ՀՖՖ-ն ներկայացրել է արտահերթ ժողովի կազմակերպման ժամանակացույցը

Հաշվի առնելով 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ արտահերթ ժողովի հետ կապված հանրային մեծ հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք ժողովի կազմակերպման, ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության թեկնածությունների առաջադրման ժամանակացույցը:

Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը:

ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության համար թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի դեկտեմբերի 2-ը ներառյալ: Մինչ սահմանված վերջնաժամկետը՝ ՀՖՖ անդամ 34 կազմակերպությունները կարող են ՀՖՖ ներկայացնել նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության իրենց թեկնածուներին. յուրաքանչյուր անդամ կազմակերպությունից յուրաքանչյուր պաշտոնի համար մեկական ներկայացուցիչ:

Մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ նույն անդամ կազմակերպությունները պետք է ՀՖՖ ներկայացնեն իրենց ներկայացրած թեկնածուների չդատվածության մասին տեղեկանքները, ինչպես նաև Ժողովին մասնակից իրենց՝ քվեարկության իրավունք ունեցող մեկ և քվեարկության իրավունք չունեցող մինչև երկու պատվիրակների տվյալները:

Դեկտեմբերի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՖՖ-ն կստուգի ներկայացված թեկնածուների համապատասխանելիությունը ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված պահանջներին: Փաստաթղթային փաթեթները ամբողջականացնելուց և թեկնածուների ցանկը վերջնականացնելուց հետո՝ դեկտեմբերի 6-ին ՀՖՖ գրասենյակում կհրավիրվի մամուլի ասուլիս, որի ընթացքում ուղիղ եթերում կհրապարակվեն թե՛ նախագահության, թե՛ Գործադիր կոմիտեի անդամության համար ներկայացված թեկնածությունները և դրանց ներկայացրած անդամների անունները: Ընդ որում, կհրապարակվեն ոչ միայն վերջնական ցուցակում տեղ գտած թեկնածությունները, այլև այն թեկնածուները, ովքեր Կանոնադրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում դուրս կմնան վերջնական ցուցակից: 

ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուները դեկտեմբերի 7-ից 21-ը ներառյալ հնարավորություն կունենան հրապարակայնորեն ՀՖՖ անդամներին և ֆուտբոլային հանրությանը ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը:

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ արտահերթ ժողովի նիստը, որի ընթացքում ՀՖՖ անդամ կազմակերպությունները քվեարկության միջոցով կընտրեն ՀՖՖ նոր նախագահ և Գործադիր կոմիտեի նոր անդամներին: Ժողովի անցկացման տեղի, ժամի և օրակարգի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՖՖ-ն կհրապարակի և իր անդամներին կտեղեկացնի Ժողովից առնվազն 10 օր առաջ՝ համաձայն ՀՖՖ Կանոնադրության:

 

Տպել
1552 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է դրդել Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին