Եղել է՝ տներին մոտ գերեզմանները տեղումների պատճառով քայքայվել են, զանգվածները դուրս եկել. Թորոսյանը՝ դիակիզարանի մասին

Օրերս հայտնի դարձած այն լուրը, թե Հայաստանում 2020 թվականին մասնավոր ընկերությունները 2 դիակիզարան կբացեն, հանրության համար նոր քննարկումների առիթ դարձավ: Մի մասը քննադատեցին, թե դիակներն այրելը հակաքրիստոնեական է, շատերն էլ մտահոգություն հայտնեցին օր օրի մեծացող գերեզմանոցների մասին:

Կարծիք հայտնողների շարքում նաեւ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր, որը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կարեւորել էր երկրում դիակիզարանների կառուցումը եւ նշել, որ օր օրի մեծացող գերեզմանները մեծ վտանգ են պարունակում իրենց շրջակայքում բնակվող մարդկանց համար:

Մեր հարցին պատասխանելով՝ նախարարը մանրամասնեց՝ խոսքը հիմնականում վարակիչ հիվանդությունների մասին է: «Ունեցել ենք դեպք, երբ տներին մոտ կառուցված գերեզմանները տարբեր տեղումների պատճառով քայքայվել են, ամբողջ զանգվածները դուրս են եկել»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ ինչքան հնարավոր է, անհրաժեշտ է սանիտարական նորմերը պահպանել, իսկ մեզ մոտ գերեզմաններ կան, որոնք տներին շատ մոտ են, դա արդեն վտանգավոր է:

Թորոսյանի կարծիքով՝ դիակիզարանների կառուցումը կարեւոր է ոչ միայն սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման, այլեւ հանրային նշանակության հողերի տնտեսման առումով, որպեսզի դրանք հնարավորինս էֆեկտիվ օգտագործվեն: Խնդրի հետ կապված, ըստ նրա, նախարարությունը համայնքներից բազմաթիվ դիմումներ է ստանում, մտահոգված քաղաքացիները հարցնում են, թե ինչպես լուծել տների մոտ գերեզմանների առկայության խնդիրը, միգուցե հանգուցյալներին ուրիշ տեղ հուղարկավորեն, որ տներին այդքան մոտ չլինեն եւ վտանգ չներկայացնեն:

«Հասունացել է այն պահը, որ Հայաստանում պետք է լինեն դիակիզարաններ, եւ այդտեղ որեւէ հակամարդկային կամ հակակրոնական բան չկա»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ Եվրոպայի ամենակրոնացված երկրում՝ Լեհաստանում, նման բան կա, եւ իրենք ոչ մի խնդիր չեն տեսնում դիակիզարան ունենալու մեջ, նույնն էլ Ռուսաստանում եւ Ուկրաինայում:

Անի Ավագյան

Տպել
1423 դիտում

Պողոս Պողոսյանի սպանության գործով հարցաքննվել է նաեւ նրա եղբորորդին

2008-ից հետո խլել են բիզնեսներս, բայց իրավապահ համակարգը այսօր էլ դիմադրում է հեղափոխությանը. բաց նամակ վարչապետին

Տավուշում որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, պայթյուն չի եղել, Ենոքավան գյուղում էլ ինքնաթիռ չի ընկել. Սիփան Փաշինյան

Բրիտանական դատարանը սկսել է Իրանի նկատմամբ ունեցած պարտքի գործով լսումները

«Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան հարվածել է պատին. 23-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ հայ նախարարի հետ

Թբիլիսիում 1,5 տարվա դադարից հետո ԱՄՆ դեսպան է նշանակվել

Երիտասարդի ներքնազգեստի մեջից բյուրեղանման զանգվածների 105 փաթեթ է հայտնաբերվել. ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթարի ուժերը ռմբակոծել են Տրիպոլիի օդանավակայանը

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Խնդիրն իր կարեւորությամբ եւ աննախադեպությամբ գտնվում է Խորհրդի եւ իրավապահ մարմինների առաջնային ուշադրության կենտրոնում

2019-ի հունիս-նոյեմբեր ամիսներին Սեւանի թերակղզի են այցելել մոտ 158 հզ. զբոսաշրջիկ

Սուբվենցիոն ծրագրով Վանաձորում ասֆալտապատված 15 փողոցներից առայժմ միայն 1-ն է դրական գնահատակ ստացել

ՀՀ ՊՆ-ն ամփոփել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության 2019թ. ծրագիրը

Բացահայտվել են Աշտարակի դպրոցի տնօրենների ապօրինությունները

Հաջորդ Ամանորին կառավարությունը տոնակատարությունների համար ավելի մեծ գումար կհատկացնի

Ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք կվկայեին դիտավորությամբ արձակված կրակոցի մասին. Գոռ Աբրահամյան

Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում․ ՀՀ արտգործնախարար

ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու պայմանավորվածություն ունեն. Զոհրաբ Մնացականյան

Գործընկերս նոր տեղեկացրեց, որ հրապարակային կերպով մահվան սպառնալիքներ եմ ստացել. Արեն Մկրտչյան