Նոյեմբերի 27-ին Երևանում կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ. ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը գերազանցում է 1000-ը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ նոյեմբերի 27-ին Երևանում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվում.

Աշխատանքի տոնավաճառ

27-ը նոյեմբերի, 2019թ.

«Էքսպո կենտրոն» ք. Երևան, Հակոբ Հակոբյան փողոց, շենք 3

Ժամը՝  11.00-ից

Ս/թ. նոյեմբերի 27-ին, Երևանում ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում Երևանում կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ: Աշխատանքի տոնավաճառին, նախնական տվյալներով, մասնակցություն կունենա տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 70 գործատու: Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը գերազանցում է 1000-ը: Հատկապես մեծ թվով աշխատատեղեր են ներկայացվել սպասարկման, սննդի, տեքստիլ արդյունաբերության ոլորտները ներկայացնող գործատուների, ապահովագրական ընկերությունների կողմից: Մեծ է նաև բանվորական աշխատուժի պահանջարկը:

Միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն ունեն ծանոթանալու Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություններ:

Աշխատանքի տոնավաճառի ընթացքում սպասվում է զրույց ներկայացում «Նոր հմտություններ 21-րդ դարի աշխատաշուկայի համար. զարգացում և ինքնազարգացում» թեմայով: 

Երևան քաղաքում 2019թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 12.2 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.4 %-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 65.6 %-ը կամ 8.0 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նույնպես նվազել է 13.6 %-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 73.3%-ը, կամ 5.9 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 16.8%-ը երիտասարդ է, 6.2 %-ը հաշմանդամություն ունեցող անձ:

Տարեսկզբից Երևանի զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 7175 գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 5683 չկրկնվող թափուր աշխատատեղ: Զբաղվածության կենտրոնների միջոցով Երևան քաղաքում աշխատանքի է տեղավորվել 2687 աշխատանք փնտրող, որոնցից 316-ը զբաղվածության պետական ծրագրերի միջոցով:

Տպել
1653 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին