Երեւանի քաղաքային իշխանության ներկայացրած հնգամյա զարգացման ծրագրում օրենքի լուրջ խախտումներ կան. Խաժակյան

Երեւանի քաղաքային իշխանության ներկայացրած հնգամյա զարգացման ծրագրում առկա են օրենքի լուրջ խախտումներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հետ է կանգնել իր նախընտրական խոստումներից:

«2018 թվականին, երբ նոր իշխանությունը ձեւավորվեց, Երեւանի քաղաքապետարանը առաջնորդվեց «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» 82-րդ հոդվածով եւ ընդունեց հնգամյա զարգացման ծրագիր: Մեկ տարի անց մենք տեսնում ենք այդ ծրագրում անհասկանալի փոփոխություններ, որով խախտվում է օրենքը»,- ասաց Խաժակյանը:

Ըստ նրա՝ 2018 թվականին Երեւան քաղաքի հնգամյա զարգացման ծրագրում եղել են քաղաքի համար կենսական կարեւորություն ունեցող խնդիրների լուծման բանալիներ, որոնք այսօր չկան: Զարգացման ծրագրով նախատեսված է եղել անմխիթար վերելակների հիմնովին փոխարինում, այլ ոչ թե նորոգում: 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցում, ոչ թե այդ շենքերը վերանորոգում: Համաձայն ծրագրի՝ պետք է վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցվեին, որովհետեւ ավտոմեքենաները շատացել են:

Խաժակյանը հիշեցրեց, որ քաղաքապետի նախընտրական շրջանի բազմաթիվ խոստումներ անգամ չեն ընդգրկվել հնգամյա զարգացման ծրագրում: «Լույս» խմբակցության ղեկավարի խոսքով՝ զարգացման հնգամյա ծրագրում որպես հիմնախնդիր մնացել են առկա խնդիրները, սակայն այլեւս չկան այն ծրագրերը, որոնք կլուծեն այդ հիմնախնդիրները:

Խաժակյանի համոզմամբ՝ քաղաքապետարանում նայել են, թե ինչը քաղաքային կառավարման տեսանկյունից ինչը ավելի թեթեւ կլինի իրականացնել եւ հետ են կանգնել իրենց տված խոստումներից:

Վերջինս նկատեց, որ համայնքի հնգամյա ծրագրի իրականացման վերաբերյալ համայքնի ղեկավարի ներակայացրած հաշվետվությունից հետո մեկամսյա ժամկետում փոփոխություններ կամ լրացումներ կարող են լինել համայնքի ղեկավարի հնգամյա ծրագիրը ավագանուն ներկայացնելու հետո: Իսկ երեւանի ՏԻՄ օրենքի համաձայն՝ Երեւանի զարգացման ծրագրերին խոչընդոտող հանգամանքների ի հատ գալու դեպքում քաղաքապետը կարող է նախաձեռնել դրանցում փոփոխությունների կատարում:

Ըստ Խաժակյանի՝ հնգամյա զարգացման ծրագրում կատարաված փոփոխությունները ոչ մի կերպ չեն կարող արդարացված լինել քանի որ խոչընդոտ չկա: Նրանք այդ հարցումով դիմելու են քաղաքապետին եւ պահանջելու են այդ խոչընդոտների լուսաբանում:

«Մենք մեր խմբակցությունով այն կարծիքին ենք, որ դեկտեմբերին չպետք է քննարկվի այդ փոփոխությունները, այլ քաղաքապետը սահմանված կարգով մինչեւ 2020 թվականի մարտի 1-ը պետք է ներկայացնի հաշվետվություն: Դրանից հետո, եթե նա կարողանա հիմնավորել, որ, օրինակ, «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում նոր ճանապարհային հանգույց կառուցելու հետ կապված խոչընդոտներ են առաջացել, ու հնարավոր չէ այն իրականացնել, միայն այդ դեպքում հնարավոր կլինի այդ փոփոխությունները նախագծում իրականացնել»,-նկատեց Խաժակյանը:

 

Տպել
1337 դիտում

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին