2020-ի բյուջեն այնպես է նախագծվել, որ մենք այլեւս բյուջետային աջակցության վարկերով չենք ֆինանսավորելու դեֆիցիտը․ նախարար

2020 թվականի պետական բյուջեն այնպես է նախագծվել, որ մենք այլեւս բյուջետային աջակցության վարկերով չենք ֆինանսավորելու դեֆիցիտը։ Ազգային ժողովում՝ ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի նախագծի քննարկման ժամանակ, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նա ներկայացրեց, որ բյուջետային աջակցության վարկերը, որպես կանոն, տրվում են ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներին։ Հայաստանին տրամադրել են անկախության առաջին տարիներից սկսած․

«Այս վարկերի տրամաբանությունը կառուցված է հենքի վրա, որ երբ որոշակի բարեփոխումներ են իրականացվում երկրներում, եւ դրանք կարող են հանգեցնել բյուջետային ճեղքի, դոնոր կազմակերպությունները, օրինակ՝ Համաշխարհային բանկը, հայտարարում են իրենց մտադրությունը՝ մասնակցել բարեփոխումների ծրագրին, նաեւ՝ դեֆիցիտի ֆինանսավորման ճանապարհով։ 2020-22 թվականի միջնաժամկետ ծախսերով այս վարկերը նախատեսված չեն, եւ մենք ակնկալում ենք, որ այդ փուլը մեր երկրի համար այլեւս ավարտված է»,- հայտարարեց նախարարը։

Ջանջուղազյանն ընդգծեց, որ նախագծի շեշտադրումներից է երկարաժամկետ տնտեսական աճը խթանող պետական ներդրումների մակարդակի էական բարելավում ենթադրող փոփոխությունը։ Նա ասաց, որ էական է ոչ միայն տնտեսական աճը, այլ նաեւ այդ աճի արագացման կարողությունը։ Այդ տեսակետից հիմնական դերակատարություն ունեն ներդրումները ենթակառուցվածքներում։ Ներկայացված նախագծով շեշտակի աճ է նախատեսվում 2019 թվականի ծրագրային ցուցանիշի համեմատությամբ, կապիտալ ծախսերը նախատեսված են 100 մլրդ դրամից ավելի, կկազմեն ՀՆԱ-ի 4,1 տոկոսը։

Նախարարն ասաց, որ Հայաստանում 2020-ին բյուջեի նախագծով նախատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, ինչը թույլ կտա ունենալ կառավարելի ռիսկեր: Հարկային եկամուտները հաջորդ տարի կլինեն 0.3 տոկոսով ավելի: 2020-ին հարկային եկամուտների մասով կանխատեսվում է 1 տրլն 602 մլն դրամի չափ մուտք, որը 0.3 տոկոսային կետով բարելավում է․

«Ըստ էության՝ այս տարի սպասվող 1 տրլն 464 մլրդ դրամ հարկային եկամուտների փոխարեն ակնկալվում է, որ եկող տարի կունենանք ավելի բարձր հարկային եկամուտներ: Ընթացիկ ծախսերը ենթադրվում է, որ մի փոքր կնվազեն այս տարվա սպասվող մեծության համեմատությամբ: Սպասվում է, որ այս տարվա 21.7 տոկոս ընթացիկ ծախսեր-ՀՆԱ հարաբերակցության փոխարեն կլինի 21.5 տոկոս: Ենթադրվում է, որ 2020-ին կունենանք պակասուրդի 2.6 տոկոս ցուցանիշ»,- ասաց նախարարը:

Վերջինս ընդգծեց, որ նախագծով 10 տոկոսի չափով աճել են կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացման համար նախատեսված միջոցները։ Շարունակվելու է նաեւ այս տարի սկսված աղետի գոտու եւ 1988-92 բռնագաղթված, փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների բնակարանների համար նախատեսված ծրագիրը։

Տպել
2149 դիտում

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները