Քոչարյանի գործով մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն ներկայացնելիս կողմերի միջեւ ընդհարում տեղի ունեցավ

26/11/2019 schedule14:09

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Դատարան են ներկայացել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Ռուբեն Սահակյանը, ամբաստանյալ Արմեն Գեւորգյանը եւ նրա պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը, Վարդգես Գեւորգյանը, ամբաստանյալ Սեյրան Օհանյանը եւ նրա պաշտպաններ Կարեն Մեժլումյանը, Ինեսա Պետրոսյանը, ինչպես նաեւ՝ ամբաստանյալ Յուրի Խաչատրուրովը եւ վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը:

Մեղադրող դատախազներից ներկա են Պետրոս Պետրոսյանը, Գեւորգ Բաղդասարյանը: Ներկա է նաեւ դատախազ Կարեն Բիշարյանը:

Դատավորի հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ իրենք բացարկի միջնորդություն ունեն Կարեն Բիշարյանին: Նշենք, որ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող նիստերի ժամանակ Բիշարյանն առաջին անգամ է ներկայացել դատարան: Նա, սակայն, գործով որպես մեղադրող դատախազ ներգրավված է եղել ավելի վաղ, երբ գործը դեռ գտնվում էր դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում:

Բացարկի միջնորդություն ներկայացնելով՝ Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատախազ Կարեն Բիշարյանը կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ. «Դեռեւս 2018 թվականի փետրվարի 23-ին՝ ՀՀ ազգային ժողովում հրավիրված քննարկումների ընթացքում, դատախազ Բիշարյանը, ամբիոնից պատասխանելով առաջադրված հարցադրումներին, մասնավորապես այն մասին՝ արդյոք գործում առկա չեն գնդապետի կոչումներ ունեցող նախկին պաշտոնյաների, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր, Կարեն Բիշարյանն ասել է, որ այդպիսի հիմքեր առկա չեն, և Քոչարյանին որպես վկա հարցաքննության հրավիրելու հարկ նույնիսկ չկա»,- հիշեցրեց Հովհաննես Խուդոյանը։

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ հետագայում՝ որոշակի քաղաքական պրոցեսների արդյունքում, Կարեն Բիշարյանը տեսել է այդ հիմքերը. «Մինչդեռ այդ հիմքերը, ինչպիսիք են, օրինակ՝ արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանը, 0038 հրամանը, ինչպես նաեւ Զինված ուժերի մասնակցությունը, նրան հայտնի են եղել դեռեւս այն ժամանակ: Այսինքն՝ բոլոր փաստական հանգամանքները, որ դրված են պրն Քոչարյանի մեղադրանքի հիմքում, առկա եղել են դեռեւս փետրվար ամսին, եւ դրանց տեղյակ է եղել դատախազ Բիշարյանը»:

Պաշտպանի խոսքով՝ քաղաքական փոփոխությունների արդյունքում դատախազը կանխակալ վերաբերմունք է դրսեւորում պրն Քոչարյանի նկատմամբ. «Հնարավոր չէ նրա պես մասնագիտական բարձր հատկանիշներ ունեցող մարդու համար ինչ-որ բան այդ ընթացքում փոխված լիներ, նա ամբողջությամբ փոխել է իր դիրքորոշումը, ուստի չի կարող սույն գործով մեղադրող դատախազ լինել»:

Միջնորդության վերաբերյալ ելույթ ունեցավ պաշտպաններից Ռուբեն Սահակյանը, ում խոսքով՝ պրն Քոչարյանի եւ մյուսների գործողություններում քրեորեն հետապնդելի արարք չտեսնելուց ուղիղ 4 ամիս 10 օր հետո իրենք տեղեկացան, որ որոշում է կայացվել Միքայել Հարությունյանին մեղադրանք առաջադրելու մասին. «Ի՞նչ փոխվեց Դատախազությունում՝ սկսած գլխավոր դատախազից. նրան հիշատակում եմ, որովհետեւ դեռեւս այն ժամանակ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանին վկա հարցաքննելու մասին, ինչը նա մերժել է: Իմ համոզմամբ՝ իրականում ոչինչ, բացի քաղաքական պատվերից»:

Միջնորդության վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նա նշեց, որ 2018-ի փետրվարին Կարեն Բիշարյանը, ԱԺ ամբիոնից հանրությանը տեղեկացնելով քրեական գործի մասին, հայտարարել է, որ բարձր զինվորական դասային աստիճան ունեցող անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, անգամ որպես վկա հրավիրելու հիմքեր առկա չեն. «Պետք է հուսանք, որ Կարեն Բիշարյանը քաղաքական հրահանգով կամ ուղղակի պատվերով չի առաջնորդվել, այլ գործել է օրենքի հիման վրա։ Հետագայում՝ ապրիլ-մայիս ամիսներին՝ Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, գործի ընթացքն ամբողջությամբ փոխվել է, և փոխվել է նույն դատախազի հսկողության ժամանակ, մինչդեռ գործի փաստական հանգամանքները որևէ կերպ չեն ավելացվել։ Ընդ որում, այս մասին են խոսում գլխավոր դատախազության և ՀՔԾ հաղորդագրությունները, որ նախաքննությունն այդ ժամանակահատվածում ձեռք է բերել ընդամենը 0038 հրամանը և նախագահի հրամանագիրը»։

Միհրան Պողոսյանը հիշեցրեց, որ նախագահի հրամանագրում դեռևս 2008 թվականից հստակ նշված են եղել արտակարգ դրության իրականացման պայմանները և դրանում ներգրավված անձանց շրջանակը. «Ինչ վերաբերում է 0038 հրամանին, դեռևս 2011 թվականին այդ հրամանը հրապարակելու համար անձը ենթարկվել է քրեական պատասխանատվության։ 0038 Հրամանի մասին տեղյակ է եղել ինչպես Գլխավոր դատախազությունը: Այս պայմաններում Կարեն Բիշարյանը հսկողություն է իրականացնում մի քրեական գործի նկատմամբ, որով որևէ նոր փաստական հանգամանք ձեռք չի բերվել։ Ակնհայտ է, որ դատախազը ոչ թե օրենքով, այլ քաղաքական պահանջներով է առաջնորդվել։ Կարեն Բիշարյանը կա՛մ 2018-ի փետրվարին է քաղաքական պատվեր կատարել, կա՛մ հիմա․ երկու դեպքում էլ օրենքով չի գործել և այդ հիմքով ենթակա է բացարկման, այլ տարբերակ ուղղակի չկա»։

Այն պահին, երբ Միհրան Պողոսյանն ասաց, որ չի կարող առանց որեւէ հանգամանքի փոխվելու անձանց նկատմամբ  հետապնդում սկսել, մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց նրա հայտարարությանը, ինչին միացավ նաեւ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Միհրան Պողոսյանը, դիմելով դատախազներին, պնդեց, որ նրանց ելույթների ժամանակ ինքը չի ընդհատում: Դրան ի պատասխան՝ դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ոտքի կանգնեց՝ բարձր ձայնով հայտարարելով, որ Պետրոսյանն ընդամենն առարկություն է ներկայացնում, պետք է թողնել, որ ներկայացնի: Սա զայրացրեց պաշտպան Պողոսյանին, որն էլ, դիմելով Բաղդասարյանին, բարձր տոնով ասաց, որ վերջինս իրեն չասի՝ ինչ անել: Նիստերի դահլիճում սկսվեց իրարանցում, ինչով պայմանավորված՝ նախագահող դատավորը հայտարարեց ընդմիջում:                      

Ընդմիջումից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը, լսելով կողմերի պարզաբանումները, որոշեց սանկցիա կիրառել ինչպես պաշտպան Միհրան Պողոսյանի, այնպես էլ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի նկատմամբ՝ նրանց հայտարարելով նկատողություն: Դատավորը հայտնեց, որ այդ մասին կծանուցվի ինչպես Փաստաբանների պալատը, այնպես էլ Գլխավոր դատախազը:

 

Տպել
2894 դիտում

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ