Ադրբեջանի քաղաքական խոսքի եւ հռետորաբանության մեջ առանձնապես որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել. Լիլիթ Մակունց

Այն ամենը, ինչը նպաստում է խաղաղության տրամաբանության մեջ գործողություններ ձեռնարկելուն, եւ բանակցությունները հենց այդպես առաջ տանելուն, բնականաբար, բոլոր քայլերն արդարացված են այդ առումով: Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցելություններին:

Հարցին, թե արդյոք դա նպաստում է բանակցային գործընթացին եւ խնդրի կարգավորմանը, Մակունցն արձագանքեց. «Ես լրագրողների փոխայցելությունների հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում: Ինչ վերաբերում է նրան, թե ինչն է նպաստելու եւ ինչպիսի մթնոլորտ ու խաղաղության ինչպիսի միջավայր ենք տեսնում, մենք արդեն դրա մասին խոսել ենք: Այստեղ նոր ասելիք չկա»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմն ակտիվացրել է Արցախի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի գործունեությունը, եւ ինչով է պայմանավորված, որ այդ ակտիվությունը աճեց հեղափոխությունից հետո, Մակունցն արձագանքեց.

«Ես այդ շեշտադրումներին համաձայն չեմ, որովհետեւ իրականում Ադրբեջանի քաղաքական խոսքի մեջ առանձնապես որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այն ագրեսիան, որ կար նախկինում եւ դրսեւորվում էր տարբեր կերպ, կա նաեւ հիմա: Հենց դրա մասին ենք մենք պարբերաբար բարձրաձայնում խորհրդարանական դիվանագիտության հարթակներում, որ Ադրբեջանի քաղաքական դիսկուրսը, հռետորաբանությունը չի փոխվում: Սա կարեւոր, անհրաժեշտ պայմաններից մեկն է խաղաղության համար: Այսինքն՝ ես համաձայն չեմ, որ հետհեղափոխական շրջանում է Ադրբեջանի քաղաքական հռետորաբանությունը նման ձեւ դարձել: Միշտ այդպես է եղել եւ ցավոք չի փոխվել: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է հետամուտ լինենք եւ գնանք այն ճանապարհով, որը մատնանշել ենք»:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը չի մեղմացնում իր կոշտ հռետորաբանությունը, այդ պայմաններում ինչպես են ընթանալու բանակցությունները, Մակունցը պատասխանեց.

«Տպավորություն է, թե մենք անընդհատ փորձում ենք հասկանալ, թե ադրբեջանական կողմն ինչ է ուզում, ինչ պետք է անի, ավելի շատ շահագրգռված ենք ադրբեջանական կողմի հայտարարություններով: Մենք պետք է շեշտադրումն անենք այն հայտարարությունների վրա, որ անում է հայկական կողմը, խոսենք այն հայտարարությունների եւ այն շեշտադրումների մասին, որ անում է Հայաստանը թե՛ Հայաստանում, թե՛ բոլոր բանակցային հարթակներում: Դա է ամենակարեւորն այս պայմաններում: Թե ինչ է ասում Ադրբեջանը, ինչպիսի հռետորաբանություն է դրսեւորում, դա չպետք է լինի մեր ուշադրության առարկան: Մենք, իհարկե, պետք է հետեւություններ անենք դրանից, բայց մենք մեր ասելիքի վրա պետք է կենտրոնանանք, ոչ թե նրանց»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Տպել
1453 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան