Շրջակա միջավայրի նախարարի հետագա պաշտոնավարման հարցը չի ներկայացվի վարչապետի քննարկմանը

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը չի ներկայացվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկմանը։

Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ դժգոհ է նախարարի աշխատանքից ու նախարարության վերաբերյալ հարցապնդում էր ներկայացրել։ Առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ օրենքով՝ ԱԺ-ին առաջարկել էին ընդունել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին որոշում։ Սակայն նախագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ թեեւ իրենք ողջունում են հարցապնդումներ անելու եւ պարզաբանումներ պահանջելու պրակտիկան ու ԼՀԿ-ի նախաձեռնությունը, սակայն եկել են այն եզրակացության, որ նախարարի հրաժարականը պահանջելու հիմք չկա, հետեւաբար իրենք դեմ են քվեարկելու։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ իրենք երեկ քաղաքական բոյկոտի պատճառով ներկա չեն եղել նիստին եւ չեն լսել ԼՀԿ-ի հիմնավորումները, եւ բացի այդ՝ խորհրդարանում այս պահին կա բնապահպանության ոլորտի խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, դրա արդյունքից հետո կանդրադառնան նախարարի պաշտոնավարման հարցին։ Ըստ այդմ՝ ԲՀԿ-ականներն էլ հայտարարեցին, որ քվեարկությանը չեն մասնակցելու։

Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու նախագծին կողմ քվեարկեց 17 պատգամավոր, դեմ՝ 67, ձեռնպահ՝ 1։ Որոշումը չընդունվեց։

Երեկվա նիստում ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանը ներկայացրել էր իրենց դժգոհությունը շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Նա նշել էր, որ էկոլոգիական անվտանգությունը մարդու կենսական, կարեւոր էկոլոգիական շահերի պաշտպանվածության վիճակն է, ամենից առաջ նրա իրավունքը՝ ունենալու կյանքի համար մաքուր, առողջ, բարենպաստ շրջակա, բնական միջավայր: Թանդիլյանի պնդմամբ՝ կառավարության ծրագրում նշված ուղղություններից ոչ միայն ոչ մեկը չի արվում, այլեւ, կարելի է ասել, հաճախ արվում է ուղիղ հակառակը․

«Ասում եք՝ կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում ուղղված է թափանցիկության, հանրության առջեւ բարձր հաշվետվողականության ապահովմանը, սակայն այդպես էլ անկատար մնաց իրական շահառուների բացահայտման գործընթացը: Ձեր ամբողջ պատասխանի մեջ տպավորություն է, որ կառավարությունը չի պատկերացնում բնապահպանական խնդիրները եւ դրանք փոխարինում է տնտեսական խնդիրներով»։

ԼՀԿ-ի հարցապնդմանը կառավարության պատասխանն Ազգային ժողովի նիստում ներկայացրել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը պատգամավորներին չէր բավարարել:

«Կառավարության համար հիմնական խնդիր է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, մասնավորապես օդի, կլիմայի, ջրի, հողերի, բուսական եւ կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցությունները, բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, ապահովել կանխարգելման միջոցառումների իրականացումը: Հանքարդյունաբերության ոլորտում մեր քաղաքականությունն ուղղված է թափանցիկության, հանրության առջեւ բարձր հաշվետվողականության ապահովմանը, եւ մենք նախաձեռնել ենք ոլորտի զարգացման ռազմավարության մշակում, որն այս պահի դրությամբ իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը»,- ասել էր Ավինյանը:

Տպել
1889 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին