Անտարբեր չի թողել վարչապետին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին. «Թռիչք կկվի բնի վրայով»-ն ընդգրկվել է թատրոնի խաղացանկում

Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը համալրվել է եւս մեկ ներկայացմամբ: Արմեն Էլբակյանի բեմադրած «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը, որի պրեմիերան կայացել է նոյեմբերի 29-ին, հանդիսատեսը բուռն է ընդունել: Չդադարող ծափեր ու բռավոներ. պրեմիերան հաջողված է համարվել: Այն անտարբեր չի թողել նաեւ պրեմիերային ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Ներկայացման առաջնախաղը դիտել են նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Արա Խզմալյանը եւ այլոք:

Նիկոլ Փաշինյանն իր ավանդական սելֆին է արել թատրոնի ստեղծագործական  անձնակազմի հետ, կիսվել է նաեւ տեսանյութով, որտեղ երեւում է հանդիսատեսի բուռն արձագանքը: «Հրաշալի ներկայացում է՝ պրոֆեսիոնալ դերասանական խաղով։ Սիրելի՛ սունդուկյանցիներ, շնորհավորում եմ ձեզ հերթական փայլուն պրեմիերայի կապակցությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը:

Իսկ ԿԳՄՍ նախարարը խորհուրդ է տալիս անպայման դիտել այս ներկայացումը: Նշում, որ խոսել է մասնագետների հետ. շատերն ասում են, որ սա նոր շունչ է մեր թատրոնում: «Ներկայացումն ինձ շատ դուր եկավ, տպավորիչ էր թե՛ դերասանական խաղը, թե՛ նկարիչների աշխատանքը եւ թե՛ բեմադրողների լուծումները: Սոցիալական ցանցերում արձագանքներից հասկանում եմ, որ այն ընդունվել է հանդիսատեսի կողմից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը:

Արմեն Էլբակյանի համար հանդիսատեսի, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյանների նման արձագանքը սպասելի էր: ՀԺ-ի հետ զրույցում նա նկատեց՝ չէր կասկածում, քանի որ գործը շատ արդիական եւ հետաքրքիր է իր ասելիքով: Գեղարվեստական ղեկավարի կարծիքով սա 20-րդ դարի մեծագույն գրողներից մեկի ստեղծագործություն է,  որը շատ աղերսներ  ունի մեր ժամանակի հետ։ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը բեմադրվել է ամերիկացի գրող Քեն Քիզիի համանուն վեպի հիման վրա:

Երկու մասից կազմված դրամայում ներկայացվում է, թե բանտից խուսափելու համար Ռենդլ Պատրիկ Մաքմերֆին ինչպես է իրեն ձեւացնում խելագար ու հայտնվում հոգեբուժարանում: Նրան զարմացնում է այն, թե ինչու են հիվանդները համակերպվում այդտեղ տիրող կարգերի հետ: Ավելի ուշ պարզվում է՝ շատերն իրենց կամքով գնացել են հիվանդանոց՝ արտաքին աշխարհից փախչելու համար: Գլխավոր հերոսը սկսում է ապստամբել՝ ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բուժքրոջ՝ Ռեթչեդի սահմանած կանոնների դեմ եւ որոշում է հեղափոխություն անել հիվանդների կյանքում: «Երբ մարդը դուրս է գալիս եւ ընդվզում հիվանդ հասարակության ու տոտալիտար ռեժիմի դեմ, ձգտում ազատության, դա արդեն արդիական է բոլոր ժամանակների համար»,- մի քանի բառով ներկայացրեց ստեղծագործության գաղափարական իմաստը գեղարվեստական ղեկավարը:

Էլբակյանը կարծիքով՝ հատկապես մեր երիտասարդ հանդիսատեսը, եթե չի կարդացել վեպը, գոնե պիտի առնչվի այս գործի հետ ներկայացման կամ ֆիլմի տեսքով: Գուցե նաեւ առիթ դառնա կարդալու ստեղծագործությունը: Էլբակյանը շեշտեց՝ անգամ ինքն է իրեն հաճախ հարցնում, թե ինչու է այդ գործի հիման վրա նկարահանված հրաշալի ֆիլմից հետո որոշել բեմադրել ներկայացումը: Գուցե նրա համար, որ շատ է հավանում կինոնկարը: Այն ժամանակին մեծ գործ արեց, բայց ամենամեծ  գործն արել է Քեն Քիզին` գրելով այդ մնայուն ստեղծագործությունը, որը 20-րդ դարի լավագույն գրական նմուշներից է: 

Տարիներ առաջ այս վեպի էկրանավորումը մեծ հաջողություն է ունեցել՝ արժանանալով հինգ «Օսկար»-ի: Սունդուկյան թատրոնում բեմադրության վրա ընդմիջումներով են աշխատել, ընդհանուր մոտ երեք ամիս է տեւել: Գեղարվեստական ղեկավարը նկատեց՝ ներկայացումն այնքան ժամանակ կլինի խաղացանկում, ինչքան որ պահանջարկ կունենա ու չի կորցնի իր կենդանի շունչը: «Կան ներկայացումներ, որոնք երկար ժամանակ մնում են խաղացանկում, բայց արդեն անկենդան են»,- ասաց նա:

Էլբակյանից հետաքրքրվեցինք, թե որպես ստեղծագործող ինչ զգացողություն է ունենում, երբ իր աշխատանքը գրավում է նաեւ ՀՀ վարչապետի ուշադրությունը: Նիկոլ Փաշինյանը կիսվել էր նաեւ տեսանյութով, որտեղ երեւում է, թե ինչպես է հանդիսատեսը հոտնկայս անդադար ծափահարում: «Արձագանքն ու բարի վերաբերմունքը չի կարող չոգեշնչել: Մարդ արարածը միշտ էլ կարիք ունի սիրո եւ բարի վերաբերմունքի»,- նկատեց Արմեն Էլբակյնաը:

Ներկայացման գլխավոր դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանն է: «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ զբաղված են նաեւ Սամվել Բաղինյանը, Անի Պետրոսյանը, Դավիթ Գասպարյանը, Մեսրոպ Աբտոյանը, Անդրանիկ Զաքարյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Քուշկյանը, Ռոբերտ Հարությունյանը, Լուսինե Կոստանյանը, Ռոման Բաբայանը, Արա Կարագյանը, Հովհաննես Գասպարյանը, Անահիտ Մութաֆյանը, Տաթեւիկ Միրզոյանը, Գագիկ Ադիլխանովը եւ Ստեփան Շահինյանը:

Պիեսը թարգմանել է Տիգրան Քելեմյանը, ռեժիսոր-ասիստենտը Ալիսա Աղաջանյանն է, բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանը, զգեստների նկարիչը՝ Մերի Սարգսյանը, երաժշտական ձեւավորումն ու պլաստիկան` Հայկ Իսրայելյանի: Ներկայացման համար երաժշտություն է գրել Գարրի Քյոսայանը:

Թատերասեր հանդիսատեսին շտապենք տեղեկացնել, որ ներկայացումը կարող են դիտել նաեւ դեկտեմբերի 6-ին: Տոմսերի արժեքը սկսվում է 2 հազար դրամից, առավելագույնը 5 հազար է:

Տպել
3772 դիտում

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը