Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով նոյեմբերի 20-ին՝ ժամը 23:30-ին, Սպիտակ-Վանաձոր ճանապարհին ստուգվել և բաժին է բերվել Եղեգնուտ գյուղի 26-ամյա բնակչի վարած «Զիլ» մակնիշի մեքենան՝ բեռնված շուրջ 8 խմ փայտանյութով: Վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը կես ժամ առաջ ձեռք է բերել Վանաձորում:

Բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 21-ին Սպիտակի բաժնում վարորդը խոստովանել է, որ փայտանյութը ձեռք է բերել իրենց գյուղի անտառից՝ ծառերը հատելով:
Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների համատեղ ծառայության ժամանակ Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգման է ենթարկվել Վանաձորի բնակիչ, 51-ամյա տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտը»՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով:

Կրկին փաստաթուղթ չի ներկայացվել: Վարորդը հայտնել է, որ նախորդ երեկոյան Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում անտառից հավաքել է չորուկ փայտանյութ և բենզասղոցով հատել մեկ քամատապալ ծառ, որ տեղափոխի իր տուն:

Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ բենզասղոցը հայտնաբերելու ուղղությամբ:


Երկու դեպքով էլ նշանակվել է մասնագիտական ստուգում, նախապատրաստվում են նյութեր:

Տպել
247 դիտում

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում

Նախաքննության ընթացքում առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանինն