Իսկ դե՞մ եք, որ ձեր վճարած հարկերից տաքսիստների համար ճանապարհներ կառուցվեն. Թորոսյան

28/11/2019 schedule18:11

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, անդրադարձավ նոր օրինագծին՝ առողջապահության պարտադիր ապահովագրության հետ կապված:

Հարցին, թե արդյոք վաղ չէ անցնել այս համակարգին, Թորոսյանը պատասխանեց, որ այս հարցը ՀՀ-ում հնչում է մոտ 90-ականների կեսերից և տարբեր ժամանակ տարբեր պատասխաններ են տրվում: «Օրինակ՝ վաղ է, որովհետև համակարգը պատրաստ չէ, ՀՆԱ-ն մեծ չէ, չկան համապատասխան ֆինանսավորման մեխանիզմներ, չկան աջակցող էլեկտրոնային համակարգեր, և դա կարելի է տարածել ցանկացած համակարգի վրա և ասել, որ վաղ է, ու հետաձգենք ևս 5 տարի»,-ասաց նախարարը:

Ըստ Թորոսյանի՝ եթե մենք ուզում ենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիները ունենան առողջապահական ծածկույթ, ապա դրան աջակցող համակարգերի ներդրման վերաբերյալ կարող ենք բանավիճել 1, 2, նույնիսկ 10 տարի, բայց սկզբունքը պիտի լինի դա:

Օրինագծի վերաբերյալ Թորոսյանն ասաց, որ այն կարող է լինել փուլերով, օրինակ՝ առաջին փուլում ապահովագրություն ձեռք բերի բնակչության մի մասը, հետո՝ մյուս մասը:

Անդրադառնալով տոկոսի չափին՝ Թորոսյանը նշեց, որ 6%-ն ընդամենը հաշվարկի համար է, որը անհրաժեշտ է գումարի պակասորդը լրացնելու համար: Հաշվարկվել է, թե ինչքան գումար է պետք 3 մլն հոգու առողջական խնդիրները լուծելու համար, հանվել է պետական մասնակցությունը, որը կազմում է 45 %, արդյունքում մնացել է 6%:

«Եթե պետական բյուջեից մեր առողջապահական բյուջեին հատկացումները աճեն 10 %, ապա քաղաքացիների կողմից վճարվող տոկոսը կնվազի կես տոկոսով, եթե աճի 20-ով, քաղաքացիները կվճարեն 1%-ից քիչ:

Ըստ Թորոսյանի՝ կամավոր ապահովագրությունը Հայաստանում արդյունավետ չի գործում, քանի որ ներկայիս տվյալներով՝ 100.000 հոգի մարդ ունի առողջապահական ապահովագրություն սեփական նախաձեռնությամբ:

Հարցին, թե ինչու այս նախագծի շրջանակներում հարկատուները պետք է վճարեն այն մարդկանց համար, ովքեր հարկեր չեն վճարում, Թորոսյանը պատասխանեց, որ ՀՀ-ում չկա մարդ, որ հարկ չվճարի:

«Իսկ դե՞մ եք, որ ձեր վճարած հարկերից տաքսիստների համար ճանապարհներ կառուցվեն, կամ դպրոցներ կառուցվեն այն մարդկանց համար, ովքեր չեն վճարում հարկեր»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ ցանկացած սպառող անուղղակի կերպով համարվում է հարկատու:

Ամփոփելով այս թեման՝ Թորոսյանը նշեց, որ, միևնույն է, այդ գումարները ծախսվում են առողջապահության վրա, մարդիկ տներն են վաճառում, մեքենաներն են վաճառում, վարկ են վերցնում: «Մենք առաջարկում ենք փողերի հավաքման և ծախսման նոր համակարգ»,- ասաց Թորոսյանը:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
1949 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն