Ավտոներկրողները բողոքում են Գյումրու ավտոմաքսատանն իրականացվող բեռնաթափումից. ՊԵԿ-ը՝ հակադարձում

Մի շարք ավտոներկրող կազմակերպություններ Գյումրու ավտոմաքսատանը խնդրի առաջ են կանգնել: Պատճառը ՊԵԿ նախագահի օրերս կայացրած որոշումն է, որով կոնտեյներներով ներկրվող ավտոմեքենաների բեռնաթափումն այսուհետ իրականացվելու է Գյումրիում:

ՀԺ-ն զրուցել է մի շարք ավտոներկրող կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնք ներկայացրել են առկա խնդիրները:

Մասնավորապես «Ամերիքան գլոբալ գրուփ» ընկերության տնօրեն Վարդան Օնանյանը մեր զրույցում ասաց, որ նախկինում բեռնարկղերով ավտոմեքենաները Երեւանում էին բեռնաթափվում, եւ պրոցեսը շատ արագ էր տեղի ունենում: «Երեւանում 19 թեքահարթակ կար, որն օրական ընդհանուր մոտ 80 բեռնարկղերով ավտոմեքենա էր բեռնաթափում: Յուրաքանչյուր բեռնարկղի մեջ 4 ավտոմեքենա է լինում: Իսկ այս պահին Գյումրու ավտոմաքսատանը կա 8 թեքահարթակ, տարածքն էլ շատ փոքր է: Մրցութային կարգով ինչ-որ ընկերություն է իրականացնում բեռնաթափումը, որը չգիտի ինչպես իրականացնել: Դանդաղ են աշխատում: Այստեղ օրական 30-35 բեռնարկղ կարող են սպասարկել՝ լավագույն դեպքում»,- ասաց Օնանյանը:

Նրա խոսքով՝ սրա պատճառով իրենք ստիպված տուգանքներ են վճարում. «Այդ բեռնարկղերով ավտոմեքենաները գալիս, սպասում են ավտոմաքսատանը մի քանի օր, եւ մենք ստիպված պետք է վճարենք, որ լրացուցիչ մնան՝ մինչեւ մեքենաները բեռնաթափվեն: Հիմա ամենապիկ շրջանն է, քանի որ հունվարից նվազելու է ավտոմեքենաների ներկրումը, ու այս շրջանում չպետք է նման խնդիր առաջանար»:

Ներկրողը նշեց, որ իրենց հաշվարկներով՝ դեկտեմբերին դեռ 1000 բեռնարկղերով շուրջ 4000 ավտոմեքենա է ներկրվելու, իսկ նման պայմաններում իրենց համար խնդիր է առաջանալու, եւ ստիպված են լինելու տուգանք վճարել. «Մենք խնդրի լուծման 2 տարբերակ ենք տեսնում: Կամ պետք է մինչեւ հունվարի 31-ը նախկինի պես Երեւանում բեռնաթափումն իրականացնենք, կամ գոնե բեռնաթափումը Երեւանում իրականացնենք եւ համապատասխան թղթերով գնանք Գյումրի՝ մաքսային ձեւակերպումներն անելու համար»:

«Պրոֆ մոթորս» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Սարգսյանը նույնպես դժգոհ է այս խնդրից. «Երեւանում տարբեր մաքսային տերմինալներում հնարավոր է միաժամանակ մի քանի տասնյակ թեքահարթակներում բեռնաթափում իրականացնել, բայց Գյումրիում դա ուղղակի հնարավոր չէ: Վտանգ կա նաեւ մարդկային կյանքերի համար: Սրանք ԱՄՆ-ից բերված մեքենաներ են, եւ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ մեքենաները վթարված են: Այդ վթարված մեքենաները որեւէ ձեւով պե՞տք է Երեւան տեղափոխեն: Այդ քանակի քարշակներ չկան Երեւանում եւ մարդիկ ուզած-չուզած՝ քշելով են բերելու այդ մեքենաները: Վթարված մեքենաներ՝ ձմեռային պայմաններում, եւ այդ մեքենաների վրա էլ ձմեռային անվադողեր չկան: Վթարներ է լինելու ու մարդկային կյանքին սպառնացող վտանգներ»: Նրա խոսքով՝ այն կազմակերպությունը, որը բեռնաթափում է իրականացնում, 12 ժամում ընդամենը 2 բեռնարկղով մեքենա է դատարկել այդ 8 թեքահարթակների վրա. «Դրա համար հիմա մոտ 80 բեռնարկղով մեքենա է այնտեղ կուտակված եւ ժամ ժամի՝ հերթ է գոյանում: Բեռնաթափողներն առաջին անգամ են տեսնում այդ բեռնարկղերը ու ավտոմեքենաները վնասելով են դուրս հանում բեռնարկղերից, փորձ չունեն»:

Ավտոներկրողներից Էդգար անունով մի քաղաքացի էլ մեր զրույցում պատմեց, որ այս պահին Փոթիում այնպիսի կուտակումներ ունեն, որ դարձյալ ստիպված են լինելու տուգանքներ վճարել. «Ֆուռի վարորդներն են ձայն բարձրացնում, թե ինչո՞ւ մեզ չեն սպասարկում: Եթե այսպես դանդաղ սպասարկումը շարունակվի, մենք չենք կարողանա մնացած խմբաքանակը Վրաստանից բերել: Ախր այդ տուգանքները, որ վճարում ենք, ուրիշ երկրի ենք վճարելու: Յուրաքանչյուր ֆուռի վարորդ, եթե մի օր ավելի է մնում, 100 դոլար պետք է վճարենք»:

Ավտոներկրողների հետ մեր զրույցից քիչ հետո ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ու նրա տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը երեկ Գյումրիում հանդիպել են ավտոներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Հանդիպման եւ խնդրի մանրամասների մասին զրուցել ենք Շուշանիկ Ներսիսյանի հետ:

- Տիկին Ներսիսյան, շուրջ 2 տասնյակ ավտոներկրողներ նշում են, որ Գյումրու ավտոմաքսատանը բեռնարկղերով ներկրված ավտոմեքենաները շատ դանդաղ են բեռնաթափվում, քանի որ բեռնաթափող կազմակերպությունը փորձառու չէ: Տեղյա՞կ եք խնդրից:

- Մենք այսօր (երեկ) պարոն Անանյանի հետ այցելել էինք ավտոմեքենաների մասքազերծման եւ բեռնաթափման կենտրոն: Հանդիպում ունեցանք բոլոր բեռնափոխադրողների հետ: Ե՛վ մրցույթը հաղթած կազմակերպությունն է հիմա բեռնաթափում, ե՛ւ այդ ավտոներկրող կազմակերպություններն են իրենց ցանկությամբ բանվորական ուժեր բերել: Բավականին արագ է հիմա բեռնաթափումը ընթանում: Արտաժամյա էլ ենք աշխատում, որ մաքսիմալ արագ բեռնաթափենք: Այս պահին խնդիր չկա:

- Ավտոներկրողները պահանջում էին, որ կամ մինչեւ հունվարի 31-ը Երեւանում մաքսազերծումն իրականացնեն, կամ գոնե ավտոմեքենաները բեռնաթափեն Երեւանում, իսկ փաստաթղթային հարցերը Գյումրիում լուծեն: Այդ պահանջների վերաբերյալ ի՞նչ եք որոշել:

- Ճիշտն ասած, մենք հիմա օրենսգիրքը նայում ենք, քանի որ ԵՏՄ օրենսգրքով ենք առաջնորդվում, այստեղ մի փոքր սահմանափակումներ ունենք: Եթե որեւէ կետ կարողացանք գտնել՝ կանենք, եթե չէ, ապա պետք է բոլոր ավտոմեքենաները Գյումրիում մաքսազերծվեն:

- Բողոքներ կան, որ բեռնաթափում իրականացնող կազմակերպությունն իր գործառույթը վատ է կատարում, մեքենաները վնասվում են: Ինչպե՞ս է այդ ընկերությանը նախապատվություն տվել: 

- Ճիշտն ասած, իմ գործառույթների մեջ չի մտնում դա, բայց միանշանակ ոչ թե նախապատվություն է տրվել այդ ընկերությանը, այլ ՊԵԿ-ը մրցույթ է հայտարարել: Կոնկրետ պահանջներ են ներկայացվել՝ այսքան աշխատակից լինի, այսքան թեքավանդակ լինի եւ այլն: Սա այն կազմակերպությունն է, որն այդ մրցույթի շրջանակներում հաղթող է ճանաչվել, որեւէ նախապատվություն տալու հարց չկա:

- Ավտոներկրողները պնդում են, որ այդ ընկերությունը չունի բավարար քանակի աշխատակիցներ:

- Իմ տվյալներով՝ նրանք ունեն այդքան աշխատակից: Եթե չեմ սխալվում, նաեւ փորձառու աշխատուժ են վարձել Երեւանից: Միանշանակ, եթե իրենք չկարողանան կատարել այն պարտավորությունները, որը ստանձնել են մրցույթով՝  պայմանագիրը կխզվի նրանց հետ:

- Ավտոներկրողները գո՞հ են մնացել հանդիպումից:

- Իմ տպավորությամբ՝ այո:

- Օրական քանի՞ բեռնարկղով ավտոմեքենա է նախատեսված բեռնաթափել արդեն:

- 60-70, բոլոր բեռնարկղերով ավտոմեքենաները, որ մտնում են, պետք է բեռնաթափվեն: Այս պահին երկաթգծի հետ էլ ենք աշխատում: Միգուցե եւ Գյումրիի երկաթգծի հնարավորությունն էլ դիտարկենք:

- Բողոքներ են հնչել նաեւ, որ Գյումրու ավտոմաքսատան տարածքը փոքր է եւ հնարավոր չի լինելու մեծ ծավալի ավտոմեքենաների բեռնաթափում իրականացնել:

- Չկա նման բան: Ոչ մի խնդիր չունենք եւ չենք ունենալու տարածքի հետ կապված:

Տպել
3971 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը