Համայնքների միավորման գործընթացը ծառայությունների մատուցման արդյունավետության տեսանկյունից այլընտրանք չունի. Կարապետյան

Խորհրդարանում երեկվանից քննարկվում է «Տեղական հանրաքվեի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ այս լրացումներով նպատակ ունեն իմանալ համայնքների բնակիչների կարծիքը համայնքային խոշորացումների մասին։

«Մենք գնում ենք ապակենտրոնացման ճանապարհով։ Այսինքն՝ բոլոր գործառույթները, որ համայնքներն ի վիճակի են իրենք իրականացնել, պետք է պատվիրակվեն համայնքներին։ Եվ եթե հիմա մեր բյուջեում 8% է համայնքներին բաժին ընկնող հատվածը, ապա թիրախային ցուցանիշը կարող է մինչև 25% լինել»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ որքան ծառայությունները մոտ են ազգաբնակչությանը, այնքան դրանք ավելի հասցեական են և ավելի արդյունավետ են մատուցվում։

Կարապետյանի կարծիքով՝ փոքր համայնքը հնարավորությունների ինչ-որ խումբ ունի, մեծ համայնքը՝ ակնհայտորեն շատ ավելի լայն հնարավորություններ։ Ըստ նրա՝ փոքր՝ մինչև 500 բնակիչ ունեցող համայնքները, ազգաբնակչությանը մատուցում են 5-6 տեսակի ծառայություն, մեծերի մոտ դա կարող է հասնել 30-ի։ «Սա պայմանավորված է ոչ միայն բյուջեի սահմանափակմամբ, այլ նաև կարողություններով։ Եվ այս հիմնավորմամբ կառավարությունը գնալու է համայնքների շարունակական միավորման ճանապարհով»,-հայտարարեց Կարապետյանը՝ հավելելով, որ հիմա կարծես թե այդ գործընթացի կեսում են:

Ըստ նախագծի՝ խորհրդատվական հանրաքվեի իրավունքով համայնքների բնակիչներին հնարավորություն կտրվի արտահայտելու իրենց կարծիքը՝ համայնքների միավորման կամ բաժանման հետ կապված։

Ընդհանուր գործընթացը, ինչպես պարզաբանեց Կարապետյանը, կներառի հետևյալ շարքը. երբ կառավարությունը ծանուցում է համայնքներին միավորման կամ բաժանման գործընթացի մասին, համայնքի ղեկավարը պատշաճ ծանուցում է համայնքի բնակիչներին, իսկ համայնքի 5 բնակիչներից կազմված խումբը կարող է նախաձեռնել տեղական հանրաքվե և գրանցվել տարածքային ընտրական հանձնաժողովում։ Գրանցումից հետո հանձնաժողովից ստանում են ձևաթղթերը, որով պետք է ստորագրություն հավաքեն, միաժամանակ դիմում են համայնքի ղեկավարին ֆինանսավորման պահանջով։ Համայնքի ղեկավարն էլ դիմում է տարածքային ընտրական հանձնաժողով և ոստիկանություն՝ հասկանալու՝ ինչ բյուջեի մասին է խոսքը, այնուհետև ավագանու հետ է քննարկվում հարցը։ Եթե ավագանին որոշում է ֆինանսավորել տեղական հանրաքվեն, ապա նախաձեռնող խումբը շարունակում է ստորագրությունների հավաքը։ 30 օրվա ընթացքում ստորագրությունները հավաքվում են, այնուհետև նշանակվում է տեղական հանրաքվե՝ 50-56 օր միջակայքով, հանրաքվեի արդյունքները տրամադրվում են կառավարությանը և ՏԻՄ-երին։ Այնուամենայնիվ, Կարապետյանի կարծիքով, միանշանակ չէ, որ նրանք «այո» կասեն համայնքի բնակիչների որոշմանը:

Կարապետյանի պնդմամբ՝ համայնքների միավորման գործընթացը ծառայությունների մատուցման արդյունավետության տեսանկյունից այլընտրանք չունի, և եթե մենք ուզում ենք, որ ՏԻՄ-երն արդյունավետ ծառայություններ մատուցեն, մենք պետք է գնանք համայնքների միավորման ճանապարհով։

«Մենք պետք է արձանագրենք, որ ոչ մի խոշորացված համայնքում բնակիչը չի բողոքում, որ իր կյանքը վատացել է համայնքների միավորման արդյունքում։ Մենք շատ տեղերում դրականն ենք արձանագրել, բայց բացասականը որևէ տեղում չենք արձանագրել»,- երեկ եզրափակեց իր ելույթը Վարազդատ Կարապետյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որպես հարակից զեկուցող, այսօր անդրադարձավ երեկ՝ հարցուպատասխանի ընթացքում հնչած խնդիրներին:

«Տարոն Սիմոնյանը պնդում էր, որ համայնքների բնակիչների կարծիքը ճշտելու խնդիրը սահմանադրությամբ կարգավորված է: Ես ասում եմ, որ այդպես չէ, Սահմանադրությունը տեղական հանրաքվեի համար հստակ սահմանում է այն շրջանակը, որի շրջաններում կարող է տեղական հանրաքվե անցկացվել, և դա համայնքային նշանակության հարցերն են: Համայնքների միավորումն ավելին է»,- ասաց Հովակիմյանը՝ հավելելով, որ այս նախագծով հնարավորություն է ընձեռվում, որ խորհրդատվական բնույթի հանրաքվե անցկացվի այն դեպքում, երբ համայնքի բնակիչների առնվազն 20%-ը նման հանրաքվե անցկացնելու կարիք է տեսնում:

Ինչպես նշեց Սիմոնյանը, հետևանքը գնահատելու է կառավարությունը և Ազգային ժողովը, երբ վարչատարածքային բաժանման օրենքին համապատասխան փոփոխությունն այստեղ քննարկելուց կլինի: Ըստ տեղական հանրաքվեի խորհրդատվական բնույթի արդյունքների՝ թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը պետք է որոշեն, թե ինչպես վարվել:

«Պատկերացրեք իրավիճակ՝ համայնքները միավորվում են, մի համայնքի 20%-ը նախաձեռնում է հանրաքվե, և բնակչության 25%-ը մասնակցում են դրան: Մնացած մասին այդ խնդիրը չի հուզում, իսկ այդ 25%-ից 50%-ն էլ, օրինակ, դեմ է արտահայտվում միավորմանը»,- ասաց Սիմոնյանը: Նրա կարծիքով՝ այս դեպքում պետք չէ ենթադրել, որ բնակչությունը դեմ է համայնքների խոշորացմանը:

Սիմոնյանի պնդմամբ՝ հանրաքվեի արդյունքում չի լինելու որոշում, որոշում կարող է լինել միայն այն դեպքում, երբ հանրաքվեի արդյունքը պարտադիր բնույթ կրի: Հանրաքվեի արդյունքները փոխանցվելու են կառավարությանը, կառավարությունն էլ համապատասխան նախագծի հետ ուղարկելու է խորհրդարան:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ԱԺ-ում այս թեմայի շուրջ ասաց, որ սա լրացուցիչ հնարավորություն է կառավարության համար՝ փորձել ականջալուր լինել համայնքների կարծիքին, մասնավորապես շփումների, հանդիպումների արդյունքում:

«Կարծում եմ, որ այս հնարավորությունը ԱԺ-ի կողմից հավանության արժանանալու և ընդունվելու պարագայում թույլ կտա նաև համայնքներին լրացուցիչ անգամ ինքնուրույն ինքնակազմակերպվել, իրենց հավաքական կարծիքը փորձել ձևավորել և հասցնել կառավարությանը, կառավարության միջոցով՝ Ազգային ժողովին»,- ասաց Տերտերյանը:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե արդյոք այս օրենքն ավելի կատարյալ դառնալու տեղ չունի, Տերտերյանը պատասխանեց, որ ինչ քննարկվել և առաջարկվել է, այս օրինագծի մեջ ներառված է:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
1705 դիտում

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին