Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

Լոռու մարզի Մեծ Այրումի հիմնական դպրոցը, որ 50 տարվա պատմություն ունի, ընդգրկվել է տանիքների նորոգման ծրագրում: Դպրոցն այս պահին 110 աշակերտ ունի: Անձրեւաջրերը 10 տարի շարունակ լցվել են դպրոցի բոլոր մասնաշենքեր ու դասասենյակներ:

«Տանիքի խնդիր միշտ էլ ունեցել ենք, հատկապես վերջին 10 տարիներին: 50 տարվա պատմություն ունեցող դպրոցում երբեւէ հիմնանորոգման աշխատանքներ տանիքի վրա չեն կատարվել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց տնօրեն Սոֆյա Այվազյանը՝ հավելելով, որ դպրոցը, բացի տանիքի նորոգումից, լուրջ կարիք ունի նաեւ հիմնանորոգման. «Մենք գտնվում ենք սեյսմիկ գոտում, դպրոցում նաեւ ամրացման աշխատանքների կարիք կա»:

Տնօրենի խոսքով՝ 10 տարի շարունակ ամեն տարի դիմել են իշխանություններին, սակայն միայն խոստումներ են լսել. «Հիմա գոնե մեզ վրա էլ ջուր չի կաթա, ջուրը պատերով հոսում էր դասասենյակներ…»: Ծրագրով փոխվելու է դպրոցի բոլոր 3 մասնաշենքերի տանիքները: Աշխատանքները մեկնարկել են: Գործընթացն իրականացվում է մարզպետի լիազորությունների շրջանակներում դպրոցների բյուջեների վերաբաշխման մեխանիզմի շնորհիվ:

«Դիտարկելով ամենախնդրահարույց դպրոցները, փորձել ենք այս տարի լուծում տալ այդ հարցին: Տարիներ շարունակ մատնված լինելով բարձիթողի վիճակի, սեփական միջոցներով չեն կարողացել նորոգում իրականացնել»,-ՀԺ-ի հետ զրույց նշեց Լոռու մարզպետարանի կրթության մշակույթի եւ սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը:

Ընդհանուր առմամբ վերաբաշխվել է շուրջ 80 մլն դրամ՝ 10 դպրոցի համար. «Եթե խոսենք տանիքների մասով՝ հիմնանորոգվելու են Մեծ Այրումի, Դեբետի, Նեղոցի եւ Վանաձորի թիվ 27 դպրոցների տանիքները: Իսկ Լուսաղբյուրի, Վանաձորի թիվ 12 եւ 21, Շամլուղի, Ալավերդու 7-րդ եւ Սպիտակի 5-րդ դպրոցներում իրականացվելու են պատուհանների փոխարինման աշխատանքներ՝ ջերմամեկուսացում ապահովելու համար»:

Աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթերն արդեն կայացել են, աշխատանքները՝ մեկնարկել: Վարչության պետը վստահեցնում է՝ մինչեւ դեկտեմբերի վերջ աշխատանքներն ամբողջությամբ պետք է ավարտված լինեն: ՀԺ-ի դիտարկմանը՝ արդյոք դպրոցների տնօրենների կողմից դժգոհություններ չեն եղել, իրենց գումարները այլ դպրոցներին տրամադրելու հետ կապված, վարչության պետը բացասական պատասխան տվեց՝ անձնավորված բողոքներ վարչությունը չի ստացել:

«Այնպես չի եղել, որ դպրոցներից մեծ գումարներ վերցնենք: Վերցրել ենք տոկոսային, համամասնորեն: Այնպես ենք արել, որ գումար տվող դպրոցը չտուժի: Դպրոց ենք ունեցել, որ տեսնելով հաջորդ տարվա իր խնդիրը, գումար չենք վերցրել: Բայց ունեցել ենք դպրոցներ, որ տնտեսած մեծ գումարներ են ունեցել, փոխարենը հրատապ իրականացվող աշխատանքներ չեն ունեցել, իրենցից ենք վերցրել»,- ասաց նա՝ նկատելով, որ սա ֆինանսների տնօրինման լավագույն տարբերակն է իր կարծիքով:

Իսկ ինչու՞ պետությունից աջակցություն չեն խնդրում, որ դպրոցների գումարներն են վերցնում, մարզի կրթության ոլորտի պատասխանատուն նշեց. «Ունենք շուրջ 21 դպրոց, որոնց տանիքները ենթակա են փոխարինման, տարբեր ծրագրերով դիմել ենք թե տարածքային կառավարման եւ զարգացման, թե ֆինանսների նախարարություններ, եւ հուսով ենք, որ եկող տարի պետությունը դրա համար գումարներ կհատկացնի, ու մի շարք դպրոցներ էլ կընդգրկվեն տարբեր ծրագրերում»:

«Այս գործընթացը շարունակական պետք է լինի, եւ 21-րդ դարում մենք չպետք է ունենանք այնպիսի դպրոցներ, որոնք չբավարարեն երեխաների պահանջներին, այսինքն ունենան գոնե տանիք ու բարեկեցիկ պայմաններ»,- նկատեց մարզպետարանի պաշտոնյան:

Տպել
2828 դիտում

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին