկզբունքներից մեկը։ Էական է, որ պետական մարմինների և հասարակական սեկտորի ներկայացուցիչները նիստին մասնակցում են հավասար գործընկերային հիմունքներով, քանի որ խորհուրդը մի հարթակ է, որտեղ հավասարապես քննարկվում են երկուստեք օրակարգային համարվող հարցերը»,- այս մասին Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Ժ․ Անդրեասյանը ներկայացրել է ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող աջակցության վերաբերյալ նախարարության քաղաքականությունը՝ տեղեկացնելով, որ նոր աջակցության կենտրոնների և ապաստարանների ֆինանսավորումը նախատեսվում է 2020 թվականի հունվարից։ Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների և աջակցության հնարավորությունները շատ ավելի լայն կլինեն։

Նիստի  շրջանակում «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է առաջարկների փաթեթ՝ ընտանիքում բռնության կանխարգելման և առկա օրենսդրական խնդիրները կարգավորելու վերաբերյալ։ Ոստիկանության գործունեությանն առնչվող հարցերից հատկապես շեշտադրվել է ընտանիքում բռնության դեպքի ժամանակ անհետաձգելի միջամտության որոշում կիրառելու ժամկետի սահմանման խնդիրը, նրանց հետ անցկացվող հարցաքննության ընթացակարգը, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, բայց անգործունակ չճանաչված անձանց նկատմամբ պաշտպանության միջոցի կիրառման հարցերը։

«Այսօր Ընտանիքում բռնության մասին օրենքը և առկա մեխանիզմները բավարար չեն աջակցելու շահառուներին։ Այս խորհուրդը նաև նրա համար է ստեղծված, որպեսզի առաջ բերելով խնդիրները, ունենանք առաջարկություններ, թե ինչպես փոխենք օրենսդրությունը և մեխանիզմները։ Սա թույլ կտա բարելավել իրավիճակը և կփորձի լրացնել առկա բացերը»,- նշել է «Կանանց աջակցման կենտրոնի» տնօրեն Մարո Մաթոսյանը։

Հանդիպման ընթացքում ՀՀ Դատախազության, Առողջապահության և Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ նաև քննարկվել են ընտանիքում բռնության ենթարկված անձանց և նրանց  երեխաներին անվճար բժշկական ծառայությունների տրամադրման, նաև դատաբժշկական փորձաքննության շրջանակում հետազոտությունները նույն հաստատությունում անցկացնելու հարցերը։ Կարևորվել է նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց երեխաների ապահով և պատշաճ կրթության կազմակերպման ապահովումն ու ապաստարանում գտնվող, բայց գրանցված հասցե չունեցողներին ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկելու հետ կապված հարցերը։

Տպել
264 դիտում

Հունվարի 18-ին 2 երկրաշարժ է գրանցվել ՀՀ-ում. ցնցումները զգացվել են Լոռիում եւ Շիրակի մարզում

Երեկ տեղացած ձյան պատճառով ավտովթարների թիվը Հայաստանում էականորեն ավելացել է. ՃՈ պետ

Զելենսկին «շանս» է տվել Գոնչարուկին. Ուկրաինայի վարչապետը կշարունակի պաշտոնավարել

Սյունիքում 2019 թվականին ամբողջովին վերանորոգվել են 49 դպրոցների ճաշարաններ, իսկ 15-ի նորոգումն ընթացքի մեջ է

Հրդեհ Դավիթաշենում. տուժածներ չկան, վնասը նյութական է

Երեւան-Սեւան մայրուղու հարեւանությամբ վեր խոյացող «Արձագանք» եւ «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն

Քաղաքացիները կամավոր հանձնել են «Կալաշնիկով» ինքնաձիգ, հրացան, ատրճանակ և զինամթերք

Արարատի մարզում նախատեսված է հիմնանորոգել միջպետական եւ հանրապետական նշանակության 23,4 կմ ավտոճանապարհ

Ինքնաթիռի կործանման օրը Իրանի օդային տարածքում 6 ամերիկյան F35 կործանիչ-ռմբակոծիչ է եղել. Լավրով

Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին. վիրավորները գիտակցության չգալով մահացել են

Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների թիվը կտրուկ ավելացել է

ՆԱՏՕ-ի գեներալ Լորեն Միշոն բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածության մակարդակը

Աշխատանքային գրքույկների հավաքագրման աշխատանքների ժամկետը լրացել է

ԱՄՆ-ը մտածել է Իրանի միջուկային օբյեկտներին կանխարգելիչ հարված հասցնելու մասին. Մայք Պոմպեո

Ամփոփվել են ՀՀ ԶՈւ զորքերի ծառայության վարչության կատարած աշխատանքները

Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի​ մահվան կապակցությամբ

Մեքենան բախվել է ծառին, հետո՝ «Կլայկ» կահույքի արտադրամասի պատին. կա տուժած

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին

Մարզպետը կլանային որոշում կայացրեց, սա հիվանդանոցն ինձանից խլել էր, որը չեմ հանդուրժելու. Աշոտ Կուրղինյան

Սոցցանցերից մեկի օգտատերը երիտասարդի մերկ լուսանկարները չհրապարակելու համար պահանջել էր 190․000 դրամ. ոստիկանություն