ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ է վետո դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա

ԱՄՆ Սենատում արդենհ երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա: 

Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի ներկայացրած օրինագիծը երկրորդ անգամ արգելափակվել է դարձյալ Հանրապետական սենատորի կողմից, այս անգամ՝ ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դեյվիդ Փերդյուն է վետո դրել Ցեղասպանության ճանաչման բանաձեւի վրա:

Այսպիսով, տապալվել է Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձեւի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձևին։

Հանրապետական սենատորը, պարզաբանելով վետո դնելու պատճառները, նշել է թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ում կայացած Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Սենատում վետո էր կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նկատմամբ:

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը։

Տպել
474 դիտում

Դա կդառնա շանտաժի, մանիպուլյացիայի տարածված հնարք. Քոչարյանի պաշտպաններն առարկեցին ինքնաբացարկի միջնորդության դեմ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ թեմատիկ գնացքի մեկնարկի արարողությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակակիր Տակեո Կանադեին

Աշխարհահռչակ մրցավար Կոլինան հայ երեխա չի որդեգրել. Արդարադատության նախարարությունը հերքում է

«Վիրավորական է արտաքսվելը». որպես աջակցություն 3 երիտասարդների՝ շատերը ՀՅԴ-ն լքելու դիմում են ներկայացրել

Պրեմիերա Օպերային թատրոնում. դահլիճում էին նաեւ զինվորականներ, թատրոն գալու հնարավորությունը ստացել էին որպես խրախուսում

Պարոն վարչապետը բավական համեստ է գտնվել իր հայտարարության մեջ. 2019-ին էլ ենք նոր սպառազինություն ձեռք բերում. Բալայան

Ադրբեջանի ԶՈՒ-ն այլեւս չի վերահսկում Վրաստանից Հայաստան եկող գազատարը. ՊՆ փոխնախարար

Հայոց բանակում պետք է ինքնասպանություն չլինի, սա պիտի լինի մեր բացառիկ ձգտումը․ Անդրանիկ Քոչարյան

Փաստաբան Հայարփի Սարգսյանի հայտարարությունների մի մասը հիմնազուրկ են եւ անբովանդակ. Բալայան

Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները

Հայկ Սարգսյանի առաջարկը մեզ համար ընդունելի չէ. ՀՀ ՊՆ փոխնախարար

Մեղրի-Ծավ ավտոճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով դժվարանցանելի է, Տավուշում առկա է մառախուղ

Խորհրդարանը քննարկում է զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագիծը

Րաֆֆու փողոցից բերման է ենթարկել 63-ամյա կին՝ փաստաթղթեր հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով

Հայազգի ֆուտբոլիստը կարող է հայտնվել արգենտինական հայտնի թիմում

Երևանի Արարատյան 1-ին զանգվածում այրվել է ավտոմեքենա

Նոր տարին՝ 750 հազար դոլարով. Երեւանում նաեւ զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում

Բողոքի ցույց եւ գործադուլ՝ նախագահ Մակրոնի դեմ. գրեթե 800 հազար մարդ է դուրս եկել փողոց (տեսանյութ)

Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու