Գործադիրն անհետաձգելի համարեց «Հյուսիս-հարավ»-ի մի հատվածի նկատմամբ ծառայությունների գնումը

28/11/2019 schedule12:20

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց անհետաձգելի համարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում վերակառուցվող Մ1 Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը:

Կառավարությունը թույլ տվեց նշված տեխնիկական հսկողության ծառայություններին մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ՍՊԸ-ից: Նշված ծառայությունների վճարման ծախսերը կազմում է 180 մլն դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի Ինժեների պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով ԵՄ Հարեւան երկրների ներդրումային գործիքի դրամաշնորհի (NIF Grant) շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ ԵՆԲ) եւ «Սպեա Ինջինիերինգ» եւ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» համատեղ գործող ընկերության միջեւ կնքվել է ինժեներական ծառայությունների մատուցման պայմանագիր:

Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2019 թ. սեպտեմբերի 12-ին, մինչդեռ  եւ ԵՆԲ-ի հետ տեղի ունեցած բազմաթիվ բանակցությունների արդյունքում պարզվել է, որ ԵՆԲ-հնարավոր չի համարում դրամաշնորհի շրջանակներում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացումը եւ հետեւաբար «Սպեա Ինջինիերինգ» եւ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» համատեղ գործող ընկերության հետ կնքված ինժեներական ծառայությունների մատուցման պայմանագրի երկարաձգումը։

Հասանելի այլ աղբյուրներից ինժեներական ծառայությունները ֆինանսավորելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը դիմել է Ասիական զարգացման բանկին, սակայն 2019 թ. սեպտեմբերի 4-ին ԱԶԲ գրասենյակում տեղի ունեցած տեսազանգի ընթացքում պարզաբանվել է, որ ԱԶԲ կողմից Ինժեների ծառայությունների ֆինանսավորումը հնարավոր չէ:

Այնուհետ ԵՆԲ-ի հետ քննարկվել է ինժեներական ծառայությունները ՀՀ եւ ԵՆԲ-ի միջեւ 2013 թվականի նոյեմբերի 7-ին եւ 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք ֆինանսական պայմանագրի շրջանակներում ֆինանսավորելու հնարավորության հարցը:

Թեպետ հիշյալ ֆինանսական պայմանագրում խորհրդատվական ծառայությունների բաղադրիչ առկա չէ, սակայն ԵՆԲ-ն համաձայնվել է Ինժեների ֆինանսավորումն իրականացնել ֆինանսական պայմանագրի միջոցների հաշվին՝ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների բաղադրիչից՝ պահանջելով կազմակերպել ինժեներական ծառայությունների ձեռքբերման նոր գնման գործընթաց։ Մինչդեռ, նոր ինժեներական ծառայությունների  գնման գործընթացը կարող է տեւել մոտ 9 ամիս, քանի որ ընթացակարգերը կազմակերպելու է միջազգային գնման ընթացակարգերի պահանջներին համապատասխան, իսկ նշված ժամանակահատվածում կապալառուն հարկադրված է լինելու դադարեցնել շինարարական աշխատանքները, ինչը պատվիրատուի համար բացասական ֆինանսական, իրավական հետեւանքների պատճառ կարող է հանդիսանալ:

Արդյունքում, նկատի ունենալով, որ շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, իսկ կապալի պայմանագրի համաձայն շինարարական աշխատանքների ընթացքում Ինժեների ներգրավվածությունը պարտադիր պայման է, ուստի ծագել է տեխնիկական հսկողության ծառայությունների գնման անհետաձգելի պահանջ, որը պատվիրատուն չէր կարող օբյեկտիվորեն կանխատեսել, մասնավորապես պատվիրատուն չէր կարող կանխատեսել ԵՆԲ-ի կողմից պայմանագրի չերկարաձգման հանգամանքը:

Իսկ գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անընդունելի է, քանզի կհանգեցնի շինարարական աշխատանքների դադարեցմանը՝ հետեւաբար ողջ Ծրագրի ձգձգմանը: Այս որոշումը թույլ կտա ապահովել շինարարական աշխատանքների անընդհատությունը եւ շարունակականությունը եւ Ծրագրի բնականոն ընթացքը:

Տպել
1961 դիտում

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան