Արդեն հստակ է, որ օլիմպիական խաղերում Հայաստանն ընդամենը 1 մարմնամարզիկ կունենա

Հայաստանն ընդամենը 1 մարմնամարզիկ կունենա Տոկիո 2020-ում: Ամառային 32-րդ օլիմպիական խաղերին կմասնակցի Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը (բազմամարտ): Մարմնամարզիկներն ուղեգրերի համար պայքարելու փոքր շանս կունենային, եթե նոյեմբերի 21-25-ը Գերմանիայի Քոթբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում կարողանային առաջին տեղ գրավել: Դեռ մինչեւ մրցումները, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասել էր, որ եթե Քոթբուսում համապատասխան արդյունքներ լինեն, իրենք կմեկնեն նաեւ հաջորդ տարվա սկզբին Ավստրալիայում կայանալիք գավաթի խաղարկությանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ թեեւ արդյունքներից գոհ է, սակայն միայն առաջին հորիզոնական զբաղեցրած մարզիկ ունենալու դեպքում իմաստ կունենար շարունակել պայքարն ուղեգրերի համար:

«Ասել էի՝ եթե առաջին տեղ գրավեին, իմաստ կլիներ՝ գնային Ավստրալիա, բայց առաջին տեղն ուղղակի անհնար էր, քանի որ մասնակցում էին ամենաուժեղները: Օրինակ՝ 2-րդ տեղը, որին Արթուր Ավետիսյանը (խմբ. բրոնզ նվաճեց օղակներում) զիջեց, զբաղեցրեց օլիմպիական չեմպիոնը (խմբ. Էլեֆթերիուս Պետրունիաս). օլիմպիական չեմպիոնն այսօր շանսեր չունի: Եթե բարձր միավորներ ունենային, կարողանային 3 հատ առաջին տեղ գրավել (խմբ. գավաթի խաղարկություններում).... քանի որ մենք էլ բոլոր գավաթներին չէ, որ մասնակցել ենք, դրա համար իմաստ չկա, այստեղ օլիմպիական վարկանիշ ուղղակի այլեւս հնարավոր չէ ձեռք բերել: 3 հատ առաջին տեղ պետք էր գրավել»,- ասաց նա՝ հաստատելով, որ մարմնամարզությունում ՀՀ-ն 1 օլիմպիական կունենա:

Աշխարհի գավաթի վարկանիշային 8 խաղարկություններից 2-ը ՀՀ-ն բաց է թողնում, քանի որ դրանք Բաքվում են անցկացվում: 2-ն էլ Ավստրալիայում են: Մարզական տեսանկյունից այնտեղ մասնակցելը հարմար չէ, այդ պատճառով է, որ մարզիչն այնտեղ գնալու որոշում կկայացներ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Եվրոպայի 2020 թ. առաջնությունն էլ է վարկանիշային: 2 ուղեգրեր են խաղարկվում բազմամարտում, սակայն ՀՀ-ն այստեղ եւս չի մասնակցի, քանի որ նույնպես Բաքվում է:

Արթուր Դավթյանն (լուսանկարում՝ ձախից) օլիմպիական ուղեգիրը նվաճել է աշխարհի 2019 թ. առաջնությունում: Ռիո 2016-ում ՀՀ-ն 3 մարմնամարզիկ ուներ՝ նույն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը եւ Հուրի Գեբեշյանը: Այս պահին ՀՀ-ն ընդհանուր առմամբ Տոկիո 2020-ի 3 ուղեգիր ունի: Դրանցից 2-ը նվաճել են հունահռոմեական ըմբիշները՝ 77 եւ 97 կգ քաշային կարգերում:

Քոթբուսի մրցաշարից հետո մարմնամարզիկները ելույթ կունենա Ռուսաստանում կայանալիք Վորոնինի գավաթի խաղարկությունում: Կմասնակցեն Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Սերոբյանը հրավիրված է որպես մրցավար: Մրցումները նախատեսված են նոյեմբերի 28-30-ը:

Տպել
2961 դիտում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները