«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը». այսօր Մոնթեի ծննդյան օրն է

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը», «Արցախն իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ՝ վերջինը չի ըլլա»,- Մոնթեի այս խոսքերը որպես զգաստացման կոչ էին հնչում ժամանակին ճակատում կռվող մարտիկների ու ամբողջ հայության համար։ Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև կանոնավոր բանակ ստեղծելու գործում:

1957 թվականին Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում, ցեղասպանությունը վերապրած ընտանիքում ծնվեց Մոնթեն: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծնողների հետ ճամփորդեց աշխարհի 41 երկրում: Ճամփորդություններից շատ բան սովորեց, բայց նրա կյանքը շրջադարձ ապրեց երկու կարևոր իրադարձությունից հետո. երբ իմացավ իր ով լինելը և այցելեց իր պապերի երկիրը:

Մի անգամ ուսուցչուհին նրան հարցրեց՝ ի՞նչ ազգություն ունես: Մոնթեն անմիջապես պատասխանեց, որ ամերիկացի է: Ուսուցչուհին էլ, թե՝ ամերիկացի լինելով՝ պետք է նաև ազգություն ունենաս: Մոնթեն շտապեց տուն և իր ազգային պատկանելության մասին հարցրեց ծնողներին: Հայ էր: Մոնթեն սկսեց ծանոթանալ՝ ովքե՞ր են հայերը և որտե՞ղ են ապրել իր պապերը: Հարցերի պատասխաններն ստանալու ակնկալիքով նա այցելեց պապերի երկիր՝ այժմյան Թուրքիա: Սկզբում չէր հասկանում, թե ինչու են իրենք այդքան հեռու ապրում հայրենիքից: Հարցի պատասխանն ստացավ հայրենիքի պատմությունն ուսումնասիրելուց հետո։

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» ռազմագործողությունը: 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան: Դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն...»։ 1985 թվականին նա նորից կեղծ անձնագրով ժամանեց Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին։

Առաջին անգամ Հայաստան այցելեց 1990 թվականին: Մոտ մեկ տարի նա զբաղվեց գիտական աշխատանքով, հետո իմացավ Շահումյանում լարված դրության մասին ու «Ավո» կեղծանվամբ մեկնեց Արցախի հյուսիսային դարպաս:

Ղեկավարեց Մարտունու, Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Նրա ղեկավարած ամենափայլուն գործողություններից է Օմարի լեռնանցքի նվաճումը։

Մոնթեն և՛ զինվոր էր, և՛ հրամանատար: Մարտական ընկերները պատմում են, որ Մոնթեն խստապահանջ էր, անզիջում՝ կարգազանցների, վախկոտների հանդեպ: Մարտունեցիները պատմում են, որ նաև հոգատար էր զինվորների նկատմամբ։ Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում՝ ինքը չէր վերցնում ոչինչ. տալիս էր մյուսներին։ Հաճախ լվանալ ու կարկատել էր տալիս իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար։

1991 թ.-ին Մոնթեն ամուսնանում է լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդայի հետ, որի հետ ծանոթացել էր Լիբանանում, երբ Սեդան 15 տարեկան էր, Մոնթեն՝ 21: 1983 թվականին Մոնթե Մելքոնյանը հեռախոսով էր սեր խոստովանել Սեդային, ու այդ օրվանից նրանք անբաժան էին.

«Այո՛, դժվար էր, մենք դժվարին ուղի էինք ընտրել: Հազվադեպ ենք միասին եղել, սակայն դա նշանակություն չունի: Ես երջանիկ եմ, որ ամուսինս Մոնթեն էր, նրա նմանը չկա»,- ասել է Սեդան իր ամուսնու՝ Մոնթեի մասին:

1993 թվականի հունիսի 12-ին հերոսն ընկավ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:

Հասարակ ժողովրդից մինչև զինվոր ու հրամանատար սիրում էին Մոնթեին: Տեղեկություն կա, որ նրա մահից հետո մարտունեցիները չէին թողնում Մոնթեի դին այնտեղից տանեն, որովհետեւ Մոնթեն իրենցն էր...

Տպել
5193 դիտում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է