Չուք չաք, չարաք, չաք, հեռացող գնացքի մասին մի այսպիսի երգ կար. Փաշինյանը՝ ՀՅԴ-ի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում  հարց ու պատասխանի ժամանակ պատասխանեց պատգամավոր Անուշ Բեղլոյանի հարցին՝ թե որն է ըստ իրեն ՀՅԴ երիտասարդների կողմից Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հանգուցալուծումը: Վարչապետն ասաց, թեմային անդրադարձել է ցուցարարների հետ հանդիպման ժամանակ եւ ասել, որ կրթության ոլորտում որեւէ անձ քաղաքականություն չի վարում, քաղաքականությունը վարում է ՀՀ կառավարությունը:  

«Գիտեք, չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Դուք խոսում եք ուսանողների մասին: Խոսքն ուսանողների մասին չէ, այլ մի քաղաքական ուժի մասին, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարեւոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին։ Ես կարծում եմ, որ եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի իրականության հետ, եւ գնահատական չտա իր իսկ վերնախավի մի հատվածի Ձեզ հայտնի ժամանակաշրջանի գործունեությանը, այդ քաղաքական ուժը ՀՀ-ում ուղղակի չունի ապագա: Ինչքան էլ դա ցավալի կարող է հնչել: Խոսքը չի վերաբերում միայն այդ քաղաքական ուժին: Խոսքը վերաբերում է նաեւ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այդ քաղաքական ուժի հետ մի մեծ, կլոր սեղանի շուրջ նստած էին: Չուք չաք, չարաք, չաք, գնացքի մասին մի այսպիսի երգ կար, հեռացող գնացքի անիվների տրոփյունն ենք ընդամենը լսում»,-ասաց վարչապետը:

Կրթությունը շատ նուրբ ոլորտ է եւ, ըստ Նիկոլ Փաշինյանի, նախարարն ունի հստակ հանձնարարական: Պետք է շատ ուշադիր լսեն բոլոր փաստարկները, ուշադիր լսեն նաեւ բոլոր քննադատությունները, ի գիտություն ընդունեն, հղկեն տեսակտները, ընդունեն սխալներն այնտեղ, որտեղ սխալվել են: «Իսկ ընդհանարապես, ովքեր փորձում են խոսել մեզ հետ քմահաճույքներով եւ շանտաժներով, իմ ռեակցիան ուղիղ հակառակն է, 180 աստիճանով հակառակը: Իմ ողջ քաղաքական կյանքում անձամբ ես էդպես եմ եղել: Սա ուզում եմ ասել բոլոր նրանց, ովքեր փորձելու են մեզ հետ շանտաժով խոսել: Դա լինելու է մենախոսություն»,-հայտարարեց վարչապետը:

Բեղլոյանը դիտարկմանը, թե արդյո՞ք նման մոտեցումը նախադեպ չի հանդիսանա կառավարությանը եւ իշխանությանը ժողովրդավարության պակասի մեջ մեղադրելու համար, Փաշինյանը պատասխանեց. «Կառավարությանն ու իշխանությանը կարելի է ցանկացած բանի մեջ մեղադրել, այլ բան, թե այդ մեղադրանքն ինչքանով կապ ունի իրականության հետ: Ես կարծում եմ, որ ՀՀ-ում ժողովրդավարության, իշխանության, կառավարության թափանցիկության առումով ունենք մի վիճակ, որը ոչ միայն ՀՀ-ի համար է աննախադեպ, այլեւ շատ ժողովրդավարական երկրների համար»:

Տպել
5054 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին