Ես պատրաստ կլինեմ հանդիպել ֆակուլտետի հետ մի պայմանով, եթե լինի խոսքի ընդհատում, թողնենք դուրս գանք. Գեղամ Գեւորգյան  

Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն այսօր հանդիպել է իր աշխատասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների հետ: Նա, տեսնելով հավաքված երիտասարդներին, նախ հարցրել է, թե ինչու են այստեղ. չէ՞ որ արդեն ստացել են իրենց դիմում-նամակի պատասխանը, սակայն ուսանողները նշել են, որ այդ նամակն իրենց չի բավարարել:

«Դուք ցանկանում եք այնքան հանդիպել, մինչեւ ստանաք ձեզ հուզող պատասխանները, այդպես չի լինում»,- նշել է Գեւորգյանը՝ հավելելով, որ ԵՊՀ կանոնադրությունում գրված է, կարող են բացել եւ կարդալ, այնտեղ հստակ ձեւաչափ կա, թե երբ կարելի է Գիտական խորհրդի նիստ հրավիրել:

Այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի առաջարկվող «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի նախագծի այն դրույթի վերաբերյալ, որ «հայոց լեզու», «հայոց պատմություն», «հայ գրականություն» առարկաները կարող են պարտադիր չլինել, ռեկտորի պաշտոնակատարը պատասխանել է.

«Բուհում չի կարելի որեւէ առարկա օրենքի ուժով պարտադրել որեւէ մեկին»,- ընդգծել է Գեւորգյանը՝ հավելելով, որ, իր կարծիքով, պարտադրանքը հանելու դեպքում համալսարանի ֆակուլտետների մեծամասնությունն անպայման կանցնի նշված առարկաները:

Ուսանողներն ու դասախոսները թեեւ իրենց կարծիքն արտահայտելու իրավունք ունեն, սակայն, Գեւորգյանի կարծիքով, դասախոսները ոչ թե պետք է ասեն, որ միանում են բողոքի ակցիա իրականացնողներին, այլ հստակ ընդգծեն իրենց հակափաստարկները. միգուցե դրանք այնքան ընդունելի լինեն, որ հաշվի առնվեն, իսկ այսօր այստեղ հավաքված երիտասարդները եկել, պարտադրում են իրեն, որ Գիտական խորհրդի նիստ հրավիրվի:

Ուսանողների այն պնդմանը, թե իրենք ընդամենը խնդրում են, Գեւորգյանն ընդգծել է, որ մերժելու դեպքում շարունակ կրկնելը պարտադրանք է դառնում:

«Ես գործում եմ օրենքի շրջանակներում, կարող եմ  գիտական խորհրդի նիստ չհրավիրել, եթե նպատակահարմար չեմ գտնում»,- իր խոսքում նշել է Գեւորգյանը:  

Ուսանողների այն հարցին, թե ինչու նա այդպես էլ չասաց իր կարծիքը՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքի հետ կապված, որը, ըստ նրանց, դրսեւորվել էր ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ, քանի որ այնտեղ հավաքված պրոֆեսորներն ավելի մեծ փորձ ունեն, քան նախարարը, ռեկտորը հակադարձել է՝ այս պահին ուսանողներն իր հետ ժամերով քննարկում են մի բան, ինչից նա ավելի տեղյակ է, քան բողոքի ակցիայի մասնակիցները:

Երիտասարդները մի քանի անգամ շեշտել են՝ ցանկանում են հանդիպել ռեկտորի պաշտոնակատարի հետ, որպեսզի ավելի մանրամասն քննարկեն հարցը, ոչ թե այսպես՝ ոտքի վրա:

«Ես պատրաստ կլինեմ հանդիպել ֆակուլտետի հետ մի պայմանով, եթե լինի խոսքի ընդհատում, թողնենք դուրս գանք»,- նշել է Գեւորգյանը՝ հավելելով, որ այժմ ավելին չի կարող ասել, շտապում է:

Թե երբ կլինի ռեկտորի պաշտոնակատարի եւ բողոքի ակցիա իրականացնող մասնակիցների հետ հանդիպումը, կպայմանավորվեն վաղը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողները երեկվանից վերսկսել են դասադուլները, նրանք իրենց բողոքի ակցիան տեղափոխել են բուհի ռեկտորի պաշտոնակատարի աշխատասենյակի առաջ, պահանջում են, որ Գեւորգյանն ընդունի իրենց եւ պատասխանի հուզող հարցերին:

Ուսանողները դեռ օրեր առաջ Գեղամ Գեւորգյանին եւ ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին փոխանցել էին իրենց դիմում-նամակները, նրանք ակնկալում էին ռեկտորի եւ գիտխորհրդի արձագանքը, դիրքորոշումը՝ պրոֆեսորադասախոսական կազմի հետ կայացած հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքի հետ կապված եւ կոչ անում գիտական խորհրդի նիստ հրավիրել «հայոց լեզու», «հայոց պատմություն» առարկաները պարտադիրից հանելու վերաբերյալ:

Անի Ավագյան

Տպել
1757 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում