Երևան
12 °C
Մարտիմեկյան իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն այսօր արդարացվեց:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշել է արդարացնել նրան՝ ճանաչելով եւ հռչակելով Սաղաթելյանի անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ 2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է մեղավոր և ենթարկվել տուգանքի և հինգ տարի ժամկետով ազատազրկման։
Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008 թ. նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008 թ. մարտի 1-ին առավոտյան «Ազատության» հրապարակում, ապա ավելի ուշ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար:
Դատավճիռը 2008 թ. դեկտեմբերի 10-ին Մ. Սաղաթելյանի պաշտպանի կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը մերժվել էր։ Իսկ 2009 թ. մարտի 10-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը առանց քննության էր թողել պաշտպանական կողմի ներկայացրած վճռաբեկ բողոքը:
2018 թ. սեպտեմբերի 20-ին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերոնշյալ քրեական գործով ներկայացված գանգատի քննության արդյունքում կայացված վճռով արձանագրել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով նախատեսված (խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների և միավորման ազատության) իրավունքների խախտում: ՄԻԵԴ այս որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, ինչը որպես նոր հանգամանք հիմք ընդունելով՝ ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել էր վճռաբեկ բողոք, որն էլ բավարարվել էր. գործն ուղարկվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Նշենք, որ Մուշեղ Սաղաթելյանը տեւական ժամանակ է, ինչ գտնվում է կոմայի մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մայիսի 28-ին դուք կտեսնեք բոլորովին նոր զենքեր, նոր հրետանային միջոցներ և բոլորովին նոր բանակ. վարչապետ
Ավելի մեծ հպարտություն ու երախտիք լինել չի կարող. Միրզոյանը հրապարակել է իր ու քաղաքացիների երկխոսությունը
Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի. իսրայելցի նախարար
Հրդեհ է բռնկվել Երևանի էլեկտրական ենթակայաններից մեկում
Մեզ ասում են՝ եկեղեցաքանդ, բայց պատմամշակութային ժառանգություն ենք ավերակների մեջից փրկում. Փաշինյան
ԱՄՆ-ի հետ առաջիկայում վերջնական ստորագրելու ենք ԹՐԻՓՓ համաձայնագիրը․ Փաշինյան
Առաջիկայում սկսելու ենք Ախուրիկ-Աքյաքա և Երասխի հանգույցի երկաթուղիների նորոգումը. Փաշինյան
Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների. ԱՄՆ դեսպանատուն
Ախուրյանն է, ծփում է. կադրեր՝ քաղաքացիների հետ հանդիպումից
Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել է 4 մեքենա
3 պետության քաղաքացի Կարապետյանին ձևիստները դիմում են «պարոն վարչապետ»-ով. լրիվ САМОзванец. Հարությունյան
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացում․ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա
ԵԱՏՄ շրջանակում ինձ համար անլուծելի հարցեր չկան, 4 կարևոր հարց կա, որոնք բոլորն ինձ հասանելի տիրույթում են
Ես ուզում եմ, որ գնահատենք այս իրավիճակը, որովհետև ՀՀ-ի համար նոր հնարավորություններ են բացվում. Փաշինյան
Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ
Մինչեւ 2031թ.-ը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա. Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր
Սառնաղբյուրը ջրի խնդիր ունի, բայց առաջիկայում այն կլուծվի. վարչապետ
Քրեական ոստիկանները հայտնաբերել են Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձին
Ուղիղ առևտրի նոր քայլ կարգավորման գործընթացի շրջանակներում. Քըլըչը` Ախալքալաք-Կարս երկաթուղու բացման մասին
Լեփ-լեցուն Արթիկը. կադրեր՝ արթիկցիների հետ հանդիպումից
Իրանում ավտովթարի հետևանքով մաhացել է Ադրբեջանի հյուպատոսը
Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը
Ոսկեվազում անասնագոմ է հրդեհվել. այրվել են տանիքն ու կառուցատարրերը
Երևանում ավտոմեքենա է հրդեհվել
Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյանը քարտեզ է հրապարակել
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն
System of a Down խումբը համե՞րգ կունենա Երևանում. թեմային անդրադարձել են Սերժ Թանկյանն ու ԿԳՄՍ նախարարը
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Փաշինյան
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ վարչապետ
2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP
Անդրանիկ Թևանյանը կալանավորվել է
Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի ավելի ուշ
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևները կշարունակվեն
Կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ հաջողությունն, ըստ հարցումների, առողջության ապահովագրությունն է․ նախարար
Մարտունի-Գետափ ճանապարհին հարակից դաշտում ցեխակույտերում արգելափակված մեքենայի ուղևորներից մեկը մոլորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT