Հանդիպում հասարակական տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Օրերս մեր քաղաքացիները հաճախ, այսպես ասած, ահազանգում են հասարակական տրանսպորտային միջոցների որոշ վարորդների աշխատանքային բացթողումների մասին, նույնիսկ միջադեպերի վերաբերյալ համացանցում հրապարակումներ արվեցին։

Ոստիկանությունն արագ արձագանքեց՝ իրականացնելով երկօրյա ուժեղացված ծառայություն։ Հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովման նկատառումներով իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր իրավախախտումների համար կանգնեցվեցին հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ։ Հայտնաբերվեցին դանակներ։ Որոշ վարորդներ տուգանվեցին։ 10-ից ավելի միկրոավտոբուս էլ տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանող հատուկ տարածք, քանի որ վարորդները չունեին համապատասխան վարորդական իրավունքի վկայական։

Այսքանից զատ, նոյեմբերի 25-ին ոստիկանությունը նախաձեռնեց ևս մեկ միջոցառում։ Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ խնդրով մտահոգ կառույցների և հասարակական տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչների միջև հանդիպում, որը գլխավորում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը:

Ներկա էին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արթուր Բեքթաշյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանն ու քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը: Ողջունելով ներկաներին՝ Էդգար Պետրոսյանը նշեց, որ հանդիպումը միտված է հասարակական անվտանգության ապահովմանը և ունի կանխարգելիչ նշանակություն՝ իրազեկել հասարակական տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների պատասխանատուներին՝ վերջին օրերին ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրած իրավախախտումների և որոշ վարորդների աշխատանքային այն բացթողումների մասին, որոնց վերաբերյալ քաղաքացիները հաճախ են բարձրաձայնում:

Խոսելով վարորդների իրավունքների և պարտականությունների մասին՝ Էդգար Պետրոսյանն ընդգծեց, որ մեր քաղաքացիները պետք է հիշեն՝ կանգառներից երթևեկությունը սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները մյուսների նկատմամբ ունեն առավելություն: Երթուղայինների վարորդներն էլ իրենց հերթին պետք է խստագույնս պահպանեն ոչ միայն երթևեկության, այլև բարեվարքության կանոնները։ Հատուկ անդրադարձ կատարվեց որոշ վարորդների միկրոավտոբուսներում դանակների առկայության փաստերին։

Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանն էլ անդրադարձավ շահագործվող մեքենաների սանիտարահիգիենիկ վիճակին, վարորդների արտաքին տեսքին, նաև վարորդ-ուղևոր միջանձնային հարաբերություններին: Իսկ ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալը հիշեցրեց մեքենան վարելիս ծխելու, բջջային հեռախոսով խոսելու արատավոր սովորության մասին, որոնք հաճախ վթարային իրավիճակների և վթարների պատճառ են դառնում։

Հասարակական տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստիացրին, որ բարձրացված խնդիրները պատշաճ կներկայացվեն վարորդներին։ Նրանք հայտնեցին նաև ոլորտին վերաբերող մտահոգություններ, հնչեցրին հարցերը, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Տպել
1638 դիտում

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը