Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն մեղսագրվող վնասի չափը մոտ 200 միլիոն դրամ է. նրա կալանքը երկարաձգվել է

25/11/2019 schedule14:43

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով բավարարելով ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը՝ Խաչատրյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ որոշման հիմքերին ծանոթ չեն, բայց այն իրենց համար սպասելի էր. «Բավականին մեծ համարձակություն էր պետք դատական իշխանությանը՝ այս գործով արդար որոշում կայացնելու համար: Վնասի չափը, որը մեղսագրվում է Կարեն Խաչատրյանին, վաղուց ամբողջ ծավալով՝ 200 միլիոն դրամից մի փոքր ավելին, գտնվում է Գլխավոր դատախազության դեպոզիտային հաշվին, եւ այն ռիսկերը, որ ամեն անգամ բերում է վարույթն իրականացնող մարմինը՝ ասելով, թե մնալով ազատության մեջ՝ Կարեն Խաչատրյանը կխուսափի քննությունից կամ կխոչընդոտի դրան, ամբողջությամբ չեզոքացված են»:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե մնալով ազատության մեջ՝ Կարեն Խաչատրյանը կարող է օգտագործել իր կապերը, Մակինյանը նշեց, որ նա արդեն 3 տարի է՝ ՊԵԿ պաշտոնյա չէ, եւ ՊԵԿ ղեկավար կազմն էլ ամբողջությամբ փոխվել է:

Ամրամ Մակինյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ, երբ Կարեն Խաչատրյանն իմացել է, որ իր տանը ցանկանում են խուզարկություն կատարել, տանը չի եղել, բայց անմիջապես եկել է. «Այս պայմաններում մենք շատ զարմանում ենք, երբ ասում են, թե նա կթաքնվի: Թե՛ դատական իշխանությունը, թե՛ իրավապահ մարմինները բավականին տարբերակված մոտեցում են ցուցաբերում. երբ ենթադրյալ պատճառված վնասը փոխհատուցվում է, պետությունը շատ ավելի բարեհաճ է լինում: Հիմա ես հռետորական հարց եմ հնչեցնում. ո՞րն է այն կարմիր թելը, որ ավելի կարեւոր է այստեղ, գուցե հենց Խաչատրյան ազգանո՞ւնը»:

Պաշտպանի խոսքով՝ նախորդ անգամ, երբ դատարանը Կարեն Խաչատրյանի կալանքը երկարաձգել էր մեկ ամսով, նվազ էր գնահատել խոչընդոտելու հավանականությունը. «Բայց անգամ այս պարագայում կալանքը գրավով փոխարինելու մասին մեր միջնորդությունը դատարանը մերժեց»: Հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է դրանում, Մակինյանը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ այս փուլում զերծ կմնա մեկնաբանություններից, բայց այնուամենայնիվ, կալանքի տակ պահելու նպատակներն իր համար անհասկանալի են:

Հարցին, թե ինչպե՞ս է ինքը վերաբերում հանգամանքին, որ արդեն երրորդ անգամն է՝ նույն դատավորն է քննում Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցը, Մակինյանը պատասխանեց. «Ես այդ հարցը բարձրացրել եմ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի մոտ եւ համապատասխան գրություն ուղարկելով՝ խնդրել եմ տալ պարզաբանումներ այն մասին, թե ինչով են առաջնորդվում, երբ խափանման միջոցի հարցերը շարունակ նույն դատավորն է քննում»:

Մակինյանը նշեց, որ հարցման պատասխան դեռեւս չի ստացել:

Հիշեցնենք՝ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նույն գործով կալանքի տակ է նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, որը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին, ինչպես նաեւ նրա եղբորորդուն ձերբակալել էր օգոստոսի 27-ի երեկոյան՝ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ կատարելուց հետո: Ավելի ուշ՝ օգոստոսի 30-ին, դատարանի որոշմամբ երկու մեղադրյալներն էլ կալանավորվել էին:

Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին:

 Միլենա Խաչիկյան

Տպել
1725 դիտում

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի