ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 3-րդ կողմի հետ ԵԱՏՄ պայմանագրերի վերաբերյալ նախագծին

ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման, դադարեցման եւ գործողության կասեցման կարգը սահմանող համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:

Համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ այն ենթադրում է, որ ԵԱՏՄ-ն, իր շահերից ելնելով, ունի տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելու իրավասություն: Եվ այդ գործընթացը տեղի է ունենում, արդեն նման պայմանագրեր կնքվել են Սինգապուրի, Վիետնամի, Իրանի հետ․

«Ներկայացված համաձայնագիրը նախատեսում է համաձայնագրեր կնքելու, դադարեցնելու, որեւէ միջազգային պայմանագրի միանալու, սառեցնելու, ինչպես նաեւ դուրս գալու հարցերի կարգը»,- ասաց ԱԳ փոխնախարարը:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը քննարկման ժամանակ նկատեց, որ փաստորեն սահմանվում է կարգ, որը պետք է վավերացնեն անդամ պետությունները: Մելքումյանը հարցրեց, թե արդյոք մինչեւ այս պահը տարբեր պայմանագրերը կնքվել են առանց կարգի՞, դա ի՞նչ ռիսկեր է առաջացնում:

Ի պատասխան՝ ԱԳ փոխնախարարը հաստատեց, որ մինչ այս, պայմանագրերը կնքվել են առանց կարգի, բայց դա չի նշանակում, թե այդ իրավասությունը մինչեւ հիմա չի եղել․

«Մայր պայմանագիրը տվել է նման հնարավորություն: Այն, որ համաձայնագիրը ուշ է կնքվում, ունի նաեւ դրական կողմ, քանի որ արդեն կա փորձ: Այս ընթացքում, երբ տեղի են ունեցել բանակցություններ Վիետնամի, Իրանի եւ այլ երկրների հետ, անընդհատ առաջացել են հարցեր: Եվ առաջացած այդ հարցերին առնչվող հանգամանքներն արտացոլված են համաձայնագրում»:

Շավարշ Քոչարյանը ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման գործընթացում մեծ ու լուրջ է համարում Հայաստանի դերակատարությունը:

«Եթե միությունում ձեւավորվում են առեւտրի արտոնյալ պայմաններ որեւէ պետության կամ ինտեգրացիոն միավորումների հետ, ապա բնական է, որ դա ձեռնտու է առանձին-առանձին ամեն մի պետությանը, նաեւ միությանն ամբողջությամբ: Պատահական չէր, որ Իրանի հետ համաձայնագրի գործընթացը հենց Հայաստանի Հանրապետությունն էր նախաձեռնել: Մենք գրավոր դիմել էինք, եւ գործընթացը սկսվեց: Մենք լուրջ դերակատարություն ունեցանք համաձայնագրի կնքման գործընթացում»,- քննարկման ժամանակ ի պատասխան պատգամավորի հարցի՝ ասաց Քոչարյանը:

ԱԳ փոխնախարարը համաձայնագիրը հատկապես Հայաստանի համար շատ կարեւոր համարեց, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Իրանն ունի ցամաքային սահման:

«Իմ քայլ»-ի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցին, թե ի վերջո համաձայնագիրն ինչ կտա շարքային քաղաքացուն, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ցանկացած ինտեգրացիոն միավորում առավելություններ է տալիս անդամ պետություններին։ Ըստ փոխնախարարի՝ այս դեպքում ձեւավորվում է ընդհանուր հարկերը մի տեղ հավաքագրելու համակարգ եւ, ըստ այդմ, ամեն պետություն ունի իր մասնաբաժինը․

«Այս տեսակետից ցանկացած պետության առեւտրի ավելացումը նպաստում է բոլորին, ձեռնտու է անդամ պետություններին, որպեսզի աշխուժանա տվյալ առեւտուրը տվյալ տարածքում»,- նշեց Քոչարյանը։

Պատգամավորի հարցին՝ արդյոք այս համաձայնագիրը ենթադրո՞ւմ է նաեւ քաղաքական ու դիվանագիտական շահեր, փոխնախարարը շեշտեց՝ ակնհայտորեն․

«Իհարկե, ունի որոշակի քաղաքական բաղադրիչ, որովհետեւ եթե պետության հետ սկսում են համընկնել տնտեսական շահերը, ապա ի հայտ է գալիս ավելի շահեկան միջավայր նաեւ քաղաքական հարաբերությունները ջերմացնելու համար։ Բայց հնարավոր է նաեւ հակառակը, երբ կա պետություն, որի հետ քո քաղաքական շահերը հակադիր են, եւ ինչքան էլ հիմնավորեն տնտեսական շահը, կարող են համագործակցության չգնալ, եթե չեն ճանաչում այդ պետությանը»,- պարզաբանեց Քոչարյանը։

Նշենք, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2018 թ. մայիսի 14-ին ստորագրված «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Հանձնաժողովը միաձայն եզրակացություն տվեց նախագծին, այն ընդգրկվեց ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգ։

Տպել
2612 դիտում

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ