Որպեսզի մարդկանց անվտանգությունն ապահովեմ, միանգամից չեզոքացրի շանը. «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն

Այդ շունը 3 օր է՝ կատաղած էր, հարձակվել էր աշխատողի վրա: Որպեսզի մարդկանց անվտանգությունն ապահովեմ, միանգամից չեզոքացրի շանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարեց «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ վերջինս երեկ Դիլիջանում գտնվող իրեն պատկանող «Գետափ» ռեստորանի տարածքում կրակել է շան վրա, ինչի վերաբերյալ ահազանգել էր «Դինգո» կենդանապաշտպան կազմակերպությունը: Աղաջանյանը մեր զրույցում ասաց, որ դա իր շունն էր. «Էսօր ո՞վ իրա շանը կխփի, ոչ մեկը, վստահ եմ: Թռել էր աշխատողի վրա, մտածեցինք, որ կհանգստանա, բայց կիրակի օրն էլ մատուցողուհու վրա էր թռել: Մատուցողուհին ասում է՝ ինձ կերավ, մենք էլ անվտանգությունն ապահովելու համար ստիպված չեզոքացրինք: Ոստիկանները եկել են, տեսել, նկարել, ցուցմունք են վերցրել»:

Հարցին՝ ի՞նչ զենքով է կրակել, Աղաջանյանը պատասխանեց. «Իմ օրինական զենքով եմ կրակել: Ես կենդանիներ եմ պահում, անօրինական որսն եմ արգելել, բայց այդ շան հարցը կարեւոր էր լուծելը: Եթե այդ շունը մեկի երեխային կծեր հասարակական վայրում, ես կարո՞ղ էի պատասխան տալ»:

Հոկտեմբերին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել էր ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Աղաջանյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ի՞նչ է ընդունվել. անվտանգությունն ապահովելու համար միակ լուծումը դա էր այդ պահին: Եթե ես ուզեի այլ ժամի չէի՞ կարող անել, որ ոչ մեկը չնկատի, պարզապես այդ պահին այլ տարբերակ չկար: Եթե քո ցուլը հարձակվի, պետք է էլի չեզոքացնես, որ մարդու անվտանգությունն ապահովես: Լավ են անում՝ օրենքն ընդունում են, բայց անվտանգություն էլ պիտի ապահովեն: «Դինգո»-ից եկան եւ տեսան, որ 20-30 շուն կա մոտակայքում: Նրանց ասացի՝ ի՞նչ անեմ, 1 հատին տարան, ասացի՝ բոլորին տարեք: Նրանք էլ, թե՝ տեղ չունենք: Կատուներին եւ շներին բերում ռեստորանի մոտ բաց են թողնում, որովհետեւ սնունդ կա տարածքում»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ր շանը տարածքից պարզապես հանել, Աղաջանյանը պատասխանեց. «Նա չէր գնում, սովորել էր այդ տարածքին»:

Նշենք, որ թեմայի վերաբերյալ ոստիկանությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշված էր, որ Աղաջանյանը իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-16» տիպի, 5,6 մմ տրամաչափի, մեկփողանի ակոսափող որսորդական հրացանով շուն է սպանել:

Կատարվում է հետաքննություն: Հիշյալ դեպքի վերաբերյալ հրապարակումների հիման վրա իրականացվում են ստուգողական համապատասխան աշխատանքներ:

Տպել
2681 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր