Շիրակի ոստիկանները բացահայտել են 80-ամյա կնոջը ծեծելու եւ փող ու ոսկի հափշտակելու դեպքը

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի լույս 20-ի գիշերը Գյումրու Կամոյի փողոցի իր տնից մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 80-ամյա մի կին։ Այս կապակցությամբ հիվանդանոցից ահազանգ ստացվեց ոստիկանության Մուշի բաժնում։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին տուժածը հայտնել էր, որ գիշերը դիմակավորված երկու անձ բացել են տան դուռը, մտել ներս, ծեծել իրեն և փող ու ոսկի հափշտակել։ Նրանից հաղորդում էր ընդունվել, տարածքային նախաքննական մարմնում էլ քրեական գործ հարուցվել՝ ավազակության հատկանիշներով։

Հանցագործության հանգամանքները պարզելու և բացահայտելու նպատակով սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ։ Մուշի ոստիկանների միջոցառումներին միացան նաև Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի գործընկերները։ Դեպքից օրեր անց՝ նոյեմբերի 28-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տվյալներ ստացվեցին հանցագործությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկությունները հիմնավորվեցին փաստերով։

Ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված 28 և 26-ամյա գյումրեցիները հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեցին։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

Տպել
357 դիտում

25-ամյա Անի Ասատրյանը որոնվում է որպես անհետ կորած

ԱԱԾ նախկին տնօրենի վնասվածքը քունքի շրջանում է. սենյակում կան բազմաթիվ պարկուճներ, պատերին՝ կրակոցների հետքեր

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել դեպի ձորը. ԱԻՆ

Կուտոյանի մահվան դեպքի վայրում հայտնաբերվել է «Գլոք» տեսակի զենք. այն նվիրել է Վրաստանի անվտանգության ծառայության պետը

Գեորգի Կուտոյան անունով օգտատերը Վիքիպեդիայից 3 անգամ փորձել է ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրությունը

ՄԻՊ Արման Թաթոյանը ցավակցություն է հայտնել Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ

Միքայել Զոլյանը զրուցել է կամավորական սկզբունքով Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդների հետ. ԱԺ

ՀՀ հավաքականի արդեն 5-րդ ֆուտբոլիստը կարող է հայտնվել Ղազախստանում

Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից. Սերժ Սարգսյան

«Գրեմի» մրցանակի ղեկավարին հեռացրել են. նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար

Մաշտոցի պողոտայի տերմինալներից մեկից փորձել են գողություն անել. ոստիկանություն

Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է Բարաքա ատոմային էլեկտրակայան

Գեորգի Կուտոյանը մեր հարեւանն էր. շատ եմ ցավում կատարվածի համար. Բաթոյան

Ալվինա Գյուլումյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

Գողությունից շաբաթներ անց գրպանահատը հայտնաբերվել է. ոստիկանություն

Հայտնի է՝ ինչու են մերժել հարցաքննել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Կարծում եմ՝ սա անցյալի արձագանքն է, որ նման ձեւով հասնում է մեր ականջին․ Սիմոնյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք. ոստիկանություն (տեսանյութ)