«Այս նախագիծը փրկություն էր, 10 միլիոն դոլար կգա բյուջե». կառավարության որոշումը գոհացրել է ավտոներկրողներին

ՀՀ կառավարության նիստում օրերս ընդունված որոշումը գոհացրել է ավտոներկրողներին: 

Կառավարության հերթական նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը ներկայացրել էր նախագիծ, որով նախատեսվում է աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաները առանց ղեկը փոխելու ներմուծել Հայաստան եւ այստեղ իրականացնել ղեկային համակարգի փոխարինում: Ըստ այդմ՝ մինչեւ այդ փոփոխությունը մեքենան հնարավոր չէ շահագործել: Ղեկային համակարգը փոխելուց հետո մեքենան կմաքսազերծվի եւ կհաշվառվի ոստիկանությունում, որից հետո կարելի է շահագործել ՀՀ տարածքում:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը եւս դրական է համարում որոշումը: Նրա կարծիքով՝ այս փոփոխությունն ավելի վաղ էր պետք անել. «Այն ժամանակ ասում էին՝ անվտանգ չէ վերասարքավորելը: Անգամ ասում էին՝ աջ ղեկով մեքենա վարելն ավելի անվտանգ է, քան ղեկը փոխած: Արդեն տեւական ժամանակ է մարդիկ Վրաստանում էին իրականացնում այդ փոփոխությունը, հետո ներկրում, հիմա գոնե մեզ մոտ կանեն»:

Քեյանի կարծիքով՝ սա տնտեսապես ձեռնտու է Հայաստանին, քանի որ այն գումարը, որը գնում էր Վրաստանում աշխատող մեխանիկներին, հիմա կգա Հայաստանի մեխանիկներին: Նա նշեց, որ սրա դրական կողմերը երկարաժամկետ չեն լինի. «Հունվարի 1-ից ԵԱՏՄ կանոնակարգով ավտոմեքենաների գինը, մաքսազերծման գինը կբարձրանա: Եթե նախկինում աջ ղեկով ավտոմեքենայի ներկրման մաքսազերծումն ավելի մատչելի էր, ապա այդ կանոնակարգով տարբերություն չի լինելու՝ ձախ, թե աջ ղեկով կլինի ավտոմեքենան, քանի որ այլ հանգամանքներ են հաշվի առնվելու մաքսազերծման ժամանակ: Այսինքն՝ այդ պարագայում ԵԱՏՄ տարածքից դուրս երկրներից ավտոմեքենա ներկրողները կնախընտրեն ձախ ղեկով ավտոմեքենա ներկրել, քանի որ տարբերություն գրեթե չի լինի: Այսինքն, այս փոփոխությունը կազդի այս պահին Վրաստանում կուտակված մեքենաների վրա, դրանք կներկրվեն այստեղ, կվերասարքավորվեն մինչեւ տարեվերջ»:

«Ավտոներկրողների միության» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ տեւական ժամանակ բողոքի ակցիաներ էին իրականացնում, որպեսզի այս խնդիրը լուծում ստանա. «Օրերս մենք Պետական եկամուտների կոմիտեի դիմաց ակցիա էինք իրականացրել եւ հանդիպել ենք ՊԵԿ նախագահի բոլոր տեղակալների հետ: ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետ հանդիպմանը մենք ասացինք, որ խնդիրները շատ են եւ հիմնականը գուցե ՊԵԿ-ի լիազորություններից դուրս են՝ ոստիկանության ոլորտում են, կամ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների»:

Ավտոներկրողի խոսքով՝ Շուշանիկ Ներսիսյանը հանդիպման ժամանակ զանգահարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին: «Դրանից հետո մենք հանդիպում եղավ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի, ավտոներկրողների եւ Շուշանիկ Ներսիսյանի միջեւ: Մաքսային մարմնից դուրս խնդիրները այդ հանդիպման ժամանակ լուծում տրվեց: Առանձնացվեց ամենակարեւոր խնդիրը՝ աջ ղեկով ավտոմեքենաների կուտակումը Վրաստան, որն այսօր արդեն լուծվեց: Շուշանիկ Ներսիսյանի եւ Սիսակ Գաբրիելյանի շնորհիվ կառավարությունն արձագանքեց»:

Հարցին՝ ի՞նչ է տալու այս որոշումը ավտոներկրողներին, Հովհաննիսյանը պատասխանեց. «10 միլիոն դոլար կգա Հայաստան: Այս ամիս 30-ից 40 հազար ավտոմեքենա է ներմուծվելու, որից 10 հազարը աջ ղեկով: Այդ աջ ղեկի վերասարքավորումը՝ առնվազն 1000 դոլար կստանա հայ գործարարը: Սա փրկություն էր»:

Հովհաննիսյանը նշեց, որ ղեկի վերասարքավորումը Հայաստանում ավելի որակյալ են իրականացնում. «Կառավարությունը կարող է հանձնաժողով ստեղծել, որն էլ կհետեւի, թե վերասարքավորումն ինչպես է իրականացվում Հայաստանում: Թե չէ Վրաստանում գնում էինք ադրբեջանցիների գյուղերը անտեր վիճակ էր, վատ էին փոխում ու թե ինչ կլինի քո կյանքի հետ մեկ է: 10 հազար մեքենա կգա այստեղ, կփոխվի, չի կուտակվի, բողոքները կհանդարտվեց: Մենք 6 ամսվա ընթացքում դա կկարողանանք վաճառել օտարերկրացիներին, որը նույնպես կառավարությունն է թույլ տվել»:

Ավտոներկրողի խոսքով՝ այս որոշումը բավարարում է իրենց. «Սա մեզ շատ է օգնում: Մենք ձեռներեցներ ենք, ամեն ինչ հաշվում ենք: Եթե արգելեն այլ երկրից վերասարքավորված ղեկով ավտոմեքենա ներկրելն ու այստեղ միայն վերասարքավորվի՝ գերազանց կլինի»:

Տպել
5639 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է