Սուր դանակը մեզ պետք է հաց կտրելու, ոչ թե վնասելու համար․ պատգամավորը՝ դատավորների բարեվարքության ստուգման նախագծի մասին

Հայաստանի կառավարությունը նախօրեին հավանություն տվեց դատավորների բարեվարքության ստուգման գործընթացն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթներին։

Ինչպես ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ այս նախագիծը թույլ է տալիս ստուգել դատավորների գույքային դրությունը եւ նրանց տալիս է որոշակի կապերից ու ազդեցություններից ազատ որոշում կայացնելու հնարավորություն։ Դատավորները նախագծերի փաթեթի ընդունումից հետո մշտապես անցնելու են նման գնահատման միջով։

Նախագծով հստակեցվում են դատավորների վարքագծի կանոնները եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Օրինակ, եթե դատավորը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չհիմնավորի իր ավելացած եկամուտների օրինականությունը, ապա կենթարկվի պատասխանատվության: Դատավորների կողմից խախտման մասին վերջնական որոշում կայացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը:

Ընդլայնված են նաեւ կարգապահական տույժի տեսակները՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելքը եւ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատումը։

Ի դեպ, Բարձրագույն դատական խորհուրդը նախագծի ընդունման դեպքում կարող է սեփական նախաձեռնությամբ հրավիրել վկաների, նշանակել փորձաքննություն եւ պահանջել ապացույցներ։

Նախագծերի փաթեթը, որն արդեն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը, առաջիկայում կուղարկվի Ազգային ժողով։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, իրավաբան Նարեկ Ներսիսյանի կարծիքով՝ նախագիծը չի լուծում նախանշված նպատակը, այն է՝ ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված այնպիսի կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը եւ կայունությունը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում իրավաբանն ասաց, որ այս փաթեթն, ըստ էության, այն նախագծի շարունակությունն է, որը սկսվեց 1998 թվականի դատական համակարգի ռեֆորմով:

«Այն ժամանակ որոշվեց միջազգային պրակտիկան կրկնելով՝ ձեւավորել Արդարադատության խորհուրդ։ Խորհուրդը ձեւավորվեց, դրա անդամներին էլ նախագահն էր նշանակում, ստացվեց, որ որպես հետեւանք՝ Արդարադատության խորհուրդը դարձավ դատավորներին պատժող գործիք. այն դատավորը, որը համակարգին չէր ենթարկվում, ուղղակի միաձայն հեռացվում էր դատական համակարգից, ընդ որում՝ տարբեր պատճառաբանություններով»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի՝ համակարգից հեռացման դեպքը, որը ժամանակին հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։

Ներսիսյանի խոսքով՝ այն ժամանակ դատարանն, ըստ էության, դարձավ գործադիր իշխանության կցորդը, իսկ հիմա, կարծես, Արդարադատության խորհրդին փոխարինում է Բարձրագույն դատական խորհուրդը։

ՔՈ կուսակցության անդամը մեր զրույցում ընդգծեց, որ բարեվարքության ստուգման այս մեխանիզմը անցումային արդարադատության (ԱԱ) գործիքներից մեկն էր, որը սակայն, կառավարող ուժի ղեկավարը «պոկեց» ու դարձրեց առանձին, սակայն, նրա համոզմամբ, այս վեթինգ կոչված մեխանիզմը առանց ճշմարտության, հաշտեցման հանձնաժողովների եւ ԱԱ մյուս գործիքների, չի կարող իրականանալ.

«Բացի այս, մենք դեմ էինք, որ բարեվարքության ստուգումը կիրառվի միայն դատարանների նկատմամբ, այն կիրառելիություն պիտի գտներ ամբողջ համակարգի նկատմամբ, խնդիր կա նաեւ իրավապահ մարմիններում։ Ընդ որում՝ այս մեխանիզմի նպատակը ոչ թե պատժիչ վարչարարությունը պետք է լինի, այլ հանրության եւ դատարանների, այսպես ասած, հաշտեցումը, դատարանների եւ դատավորների անկախության ապահովումը»։

Իրավաբանը բարձրացնում է նաեւ Բարձրագույն դատական խորհրդի՝ կառավարող ուժից հնարավոր կախյալ վիճակում հայտնվելու մտահոգությունն ու, միեւնույն ժամանակ, դատավորների՝ արդեն ԲԴԽ-ից կախված լինելու հարցը։

«ԲԴԽ-ի կազմավորման կարգը ՀՀ-ի գործող Սահմանադրությամբ այնպես է, որ դատական համակարգն է նշանակում Խորհրդի հինգ անդամներին, մյուս հինգին ընտրում է խորհրդարանը։ Այսօր մենք ունենք դատարան, որին չի վստահում հանրությունը, իսկ նա նշանակում է ԲԴԽ անդամ։ Մենք հիմա ունենք լեգիտիմ ընտրված ու քիչ թե շատ ժողովրդավարական արժեքների կրող կառավարող ուժ, բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ իշխող մեծամասնություն կլինի մի ուժ, որը կուզենա դատական մարմինը դարձնել իր կցորդը»,- մեր զրույցում ասաց Ներսիսյանը՝ հավելելով, որ համոզված էլ չէ, որ օրվա կառավարող ուժն ունի ներքին եւ արտաքին այնպիսի զսպող մեխանիզմներ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, որ կարողանա իրեն հեռու պահել այդ իրավիճակից։

Ըստ ՔՈ կուսակցության անդամի՝ փաստացի ստացվում է, որ չունենք անկախ Բարձրագույն դատական խորհուրդ, եւ իրեն այնպիսի լիազորություններ ենք տալիս, որով արդարադատություն իրականացնողի նկատմամբ «դատություն» է իրականացվում.

«Չկա զարգացած կամ եվրոպական չափանիշներին համապատասխանող այնպիսի երկիր, որտեղ դատավորը պատժվի, օրինակ, օրենքի սխալ կիրառության համար։ Եթե մենք ուզում ենք դատական համակարգ ունենալ, դատավորը միայն եւ միայն պետք է պատժվի բարեվարքության կանոնները խախտելու համար, կամ որոշակի բարոյական նորմեր խախտելու համար, ասենք, ալկոհոլի ազդեցության տակ դատավարություն անցկացնելու, բայց երբ տալիս ես պատժելու մեխանիզմ, էլի գալիս են այն հին սխեմային, որտեղ ասում ես՝ եթե սա չանես, կպատժեմ»,- ասաց Ներսիսյանը՝ հարց հնչեցնելով. հիմա ի՞նչ է ստացվում. այս կիսատ կայացած կառույցին, որն Արդարադատության խորհրդի հաջորդն ու իրավահաջորդն է, ըստ էության, տալիս ենք մի լիազորություն, որը չգիտենք՝ ինչի կհանգեցնի:

«Մենք արդյոք սրանով կունենա՞նք դատական համակարգ. միանշանակ չենք ունենա, որովհետեւ էլի կախվածության մեջ ենք գցում դատարանը մի մարմնից, որն իր հանդեպ արդեն իսկ վստահություն չի ներշնչում։ Մենք չենք ստեղծում ինքնազսպումների, հակակշիռների համակարգ, ի վերջո դատարանը կոչված է իշխանության երկու թեւերին՝ օրենսդիրին եւ գործադիրին հակակշռելու, բայց մենք ստեղծում ենք համակարգ, որտեղ դատարանը կախվածության մեջ է լինում երկու թեւերից, եւ սա չի բերում ժողովրդավարության զարգացման»,-  եզրափակեց Ներսիսյանը։

Խորհրդարանական իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի համոզմամբ, սակայն, ոչ մի օբյեկտիվ հիմք չկա պնդելու, որ ԲԴԽ-ն կախված է իշխանությունից կամ դատավորները՝ ԲԴԽ-ից.

«Այն, որ ԲԴԽ-ի մի մասը կազմավորում է ԱԺ-ն, պրիմիտիվ փաստարկ է, որովհետեւ ստացվում է, ՍԴ-ն, ՏՄՊՊՀ-ն, կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատապարտված են չլինել անկախ, քանի որ բոլորը ձեւավորում է ԱԺ-ն։ Պնդել, որ կա անկախության խնդիր, հիմնավոր չէ»։

Ինչ վերաբերում է հարցին, որ դատավորների բարեվարքությունը պետք է ստուգի Դատավորների ընդհանուր ժողովի մասնակցությամբ կազմավորված ԲԴԽ-ն, պատգամավորի խոսքով, բավականին ընդունված մոդել է:

«Այն, որ դատավորների կողմից մասամբ ձեւավորված մարմինն է ստուգելու նրանց բարեվարքությունը, մի խնդիր է լուծելու. եթե նայեք դատավորի տեսանկյունից, իր նկատմամբ կայացվող որոշումները, նկատողությունը պետք է կայացնի մի մարմին, որը որոշակի հեղինակություն եւ լեգիտիմություն ունի նման որոշում կայացնելու։ Այս առումով կարեւոր է, որ դատավորի կողմից ընտրված սուբյեկտն իր նկատմամբ սանկցիա կիրառի, որովհետեւ ունի բավարար լեգիտիմություն, մյուս կողմից՝ ԲԴԽ-ում գտնվող մարդիկ պրակտիկորեն գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում դատավորի աշխատանքը։ Ուստի կարող են այդ աշխատանքին գնահատական տալ»,- մեր զրույցում ասաց Գրիգորյանը՝ շեշտելով, որ ԲԴԽ-ին այս լիազորությունները տալն ինքնին ապահովում է դատական իշխանության անկախությունը։

Անդրադառնալով մտահոգություններին, որ մենք չգիտենք՝ եկող կառավարող ուժն արդյոք կլինի՞ ժողովրդավար ու ըստ այդմ հիմա զսպող կամ ինքնազսպող մեխանիզմների անհրաժեշտություն չկա՞, Սուրեն Գրիգորյանն արձագանքեց, որ մեր երկրում տեղի ունեցած անշրջելի փոփոխությունները եւ օրինական ընտրությունները բերելու են նրան, որ այսուհետ իշխանությունները չեն կարողանա տրորել այն կարմիր գծերը, որոնք անցել են նախկին իշխանությունները.

«Ի վերջո պետք է հաշվի առնել, որ վատ իշխանության դեպքում միշտ էլ պետական ինստիտուտների վրա բացասական ազդեցություն ունենալու ձեւեր կգտնվեն։ Կարծում եմ՝ այս շրջանում մենք պետք է առավել ֆիքսվենք արդյունավետ մեխանիզմներ ունենալու վրա։ Իսկ էֆեկտիվ մեխանիզմները հաճախ ռիսկեր ունենում են, բայց այդ տեսանկյունից ինստիտուտն էֆեկտիվ է թե՛ ի չարս, թե՛ ի բարօրություն օգտագործելիս։ Նույնն է, որ հաց կտրելիս մեզ պետք է սուր դանակ, բայց ասում են՝ եթե ինչ-որ մեկին խփենք, առավել հավանական է, որ կմահանա»,- օրինակ բերեց պատգամավորը՝ ընդգծելով, որ, իհարկե, առավել հավանական է, որ սուր դանակով հարվածի դեպքում մարդը կմահանա, բայց այդ դանակը պետք է հաց կտրելու համար:

«Մենք չենք պատրաստվում որեւէ մեկին դանակով վնասել։ Ըստ այդմ՝ առաջ բերել թեզը, որ եկեք մեր կարգավորումները կառուցենք այնպես, որ հետո դրանք չչարաշահեն, բայց ոչինչ, որ այդքան էլ արդյունավետ չեն լինի, այդքան էլ ճիշտ չէ»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը եւս բացառում է Խորհրդի՝ կառավարող ուժից կախման մեջ հայտնվելու հնարավորությունը։

Մեր զրույցում նա նշեց, որ ԲԴԽ-ի՝ խորհրդարանի կողմից ընտրված անդամները ե՛ւ իրենց երդման տեքստում, ե՛ւ ըստ օրենքի՝ պարտավոր են պահել լրիվ չեզոքություն.

«Այսինքն՝ ընտրվելով ԱԺ-ի կողմից, ԲԴԽ անդամներն, ըստ էության, գործադիրի հետ ընդհանրապես առնչություն չունեն, նրանց ընտրել է ԱԺ-ն, եւ ընտրովի մանդատը նրանց իրավունք է տալիս լինել լիովին անկախ։ Գործադիրը դե յուրե որեւէ իրավական մեխանիզմ եւ հնարավորություն չունի օբյեկտիվ եւ արդար աշխատող ԲԴԽ անդամին պատասխանատվության ենթարկել կամ ճնշում գործադրել նրա վրա»։

Այս պարագայում, Բեքմեզյանի համոզմամբ, գալիս է արդեն Խորհրդի անդամի բարեխղճության, բարեվարքության, պրոֆեսիոնալության հարցը։ Ընդ որում՝ մեր զրուցակիցը վստահեցնում է, որ գործող ԲԴԽ-ի գիտնական անդամները, այդ թվում՝ ինքը, կառավարող ուժից կախման մեջ լինելու խնդիր չունեն։

Դատավորների բարեվարքության ստուգման վերաբերյալ նախագծի եւ գործող օրենսդրության համաձայն՝ նախատեսվում է, որ երեք մարմին հսկելու են դատավորների գործունեությունը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Արդարադատության նախարարը եւ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովը, որը վերանվանվելու է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով։ Այս երեք մարմիններն իրավասություն ունեն դատավորների նկատմամբ վարույթ հարուցել, որի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը։ Այս կապակցությամբ ԲԴԽ անդամը հարկ համարեց եւս մեկ անգամ շեշտել, որ Խորհուրդը ոչ թե պատժիչ մարմին է, այլ նախ եւ առաջ կոչված է ապահովելու դատավորների անկախությունը։ Նա նշեց, որ Խորհուրդ ուղարկված ցանկացած վարույթի դեպքում իրենց խնդիրն է լինելու ոչ թե անմիջապես դատավորներին պատժելը, այլ ապահովել, որպեսզի վարույթի ընթացքում օբյեկտիվորեն քննվեն բոլոր հանգամանքները:

«Եկեք ընդունենք, որ եթե դատավորը իսկապես խախտում անի, որը համապատասխանում է օրենքով նշված խախտումների դիսպոզիցիային, ապա դատավորն, իհարկե, պետք է կրի պատասխանատվություն»,- եզրափակեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

Տպել
3429 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին