Ուսանողների բողոքն ու տիկնիկավարների նպատակները

05/12/2019 schedule14:38

ՀՅԴ երիտասարդներին մասամբ հաջողվեց հասնել իրենց նպատակին՝ սակավամարդ բողոքի ակցիայի շուրջ քարոզչական մեծ աղմուկ բարձրացավ: Նրանք նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով մի 20-25 հոգով փողոց փակեցին, ոստիկաններն էլ ստիպված եղան նրանց մեծ մասին տանել ոստիկանական բաժանմունքներ ու բացել փողոցը:

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ 20-25 երիտասարդների բողոքի ակցիան լուսաբանում էին մի 40-50 լրատվամիջոցներ, ու «մերձհայրենասիրական շրջանակներից» մի քանի տասնյակ երիտասարդներ էլ ամեն կերպ ջանում էին հայտնվել կադրերում՝ մարդ ես, գուցե հետագայում հնարավոր լինի այդ կադրերի շնորհիվ ապաստան ստանալ եվրոպական որեւէ երկրում (այս երեւույթն, ի դեպ, միշտ է եղել) կամ լուսանկարները սոցկայքերում տեղադրելով՝ ներկայանալ որպես ազգային արժեքների նվիրյալներ ու գովեստների արժանանալ (հասկանալի է՝ հիմնականում լատինատառ): Խնդիրն այն է, որ միանգամայն նորմալ է, երբ երիտասարդներն ինչ-որ հարցով բողոքի ակցիաներ են կազմակերպում եւ պահանջներ առաջադրում, ու նորմալ է նաեւ, որ ոստիկանությունն էլ իր պարտականություններն է կատարում: Պարզապես երիտասարդները պիտի գիտակցեն, որ եթե այդպիսի պայքարի մեջ են մտնում՝ ամենայն հավանականությամբ իրենց կտեղափոխեն ոչ թե «Ռոլս-Ռոյս» պատգարակներով, այլ թեւատակերից բռնած, ոստիկաններն էլ իրենց հերթին պիտի գործեն բացառապես օրենքի շրջանակներում, եւ վայ նրան, ով մազաչափ անգամ կշեղվի օրենքից:

Մի խոսքով՝ նման պայքարն ինքնին նորմալ է: Աննորմալ է, երբ այդ պայքարն ուղղորդվում եւ շահարկվում է քաղաքական կեղտոտ նպատակներով, որոնք առանձնապես կապ չունեն բարձրացված հարցերի հետ: Ստվերային տիկնիկավարներն այս ըստ էության ազնիվ շարժումը ծառայեցնում են իրենց անազնիվ նպատակներին, եւ ամենացավալին հենց դա է: Նույն Դաշնակցությունն, օրինակ, երկար տարիներ՝ եւ՛ Ռոբերտ Քոչարյանի, եւ՛ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ղեկավարել է կրթության եւ գիտության ոլորտը: Եվ ի՞նչ. դպրոցներում ու բուհերում հայոց լեզվի եւ հայ ժողովրդի պատմության ուսուցումը շա՞տ բարձր մակարդակի վրա էր: Դպրոցները, եթե հիշում եք, վերածվել էին ընտրակեղծիքների կազմակերպման օջախների, իսկ բուհերում երիտկուսակցական «սաքուլիկներ» էին բուծում: Որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ դաշնակցական երիտասարդները դրա դեմ բողոքի ակցիաներ կազմակերպած լինեն: Ցանկություն գուցեեւ կար, բայց «ղեկավար մարմինները» նման բան թույլ չէին տա՝ չէ՞ որ իրենք իշխանության մաս էին կազմում ու լավ էլ վայելում էին իշխանական բարիքները:

Այսօր էլ պայքարն ըստ էության նրանց այդ կարգավիճակը վերադարձնելու համար է՝ անկախ նրանից, բողոքի ակցիաների մասնակիցները գիտակցում են դա, թե ոչ: Նրանց (ոչ միայն ՀՅԴ հայաստանյան ղեկավարներին, այլեւ հանրապետականներին, քոչարյանականներին եւ ընդդիմադիր այլ շրջանակների) ոչ հայոց լեզվի ուսուցման մակարդակն է հետաքրքրում, ոչ հայ ժողովրդի կամ եկեղեցու պատմության: Նրանց այս իշխանությունների դեմ բողոքի ալիք է պետք՝ ցանկացած պատրվակով, որպեսզի դրա շուրջ քարոզչական աղմուկ բարձրացնեն, իշխանությունների նկատմամբ հանրության վստահության մակարդակը նվազի, իրենք էլ այդ ֆոնի վրա «մի հնարով» վերադարձնեն իշխանությունը ու շարունակեն բարգավաճել կերակրատաշտի մատույցներում: Չմոռանալով, ի դեպ, թալանած փողերով իրենց երեխաներին ուսանելու ուղարկել արտասահմանյան լավագույն համալսարաններ, որտեղ ոչ հայոց լեզու են ուսուցանում, ոչ հայ ժողովրդի պատմություն:

Իսկ հայաստանյան բուհերի ուսանողները, ոչինչ, թող այս ցրտին փողոցներում սրթսրթան՝ տիկնիկավարների այդ ծրագրերն իրականացնելու համար:

Տպել
2584 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է