Ինչպիսին պետք է լինի ապագայի գյուղատնտեսությունը. Երևանում կայացել է միջազգային համաժողով

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ, նոյեմբերի 27-ին Երևանում անցկացրել է միջազգային համաժողով՝ նվիրված պարենային ապահովության ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման հնարավորություններին:

«Այսօր մենք պետք է միասին պարզենք, թե ինչ հնարավորություններ կան սնուցման նկատմամբ զգայուն սննդի կայուն արժեշղթաներ ստեղծելու և ներդրումներ ներգրավելու նպատակով նոր բարենպաստ պայմաններ կերտելու համար, ինչպես նաև կանդրադառնանք նոր ձեռնարկություններ հիմնելու և սննդի կայուն արժեշղթաների մեջ ներդրումները շահութաբեր ձեռներեցության վերածելու հնարավորություններին, ինչը կտանի պարենային անապահովության և թերսնուցման վերացմանը»,- իր ողջույնի խոսքում նշել է Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը: 

IT'S AN OPPORTUNITY, INVEST IN FOOD SECURITY խորագրով համաժողովը մեկ օրով վերածվել էր յուրօրինակ հարթակի, որտեղ ոլորտի շուրջ երկու հարյուր դերակատարներ քննարկում էին, թե ինչպես կարող են պարենային համակարգերում իրականացվող ներդրումները ոչ միայն նպաստել պարենային անապահովության վերացմանը մեր երկրում, այլ նաև բարելավել բնակչության առողջությունը, խթանել նոր բիզնես հնարավորությունները և տնտեսական աճը՝ ապահովելով երկրի հավասարաչափ զարգացումը:

«Մենք այստեղ ենք, որպեսզի համեմատենք մեր դիտարկումները և աշխատենք միասին՝ ՊՀԾ-ի ուղորդմամբ  ստեղծելու սնուցման նկատմամբ զգայուն սննդի կայուն արժեշղթաների նոր մոդելներ՝ խթանելու առողջ ապրելակերպը՝ ապահովելու համար քաղաքացիների բարեկեցությունը: Սակայն որպեսզի հասնենք այս հավակնոտ, բայցև իրատեսական արդյունքներին, մենք պետք է աշխատենք միասին, և մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա այս տեսլականի իրականացման հարցում: Հայաստանում Իտալիայի դեսպանատունը և Իտալիայի կառավարությունը պատրաստակամ են միանալ այս գործին»,- իր ելույթում նշել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։

Համաժողովին մասնակցել են պարենի ապահովության ոլորտին առնչվող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, տեղացի և արտասահմանյան փորձագետներ:

Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այն ջանքերը, որոնք դրված են եղել այս նախաձեռնության հիմքում, նպատակ ունեն շեշտադրել այս թեմայի կարևորությունը տեղական և միջազգային մասշտաբով, քանի որ այսօր խոսում ենք ոչ միայն հայկական գյուղատնտեսության և մեր երկրում հանրային առողջ սննդի, այլև համաշխարհային հնարավորությունների ու մարտահրավերների մասին: Նախարարության անունից շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառումը կազմակերպելու համար և հայտնում մեր պատրաստակամությունը՝ մշտապես աջակցելու ծրագրի նպատակների իրականացման ճանապարհին առաջիկա, ինչպես նաև ձեռնարկվող քայլերին, նաև լինելու դրանց մասնակիցը»,- նշել է նախարար Տիգրան Խաչատրյանը` շեշտելով, որ այսօրվա քննարկումն առնչվում է մի շարք ոլորտների, որտեղ հաջողությունն անհնար է պատկերացնել առանց մասնավոր հատվածի, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության։  

«Այս ոլորտում պետք է ճիշտ գնահատել ապագայի անհրաժեշտ կարգավորումները թե՛ ԵԱՏՄ միասնական կանոնների համատեքստում և թե՛ օգտվելով եվրոպական լավագույն փորձից, որը մեզ կուղղորդի, թե ինչ արժեքներ են այս բնագավառում կարևորվում աշխարհում առաջիկա միջնաժամկետ հատվածում, որպեսզի մենք էլ մեր հերթին այդ գիտելիքը փոխանցենք մեր արտադրողներին։ Կարևոր է այդպիսով պատասխանել այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի ապագայի գյուղատնտեսությունը՝ մարդկանց ապահովելու որակյալ սննդով, հիմքեր ստեղծելու մարդկային ներուժի առավելագույն իրացման համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռելու գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտներին՝ արտահանելու իրենց արտադրանքը աշխարհի լայն շուկաներ», -  ասել է էկոնոմիկայի նախարարը։

Համաժողովը բաղկացած էր երկու հիմնական մասից, որոնց շրջանակում փորձագետները քննարկել են համաշխարհային միտումները, դրանց կիրառության հնարավորությունները Հայաստանում․

  • Պարենային ապահովության և սնուցման վերաբերյալ որոշումների կայացում. ինչպե՞ս հեղաշրջել սպառողական անառողջ վարքագծերը` սննդարար արտադրանքի համար շուկայում նոր պահանջարկ խթանելու համար:
  • Սննդարար սննդի ազգային և միջազգային առաջարկ. ինչպե՞ս հաղթահարել արտադրության և շուկայի հատվածներում առկա խոչընդոտները սննդարարության առումով բազմազան սննդի առաջարկը խթանելու համար:
Տպել
4980 դիտում

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է