Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին

Նոյեմբերի 25-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին: Պարոն Քորնել Իոնեսկուին ուղեկցում էր ՀՀ-ում Ռումինիայի դեսպանության Առաջին քարտուղար Մարին Դռըգիչը: Այդ մասին հաղորդում է ԱԻ նախարարության լրատվական ծառայությունը:

Ֆելիքս Ցոլակյանը, ողջունելով պարոն դեսպանին, շնորհակալություն հայտնեց ԱԻՆ այցելության համար:

Հայ-ռումինական կապերն ավանդաբար եղել են շատ ջերմ, որին մշտապես նպաստել է Ռումինիայի հայկական համայնքը: ՀՀ-ում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուն հայտնեց նաև, որ Ռումինիայի սենատը 2019թ. սեպտեմբերի 18-ին միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը, որն ընդգծում է հայ-ռումինական հարաբերությունների բարձր մակարդակը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին արտակարգ իրավիճակների բնագավառում Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև համագործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը սերտ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, ինչպես նաև այլ երկրների համապատասխան կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ:
Նախարարը կարևորեց հատկապես Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունը, որի ուժերով ընթացիկ տարում հումանիտար օգնություն է ուղարկվել Սիրիա և Իրան:

Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանքեր չի խնայելու, որպեսզի Հայաստանի և Ռումինիայի կառավարությունների միջև, հատկապես արտակարգ իրավիճակների բնագավառում հաստատվի սերտ համագործակցություն:

Տպել
426 դիտում

Արմեն Սարգսյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը

Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

ՀՀ մի շարք ճանապարհների մառախուղ է. Սոթք-Քարվաճառը փակ է բեռնատարների համար

Վթար Երեւանի Իտալիայի փողոցում. 4 տուժածներից 3-ը, բուժօգնություն ստանալով, դուրս են գրվել

Ծիլքար գյուղում հրդեհվել են 2 բնակելի տնակներ. տուժածներ չկան (տեսանյութ)

Մի քանի ժամով լույս չի լինի Երևանում և 5 մարզերում

Տավուշի դպրոցներում վազքի մարզական ակումբներ կստեղծվեն. 6 հաղթողները բուհ ընդունվելիս կրթաթոշակ կստանան

Աշխատանքային խումբ է ստեղծվել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման եւ հիմնանորոգման նպատակով

Գաղտնալսվել է փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցությունը

Թմրանյութ պահելու կասկածանքով Աբովյանում բերման է ենթարկվել 43-ամյա քաղաքացի

5 ժամ տեւած լարված հանդիպում. ինչպես Մերկելին հաջողվեց Լիբիայում հակամարտող բոլոր կողմերին հավաքել 1 տեղում

Հունվարի 20-ը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման օրն է

Հաջորդ շաբաթվանից Մարտունու բժշկական կենտրոնում կգործի հեմոդիալիզի բաժանմունքը

Ոստիկանները նախորդ շաբաթ ոչ սթափ 79 վարորդ են հայտնաբերել

Հայոց լեզվից անբավարար է ստացել քննություն հանձնածների 21.1%-ը, հանրահաշվից՝ 25.1 %-ը. որոշ մարզերում 9-10 միավոր չկա

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Շիրակի մարզպետն ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին

Փրկարարներն Արմավիրում ապամոնտաժել են վտանգավոր կառուցատարրը

Իրանի ԱԳ նախարարը հրաժարվել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակցությունից

Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առեւտրի պալատի անդամների եւ շվեյցարացի գործարարների հետ