Մարդը անվստահություն ա ներշնչում, նրան «դրախտի պուտյովկա՞» եք տալիս․ իմա՞ստը․ Գեւորգ Պետրոսյան

ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը խորհրդարանական ընդդիմությունը, մեղմ ասած, այդքան էլ չի հավանել։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, դիմելով նախարար Ռուստամ Բադասյանին, հարց հնչեցրեց, թե այս նախագիծը ՍԴ անդամների վիճակը վատթարացնո՞ղ, թե՞ բարելավող բնույթ ունի, կամ ի՞նչ չափանիշով են ընտրվել հենց ՍԴ անդամները, ինչո՞ւ այս նույն կարգավորումը չեն ուզում կիրառել Վճռաբեկ դատարանի դատավորների, կամ ԱԺ պատգամավորների նկատմամբ․

«Ես էլ, օրինակ, կուզենամ՝ իմ 4 տարի, 3 ամսվա աշխատավարձը, խրախուսումները տան, եւ գնամ իմ համար ըմբոշխնեմ ձմեռային երեկոների հաճույքը Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում»,- հարցը հնչեցնելիս ասաց Պետրոսյանը՝ հետաքրքրվելով նաեւ՝ նախագծով չկա՞ հենց նախկին դատավորներից ազատվելու խնդիր, եւ արդյոք հարկատուների հետ զրուցե՞լ են, հարկատուները պատրա՞ստ են աշխատանք չկատարող դատավորի կերակրել։

Ի վերջո Պետրոսյանը հարցրեց նաեւ, թե ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը, քանի որ իրեն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ասել են՝ ճգնաժամն այն իրավիճակն է, երբ տվյալ պետական մարմինը չի կարողանում իրականացնել իր գործառույթները․

«Խնդրում եմ վիրավորանք չհամարել, բայց ՍԴ-ում մի ճգնաժամ կա, ում անունը Վահե Գրիգորյան է։ Ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը, այդ ի՞նչ օբյեկտիվ անհնարին իրավիճակ է, երբ ՍԴ-ն չի կարողանում գործեր քննել եւ որոշումներ կայացնել»։

Ի պատասխան՝ նախարար Բադասյանն ասաց, որ ճգնաժամ ասելով՝ նկատի ունեն հանրության վստահության մակարդակը դատական համակարգի նկատմամբ․

«Անվստահության մակարդակն արձանագրվել է միջազգային բազմաթիվ կառույցների գնահատականներով, գնահատվել է տարիներ շարունակ։ Ճգնաժամ ասելով՝ նկատի ունենք, որ մենք Սահմանադրական փոփոխությունները քննարկելիս ասել ենք, որ ՍԴ մոդելը սխալ է, եւ ՍԴ կողմից իրապես սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Դատարանի անդամ առաջադրող մարմինները լինեն երեքը՝ մասնակցային, ներառական ձեւավորում ապահովելու համար, որպեսզի չլինի իրավիճակ, երբ մեկ քաղաքական ուժի քմահաճույքով ձեւավորվի կառույցը։ Բայց այդ մոդելն այդպես էլ կյանքի չի կոչվել, որովհետեւ ՍԴ անդամների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ պաշտոնավարում էին»,- ասաց Բադասյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե հարկատուները համաձա՞յն են այս նախագծին, Բադասյանն արձագանքեց, որ գիտի հարկատուների վերաբերմունքը իրենց վճարած հարկերի ու դրանց ուղղությունների մասին։ Նախարարը շեշտեց, որ այստեղ պետք է տալ հաջորդ հարցը․ հարկատուները որքա՞ն են պատրաստ հարկ վճարել մարդկանց, որոնց չեն վստահում․

«Դրանով ավելի շատ չե՞նք վնասում, քան ներդնելով այս համակարգը եւ հնարավորություն տալով, որ իրապես արդարադատություն իրականացնող դատավորներ ունենանք»։

Պատասխանելով հարցին, թե ինչու է այս նախագիծը վերաբերում միայն ՍԴ անդամներին, Բադասյանն ասաց, որ իրենք ստեղծված ճգնաժամը լուծելու մի շարք ուղիներ են փնտրում, մյուս դատարանների վերաբերյալ նախագծերից մեկն էլ դատավորների գույքային դրության ստուգումն է, բարեվարքության ստուգումը եւ այլն․

«Իսկ այս նախագիծը գործում է միայն ՍԴ-ի դեպքում, քանի որ այստեղ ունենք համեմատաբար նեղ կազմ, համակարգի մյուս ճյուղերում այն չափազանց լայն է՝ թե՛ բյուջեի, թե՛ մշտական գործիքներ ունենալու տեսանկյունից»։

Բադասյանը հստակ շեշտեց, որ նախագիծը բարելավում է դատավորների կարգավիճակը, քանի որ նրանք հնարավորություն են ունենում անցնելու վաղ կենսաթոշակի մինչեւ սահմանված տարիքը։ Բացի այդ, նախարարի պնդմամբ, նախատեսած սոցիալական երաշխիքներն ավելի լավն են դատավորի համար։

ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը, սակայն, համարեց որ իր հարցերին կոնկրետ պատասխաններ չհնչեցին։ Նա նկատեց՝ եթե նախագծով դատավորների կարգավիճակը բարելավվում է, նրանց արտոնություն է տրվում, ապա ինքն էլ է ուզում դրանից օգտվել, ինչո՞ւ է խտրական վերաբերմունք դրվում։

Պետրոսյանը չի հասկանում՝ եթե ՍԴ դատավորները նպաստել են դատական համակարգի հանդեպ անվստահության մթնոլորտի ձեւավորմանը, ապա ինչո՞ւ չեն պատժում նրանց, այլ առավելություն են տալիս․

«Եթե մարդը անվստահություն ա ներշնչում, նրան «դրախտի պուտյովկա» ե՞ք տալիս, իմա՞ստը»,- հնչեցրեց պատգամավորը՝ հավելելով, որ եթե Դատարանի կազմը ցանկալի մարդկանցով համարելու խնդիր ունեն, ապա թող խոստովանեն ճշմարտությունը։

«Իմ անձնական կարծիքով՝ նախագծի հետեւում կանգնած է կոնկրետ անձանց ՍԴ-ից ազատելու եւ սեփական կադրերով համալրելու նպատակը, դրանով էլ մեր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող փաստաթղթերը վավերացնելը»։

Տպել
1964 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին