Երևան
16 °C
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայում» չեն ողջունում հայկական ֆուտբոլում հաճախակի հրաժարականները: Այնտեղ կարծում են, որ զարգացման համար կայունություն է պետք: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ակումբի տնօրեն Պողոս Գալստյանը: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում Արթուր Վանեցյանի հեռանալուց հետո թափուր մնացած ՀՖՖ նախագահի պաշտոնում պետք է ընտրել այնպիսի մարդու, որին կարճ ժամանակ անց փոխելու անհրաժեշտություն չի առաջանա, որպեսզի նա ժամանակ ունենա՝ ծրագրերը կյանքի կոչելու:
«Ճիշտ չէ, որ մենք այդքան հաճախ հրաժարականներ ենք ունենում: Այդպես չենք կարող ֆուտբոլը զարգացնել: Հիմա պետք է ավելի ճկուն լինենք, մտածենք մի լավ թեկնածու, որը վերջապես կարողանա տարիներով պահել, հայկական ֆուտբոլին օգուտ տալ, թե չէ այսպես՝ եկան-գնացին, եկան-գնացին... Մի քիչ էլ մեր երկրպագուներին, կարծում եմ, պետք է հանգստացնենք, որ այդքան էմոցիոնալ չլինեն: Բոլորս էլ հասկանում ենք, թե մեր ֆուտբոլն այսօր որքան հետ է: Վանեցյանի գնալը ոչ մեկիս համար էլ հաճելի չէր, քանի որ դեռ գործը չսկսած՝ գնաց: Բայց այնքան ճկուն պետք է լինենք, այնքան ճիշտ թեկնածու պետք է ընտրենք, որը, իրոք, մտածի մեր ֆուտբոլի մասին: Մեր ֆուտբոլը զարգացնելու համար պետք է մի քանի տարի: Ով կասի՝ 1-2 տարուց մտնելու ենք եւ այլն... մենք տակից ոչինչ չունենք, պետք է սկսենք 0-ից»,- ասաց նա:
«Արարատ-Արմենիան» դեռեւս որոշում չի կայացրել՝ ով է լինելու ՀՖՖ նախագահի իր թեկնածուն, սակայն պատկերացում ունի՝ ինչպիսին նա պետք է լինի: Ակումբն այդ պաշտոնում տեսնում է միայն այնպիսի մարդու, որն առավոտից երեկո կզբաղվի ֆուտբոլով: Գալստյանն ընդգծեց, որ նա պետք է գիտակցի՝ ինչ պատասխանատվություն է վերցնում իր վրա:
«Պետք է ֆուտբոլային մարդ լինի, մարդ, որը կհասկանա՝ ինչ բեռ է վերցնում ուսերին, կհասկանա՝ ինչի համար է գալիս: Իհարկե, ես պետք է ֆուտբոլային մարդու ընտրեմ, որը պետք է ֆուտբոլով զբաղվի, առավոտ գնա աշխատանքի, երեկոյան գնա տուն»,- ասաց նա:
Առայժմ ՀՖՖ նախագահի 1 թեկնածու կա, որը պաշտոնապես հայտարարել է իր ցանկության մասին: Դա լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն է: Գալստյանը նշում է, որ նրան կամ ուրիշ մեկին ընտրելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ նրանց ծրագրերին:
«Ֆուտբոլային մարդ է, ոչինչ չեմ կարող ասել, հայտարարել է, թող հայտարարի, իրավունք ունի: Թող կարդա իր ծրագիրը, հասկանանք նրա, մյուսների ծրագրերը, ու, ըստ այդմ, կայացնենք մեր որոշումը»,- ասաց նա:
Ֆուտբոլային շրջանակներում թեժ քննարկումներ են ոչ միայն նախագահի թեկնածուի, այլեւ գործադիր կոմիտեի կազմի վերաբերյալ: Շատերը նշում են, որ այնտեղ ֆուտբոլային կենսագրություն չունեցող մարդիկ չպետք է լինեն: Գալստյանը, սակայն, դրան դեմ չէ:
«Չեմ ասում, որ գործկոմի բոլոր անդամները պետք է լինեն ֆուտբոլիստներ: Ո՛չ: Գործկոմի անդամ կարող են լինել նաեւ ոչ ֆուտբոլային մարդիկ, գրագետ, հասուն, բայց նրանց մեջ պարտադիր պետք է լինեն 3-4 ֆուտբոլիստներ, որոնք ամբողջ կյանքում անցել են ֆուտբոլի ճանապարհով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նորմալ է նայում նաեւ գործկոմում ակումբների ներկայացուցիչների առկայությանը:
ՀՖՖ նախագահի եւ գործկոմի ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ժողովի ժամանակ: Մինչեւ այդ, ՀՖՖ-ն պատրաստվում է զտել ժողովի անդամների կազմը:
Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
© 2024 Հայկական ժամանակ