ՀՀ-ում չկա այդպիսի իրավիճակ, երբ ասես՝ եկեք մեր կյանքի որակը բարձրացնենք, եւ չլինի փաստարկ, որ դա պետք չէ անել. վարչապետ

Մեկուկես տարվա փորձը ցույց է տալիս, որ երբ որեւէ որոշում է կայացվում, որը Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացնելուն է ուղղված, պարտադիր ի հայտ են գալիս փաստարկներ, թե ինչ պրոբլեմատիկ երեւույթ է դա: Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում չկա այդպիսի իրավիճակ, երբ ասես՝ եկեք մեր կյանքի որակը բարձրացնենք, եւ չլինի փաստարկ, որ դա պետք չէ անել, որովհետեւ հին տարբերակն ավելի լավ է: Եվ մենք ունենք երեւույթներ, երբ մենք դա անում ենք, որ կյանքի որակը բարձրացնենք, բայց, մեկ ա, էլի գլորվում ենք նույն տրամաբանության մեջ»,- ասաց վարչապետը:

Վարչապետը բերեց «Խելացի անասնագոմերի» ծրագրի օրինակը:

«Էդքան ասում ենք՝ սա լրիվ նոր մակարդակ է, երկու օր առաջ ռեպորտաժ եմ նայում, չգիտեմ՝ որ մարզում բացված խելացի անասնագոմի մասին: Իմ ուշադրությունը գրավեց էն փաստը, որ խելացի անասնագոմում գոմաղբի հաստությունը նույնն է, ինչ ոչ խելացի անասնագոմում, եւ կովերը նույնքան են թաղված թրիքի մեջ, ինչքան ոչ խելացի անասնագոմերում: Այսինքն՝ եթե դա կուլտուրայի փոփոխության չի բերելու, եթե կենդանին ու միջավայրը թրիքի մեջ են, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ խելացի է այդ գոմը, թե խելացի չէ: Մեկ է, այդ միջավայրում անասունի կաթնատվությունը չի կարող լինել այն չափով, որով մենք ուզում ենք, մսատվության մակարդակը չի կարող լինել, արդյունքում ստացվում է, որ թղթարարությունը շատացավ, բայց ոչ մի բան չփոխվեց»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ մեր մտածողության մեջ է խնդիրների լուծումը: Սրանք լուրջ խնդիրներ են, եւ կառավարությունն այս հարցերը պետք է դնի հանրության առաջ:

«Ինչո՞ւ պետք է աղբը տեղափոխող մեքենան աղբի մեջ կորած լինի, աղբն էլ՝ կողքերից կախված: Նույնը մեքենաների կմախքներին ու ժանգոտ բուտկաներին է վերաբերում: Պետք է գնանք ու ասենք՝ եթե դու անսարք մեքենան պահում ես ու միջավայրն աղտոտում, եթե դա թանկ է քեզ համար, ուրեմն պետք է տուրք վճարես»,- ասաց Փաշինյանը:

Տպել
1364 դիտում

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը