90-ականների սկզբից մասնավորեցված հազարավոր գույքերի մասին կան բազմաթիվ տվյալներ. Նարեկ Բաբայան

28/11/2019 schedule13:20

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Պետական գույքի կառավարման հայեցակարգը:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ Պետական գույքի կառավարման ոլորտի հայեցակարգը մշակվել է ելնելով ՀՀ-ում ներկայումս վարվող ընդհանուր տնտեսական քաղաքականության բովանդակությունից եւ ՀՀ կառավարության ծրագրի պահանջներից:

Հայեցակարգի հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ Սահմանադրության համաձայն ՀՀ կառավարության գործառույթների շարքում շատ կարեւոր տեղ է հատկացվում պետական սեփականության կառավարմանը, ինչը նշանակում է, որ կառավարության մաս կազմող ցանկացած պետական մարմնի կողմից տիրապետվող եւ օգտագործվող գույքի արդյունավետ կառավարման հիմնական պատասխանատուն ՀՀ կառավարությունն է։

Ըստ էության, պետական սեփականություն համարվող այս կամ այն գույքի տիրապետման եւ օգտագործման իրավունքը ՀՀ կառավարության անունից տրված է նրա կազմի մեջ մտնող պետական մարմիններին (ՀՀ նախարարություններ, ՀՀ կառավարության եւ ՀՀ վարչապետին ենթակա մարմիններ, ՀՀ նախարարությանը ենթակա մարմիններ), իսկ դրա տնօրինման իրավունքը վերջին հաշվով վերապահված է ՀՀ կառավարությանը։

ՀՀ կառավարության գործունեության կարեւոր բնութագրիչների շարքում առանձնանում է պետական գույքի կառավարման որակը եւ այդ կառավարումից շարունակական ստացվող արդյունքների մեծությունը՝ դինամիկան։ Հետեւաբար, պետք է նկատի ունենալ, որ պետական գույքի կառավարման որակի բարելավման եւ արդյունավետության բարձրացման հիմնախնդիրն առաջանում է գրեթե ամեն անգամ, երբ որոշում է կայացվում պետական գույքի կա՛մ դրա որեւէ տարրի օգտագործման, կա՛մ դրա ամենատարածված ձեւերով՝ վարձակալության, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու, պետական գույքի օտարման եղանակով առքուվաճառքի, նվիրատվության, նվիրաբերության, փոխանակության կա՛մ մասնավորեցման մասին որոշումներ կայացնելու, պետական գույքը հավատարմագրային կառավարման կամ կոնցեսիայի իրավունքով մասնավոր անձանց փոխանցելու, ինչպես նաեւ պետական գույքի սպասարկման, պահպանման եւ օգտագործման նկատմամբ հսկողություն սահմանելու ժամանակ։

Ինչպես եւ տնտեսության բոլոր ոլորտները, այնպես էլ պետական գույքի կառավարման բնագավառն այժմ պահանջում է նոր մոտեցումների կիրառում, որի նպատակն է աշխուժացնել պետական գույքի շրջանառությունը եւ ավելացնել այդ գույքի օտարումից եւ օգտագործումից ներկայումս ուղղակի ստացվող եւ ապագայում անուղղակի ստացվելիք եկամուտները, իսկ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների դեպքում՝ շահույթը։

Պետական գույքի կառավարման ոլորտում արդյունավետ որոշումներ ընդունելու ճանապարհին առաջին հերթին խոչընդոտ է հանդիսացել ՀՀ-ում տնտեսական ակտիվության գոյություն ունեցող շրջանակները, որոնք վերջին տարիներին գնալով ավելի են նեղացել։ Որպես հետեւանք իրավաբանական անձանց եւ հասարակության լայն շրջանակները մասնակցություն չեն ցուցաբերել պետական գույքի ձեռք բերման եւ արդյունավետ օգտագործման գործընթացին, հատկապես այն պատճառով, որ տվյալ ոլորտի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման մակարդակը հեռու է եղել բավարար լինելուց եւ նրանց համար ուրվագծված չեն եղել այդ գույքի օգտագործման հեռանկարները եւ գույքի օգտագործումից ստացվող եկամուտները։

Այլ կերպ, հասարակության բոլոր շերտերի պահանջարկը եւ նրանց պոտենցիալ ջանքերը հաշվի չի առնվել պետական գույքի առաջարկի ոլորտում քաղաքականությունը մշակելիս եւ իրականացնելիս։

Ելնելով վերը նշվածից՝ պետք է ամբողջությամբ վերանայել պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը եւ պետական գույքի կառավարումն իրականացնող լիազոր մարմնի կողմից իրականացվող գործառույթների բովանդակությունը եւ նպատակային ուղղվածությունը։

Պետական գույքի կառավարման ոլորտի հայեցակարգի ընդունմամբ փոփոխության կենթարկվեն ոչ միայն պետական գույքի կառավարման քաղաքականությունը, այլ նաեւ կբարեփոխվեն պետական գույքի հաշվառման, մասնավորեցման, օտարման, պետական գույքի օգտագործման ու սպասարկման եւ ծառայությունների մատուցման, պետական գույքի պահպանման եւ օգտագործման վերահսկման, ինչպես նաեւ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման դաշտը կանոնակարգող իրավական ակտերը:

Տերտերյանը նշեց, որ իրենց գնահատմամբ պետական գույքի մասնավորեցումից եւ օտարումից մուտքերը կլինեն 48 մլրդ դրամ. «Իհարկե, սա բավական զգույշ գնահատական է: Ավելի լավատեսական գնահատականով այց ցուցանիշը կկրկնապատկվի: Պետական գույքի օգտագործումից կանխատեսել ենք 843 մլն դրամի մուտքեր, վարձակալությունից՝ 54 մլն, պետական գույքի սպասարկումից 336 մլն դրամ, օգտագործման փոփոխություններից՝ 153 մլն դրամ»,- ասաց Տերտերյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ կառավարության գործիքակազմն այս առումով բավական լայն է. բոլոր գործիքներն առկա են, որպեսզի, օրինակ, Երեւանի կենտրոնում գտնվող, նախկինում մասնավորեցված շենքերը, որոնք մասնավորեցվել են ինչ-որ պայմաններով եւ հիմա կիսափլատակ վիճակում են, կառավարությունը որոշակի խթաններ ստեղծի կամ միգուցե սահմանափակումներ մտցնի, որպեսզի պրոցեսն սկսի առաջ գնալ:

«Մարդիկ պետք է գիտակցեն, որ չեն կարող լինել գետոյացված, մութ շենքեր, որտեղ ոչինչ տեղի չի ունենում, բայց պետք է տեղի ունենար ըստ ծրագրի»,- ասաց Ավինյանը:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանն էլ նշեց, որ 90-ականների սկզբից մասնավորեցված հազարավոր գույքերի մասին կան բազմաթիվ տվյալներ, բայց կա նաեւ ինֆորմացիայի պակաս:

«Մենք միայն վերջին մի քանի տարիների որոշակի գործարքներ ենք ուսումնասիրել եւ կան տասնյակից ավել քրեական գործեր հարուցված, բայց պնդել, որ եղել են պարտավորություններ եւ չեն իրականացվել, դրա համար հարկավոր են այդ պայմանները մատնանշել»,- նշեց Բաբայանը:

Տպել
1069 դիտում

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել