ՀՀ կառավարությունը հաստատեց պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023թթ ռազմավարությունը

28/11/2019 schedule13:13

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը եւ պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը:

Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ ռազմավարության եւ ծրագրի մշակման համար հիմք է հանդիսացել 2018 թվականի ապրիլ-մայիսին ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրավիճակի փոփոխությունների արդյունքները պետական կառավարման բոլոր մակարդակներում արտացոլելու եւ հանրային ֆինանսների կառավարման համակարգը վերանայելու անհրաժեշտությունը:

Ջանջուղազյանը նշեց, որ ռազմավարության նպատակներն են՝ բարձրացրել հարկաբյուջետային կարգապահությունը, ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության իրականացում, բարձրացնել հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսելիությունը, ապահովել հանրային բարիքի օգտագործման թափանցիկություն ու հաշվետվողականությունը:

Ոազմավարությունում արտացոլվել են ՀՀ կառավարության ծրագրում արտացոլված Կառավարության հանձնարարությունները, որտեղ առանձնացված են հետեւյալ հիմնական ուղղությունները.

Վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի ծախսարդյունավետ կառավարումը,

Ներգրաված փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների զարգացումը եւ բարելավումը,

Ստվերային տնտեսության կրճատմանն ու մրցունակ բիզնես միջավայրի ձեւավորմանն ուղղված հարկային քաղաքականության բարելավումը եւ հարկային վարչարարության արդիականացումը,

Պետական ֆինանսների նպատակային, խնայողաբար եւ արդյունավետ օգտագործումը,

Ծախսերի նպատակայնության բարձրացման ապահովման համար անցում կկատարվի ռազմավարական պլանավորման համակարգին,

Ֆինանսական կարգապահության բարելավումը,

Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը,

Մարդկային կապիտալին եւ ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշռի  մեծացումը,

Պետական բյուջեում կապիտալ ծախսերի տեսակարար կշռի բարձրացում,

Պետական գնումների արդար եւ թափանցիկ համակարգի ներդրում,

ՊՖԿ միասնական էլեկտրոնային համակարգի ներդրում,

Հանրային ներդրումների կառավարման համակարգի ներդրումը,

Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում կոռուպցիոն երեւույթները ծնող պատճառների վերահսկման եւ վերջիններիս վերացմանն կամ չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացում։

Ռազմավարության շրջանակի մշակման ժամանակ հաշվի են առնվել ՀՀ ՊՖԿ ներկայիս գերակայությունները եւ միջազգային փորձն ու ստանդարտները՝ մասնավորապես Պետական ծախսերի եւ ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ-PEFA) քարտուղարության 2016 թվականի «Պետական ֆինանսների կառավարման գնահատման շրջանակը», որը համապարփակ է եւ հնարավորություն է տալիս ապահովել գործընթացի արտաքին գնահատում պլանավորված նպատակների նկատմամբ եւ արտացոլում է գործող ընդունելի գործելակերպը։

Ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումների շրջանակում ընդգրկվել են հետեւյալ թվով 14 ոլորտները՝

Հիմնական մակրոտնտեսական ու բյուջետային ցուցանիշների կանխատեսում, հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականություն․

Պետական եկամուտների քաղաքականություն, հարկային վարչարարություն,

Ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի եւ պետական բյուջեի կազմում, ծրագրային բյուջետավորում,

Բյուջեի կատարման գործընթացի հսկողություն, գանձապետական համակարգ,

Պետական պարտք,

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում,

Կորպորատիվ հաշվապահական հաշվառում եւ աուդիտ,

Պետական կազմակերպությունների ֆինանսական կառավարում եւ հսկողություն՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ),

Պետական գնումներ,

Պետական ներքին ֆինանսական հսկողություն եւ ֆինանսաբյուջետային վերահսկողություն,

Հանրային ակտիվների եւ հանրային ներդրումների կառավարում,

Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կառավարում,

Արտաքին վերահսկողություն եւ աուդիտ,

ԿՖԿՏՀ ներդրում:

Հաշվի առնելով, որ ԿՖԿՏՀ ներդրումը ՊՖԿ հիմնարար եւ առանցքային բարեփոխումներից մեկը է, ուստի վերջինիս ներդրումը կպահանջի վերանայումներ եւ ներդաշնակեցում ՊՖԿ գրեթե բոլոր ոլորտներում: Հաշվի առնելով ԿՖԿՏՀ-ի ներդրման կարեւորությունը սույն ռազմավարությունում այն ներկայացվում է որպես առանձին ոլորտ։

Ռազմավարության նախագիծը ներառում է հիշյալ 14 ոլորտների թվով 27 բաղադրիչներ, ընթանում 56 թիրախներով եւ 63 կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշներով։

Պետք է նշել նաեւ, որ ՊՖԿ որպես մեկ ամբողջական ոլորտի գնահատականը կարող է իրականացվել միայն միջազգային մասնագիտացած կառույցների կողմից կամ աջակցությամբ, քանի որ ՊՖԿ համակարգը համապարփակ է եւ պետք է գնահատվի միջազգայնորեն ճանաչված մեթոդաբանությամբ սահմանված գնահատականին համապատասխան:

ՊՖԿ համակարգի գլխավոր առաջնահերթությունը համապատասխանության ապահովումն է գործող իրավակարգավորումներին, ինչպես նաեւ հավաստիացումն է առ այն, որ ռեսուրսների կառավարումը համապատասխանում է խնայող, օգտավետ եւ արդյունավետ կառավարման սկզբունքներին եւ ապահովում է «փողի դիմաց արժեք» սկզբունքի պահպանումը:

Տպել
1601 դիտում

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան