Մեռնելն ապրելուց թանկ է. դագաղի գները տատանվում են 25 հազար դրամից 25 հազար դոլարի սահմաններում

Հայաստանում ոչ միայն ապրելն է թանկ ու ծախսատար, այլեւ մեռնելը: Երբեմն դա նաեւ աստղաբաշխական գումարների հետ է կապվում, որովհետեւ պարզվում է՝ դագաղի գինը մեր երկրում կարող է հասնել մի քանի տասնյակ հազար դոլարի: «Հայկական ժամանակ»-ի երեկվա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Երեւանի սգո սրահներում կարելի է գտնել ինչպես 25 հազար դրամ, այնպես էլ 25 հազար դոլար արժողությամբ դագաղներ: Այդ բիզնեսով զբաղվողները հրաժարվեցին մանրամասնել, թե, ասենք, տարեկան քանի հատ են անհավանական գին ունեցող այդ դագաղներից վաճառում: Ընդամենն ասացին, որ թեպետ քիչ, բայց դրանց պահանջարկը կա:

Հարցին, թե ինչ տարբերություն կա նույնքան հազար դրամ եւ դոլար արժեցող այդ ապրանքների միջեւ, պատասխանեցին, որ տարբերությունը նյութի եւ ծագման երկրի միջեւ է: 25 հազար դոլար արժեցող դագաղն ադամանդակուռ չէ, ոսկով չի օծված, երկսենյականոց չէ, չունի WF, օդափոխության համակարգ ու դեպի Մասիս բացվող տեսարան: Պարզապես, ինչպես նշեցին, եվրոպական արտադրության է եւ շատ բարձրորակ փայտից:

Նկատենք, որ 25 հազար դոլարով կարելի է բնակարան գնել: Մարզերում՝ հաստատ, Երեւանում էլ՝ եթե լավ փնտրես: Մայրաքաղաքի առնվազն հանրակացարանային շենքերում կամ ոչ այնքան բարվոք պայմաններ ունեցող բնակարան ձեռք բերելու համար այդ գումարը կարող է բավարար լինել: Հայտարարությունների list.am կայքում ներկայացված առաջարկներից պարզ է դառնում, որ 25 հազար դոլարով մեկ կամ երկու սենյականոց բնակարաններ են վաճառվում քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես Շենգավիթ, Աջափնյակ, Նոր Նորք վարչական շրջաններում: Օրինակ՝ Լենինգրադյան փողոցում վերը նշված գնով առաջարկվող բնակարաններից մեկը նույնիսկ ունի երկաթե դուռ, մանրահատակ, եվրոպատուհաններ ու սալիկապատ սանհանգույց: Մակերեսը 36 քմ է, սենյակների քանակը՝ մեկ, հարկը՝ չորրորդ:

Սգո ծառայությունների գները

Միջին վիճակագրական ցանկացած ընտանիքի համար հարազատին հուղարկավորելը, «պատշաճ» հողին հանձնելը գերխնդիր է: Սգո ծառայությունների սեփականատերերը, սգո ատրիբուտներին չափազանց բարձր գներ սահմանելով, հույսը դնում են հաճախորդի հոգեբանական վիճակի վրա: Հանգուցյալի բարեկամները, երբ ոտք են դնում սգո ծառայությունների մռայլ ու թանկ աշխարհ, այնտեղ նրանց ցավակցում են ու խոստանում ամեն ինչ ամենաբարձր մակարդակով կազմակերպել:

Առաջին հայացքից թվում է, թե հանգուցյալի բարեկամները չեն սակարկի, քանի որ նրանք այդ պահին ծանր վիճակում են եւ մանրուքների վրա չեն կենտրոնանա, սակայն դա այնքան էլ այդպես չէ: Սոցիալական ծանր բեռն ուսերին՝ քաղաքացին ամեն կերպ ջանում է հնարավորինս «էժան պրծնել»:

Սկսենք հոգեհանգիստ կազմակերպելու համար նախատեսված սգո սրահի վարձակալության գներից. դրանք մեզ մոտ սկսվում են 100 հազար դրամից, կան նաեւ 150 եւ 200 հազար դրամ արժողությամբ: Հաճախ հոգեհանգիստը տանն են անցկացնում: Այդ դեպքում հանգուցյալի դին դիահերձարանից տուն հասցնելն արժե մոտ 40 հազար դրամ, նույնքան արժե գերեզմանատուն հասցնելը:

Բացի այդ, արարողությունը կարելի է կազմակերպել եկեղեցում։ Երեւանում կա երկու եկեղեցի, որտեղ թույլատրվում է հոգեհանգիստ անցկացնել ու որտեղ թույլատրվում է հանգուցյալին դագաղով գիշերը թողնել։ Դա Նորագավթի Սուրբ Գեւորգն է ու Մալաթիա-Սեբաստիայում գտնվող Սուրբ Աստվածածինն է: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում կարելի է արարողություն պատվիրել, սակայն հոգեհանգստից հետո դագաղը պետք է տանել: Ինչ վերաբերում է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուն, ապա այնտեղ հրաժեշտ են տալիս հիմնականում հայտնի մարդկանց կամ հերոսներին։

Ծաղկեպսակների մասին 

Եթե ծաղկեպսակի նույն ծաղիկներից տոնական փունջ հավաքվի, ապա գինը զգալիորեն ավելի ցածր կլինի։ «Ռեքվիեմ» սգո ծառայությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ ծաղկեպսակների գները սկսվում են 15 հազար դրամից, ավելի գեղեցիկ ու ճոխ տեսքովը կարող է հասնել 50 հազարի եւ մի փոքր էլ ավելիի:

Սգո ծառայություններում լուսանկարը շրջանակում՝ արժե 15 հազար դրամ: Մինչդեռ սովորական ֆոտոսրահում լուսանկարը կարելի է տպել 3 հազար դրամով, իսկ շրջանակը գնել մոտ 4 հազարով:

Ինչ վերաբերում է դագաղին, գները տատանվում են մեծ միջակայքով: Օրինակ՝ «Ռեքվիեմ» սգո ծառայությունից հայտնեցին, որ սկսվում է 25 հազար դրամից՝ հասնելով 25 հազար դոլարի: 

Մոմերով ու մնացած ատրիբուտներով ձեւավորումն իրենց մոտ 10 հազար դրամից է սկսվում: «Ռեքվիեմ» սգո ծառայության աշխատակիցը կարծիք հայտնեց, որ մահացած թոշակառուների հարազատներին պետության կողմից հատկացվող 200 հազար դրամը կարող է բավարարել, որ նրանք անհրաժեշտ ծախսերը հոգան:

Գերեզմանի տեղը կարող է վճարովի դառնալ 

Տարիներ առաջ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների հաշվարկները ցույց էին տվել, որ 2020 թվականին երեւանցիներն իրենց վերջին հանգրվանի համար մայրաքաղաքի գերեզմանատներում հողակտոր չեն գտնի, իսկ նոր գերեզմանատուն կառուցելու համար միջոցներ չկան: «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ տարիներ շարունակ գերեզմանոցներում հողամասերն անվճար են հատկացվել, եւ մարդիկ, հաճախ չարաշահելով, ավելի շատ տարածք են զբաղեցրել, քան անհրաժեշտ է:

2017 թվականին Երեւանում տրամադրվել է գերեզմանների տարածք 1.5 հեկտար, 2018 թվականին՝ 1.7, իսկ 2019-ին՝ 1.9 հեկտար: Իսկանդարյանը միաժամանակ նկատեց, որ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գերեզմանների տարածքը հատուկ պահպանվող հուշարձանային տարածք է եւ չի կարելի քանդել, իսկ տարեկան 1.9 հա տարածք հատկացնելն ուղղակի սարսափելի ցուցանիշ է Հայաստանի նման երկրի համար: Ըստ նրա՝ հողատարածքը վճարովի դարձնելը խնդրի միակ լուծումը կարող է լինել անընդհատ ընդլայնվող գերեզմանատների պարագայում: Այդ հարցը քննարկվում է եւ առաջարկվում անվճար գերեզմանատեղ տրամադրել ընտանիքի անդամներից միայն մեկին: 

Նա հայտնեց, որ նախատեսված է 2020-ին Հայաստանում 2 դիակիզարան բացել ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում ապրող երկու հայ ներդրողների միջոցով: «Քաղաքային իշխանությունը դրական պատասխան է տվել նրանց այս առաջարկին, մնացած հարցերը կախված են հենց իրենցից»,- ասաց «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենը:

Երեւանում գոյություն ունի 21 գերեզմանատուն, որոնց կեսից ավելին արդեն ամբողջությամբ փակ են: Մայրաքաղաքում գործող այդ 21 գերեզմանատների ընդհանուր տարածքը 530 հա է: 2019 թվականի դրությամբ Երևան քաղաքում կա 90 պուրակ եւ զբոսայգի՝ 213 հա ընդհանուր տարածքով: Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները:

Տպել
11601 դիտում

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար