Զոդի ողբերգական վթարի գործով պիկապի արագությունը չի պարզվել. տուժողի իրավահաջորդ

Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այն, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Այս մասին երեկ հայտարարեց Քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում. Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, բախվել էին «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում հրդեհ էր բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, որը տարածվել էր «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում: Դրա հետեւանքով ստացած այրվածքներից «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղեւորները տեղում մահացել էին: «Գազել»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները, ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: Վիրավորներից մեկը, որը Արարատի մարզի 20-ամյա բնակիչ էր, դեպքից չորս օր անց մահացել էր Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում:

Ըստ Քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրության՝ մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ավտոպատահարի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաք 63-ամյա բնակիչը, վարելով «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենան, խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները և ճանապարհային երթևեկության կանոնները:

Դատաավտոտեխնիկական և դատահրդեհատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդը թույլ է տվել ՃԵԿ-ի 2-րդ կետի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություն, դրանով իսկ պայմանավորել պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Փորձագետի եզրակացության համաձայն՝ հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել «ԳԱԶԵԼ»-ի շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մեխանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում:

«Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Հուլիս ամսից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է վթարի զոհ դարձած 20-ամյա Աստղիկ Ավետիսյանի հոր, տուժողի իրավահաջորդ Տիգրան Ավետիսյանի հետ, որը նախաքննության ընթացքը գնահատեց նորմալ՝ միաժամանակ նշելով որոշ բացթողումներ. «Դեպքից չորս ամիս անց եկավ նշանակված փորձաքննության եզրակացությունը, որի մեջ, սակայն, նշված չէր «Տոյոտա»-ի արագության չափը, եւ ոչ մեկը չէր էլ կարողանում այդ հարցին պատասխանել, Քննչական կոմիտեի ավագ քննիչն ինձ ասաց, թե դա պարզել չի հաջողվել»:

Տիգրան Ավետիսյանը նշեց՝ ինքը խնդրել էր, որ ճանապարհային ոստիկանությունից վերցնեին եւ գործի նյութերին կցեին «Տոյոտա»-ի վարորդի վերջին մեկ տարվա տույժ-տուգանքները, ճանապարհային խախտումները, սակայն քննիչը խորհուրդ է տվել այդ հարցը բարձրացնել դատարանում:

«Եվ կա եւս մի բան, որ ինձ շատ հետաքրքրում է. անհետացել են «Տոյոտա»-ի վառված ռույլն ու արագաչափը, որոնք, ես լավ հիշում եմ, դեպքի վայրում առկա էին: Դեպքը տեղի է ունեցել 15:15-ին, ես այնտեղ հասել եմ 17:30-ին, այդ ժամանակ ես դեռ տեղեկություն չունեի աղջկաս վիճակից, «Տոյոտա»-ին արդեն ճանապարհից հանել էին, ինձ էլ ոստիկանները հեռացրին, բայց ես տեսա, որ այդ ամենը տեղում էր, ընդ որում, արագաչափի սլաքը կենտրոնից դեպի աջ էր կանգնած, այդ մեքենայի ցանկացած արագաչափի որ նայեք, վերեւի մասի կենտրոնը 100 կմ/ժ արագություն է, այսինքն՝ նա ունեցել է 100 եւ ավելի արագություն»,- ասաց Ավետիսյանը՝ նշելով, որ այդ հարցով դիմել է վարույթն իրականացնող մարմնին, սակայն քննիչը, տեղեկություն չունենալով, զանգահարել է Արարատի ոստիկանության բաժանմունք, որտեղից եւս, մեր զրուցակցի խոսքով, հստակ պատասխան չեն տվել. «Ես չեմ կարող ասել՝ որն է դրա պատճառը, գուցե մասնագետներն են տարել՝ հետազոտման, գուցե անհետացել է, դա դեռ պետք է պարզաբանվի, ես այդ հարցն էլ դատարանում կբարձրացնեմ»:

Տուժողի իրավահաջորդ Ավետիսյանը, անդրադառնալով վթարի եւ գազելում բռնկված հրդեհի միջեւ եղած կապին, ասաց, որ հրդեհն առաջացել է հենց բախման հետեւանքով. «Գազելում եղած վիրավոր ականատեսի խոսքերով, (նա նստած է եղել անմիջապես վարորդի կողքին), վարորդը զգացել է, որ դիմացից մեքենան գալիս է իր վրա, արգելակել է, աջ է գնացել, եւ կանգն ու հարվածը մեկ են եղել: Հարվածը եղել է այն մասում, որտեղ տեղադրված է եղել գազի ռեդուկտորը, որն էլ, գազի խողովակների հետ միասին, հարվածն անմիջապես իր վրա է վերցրել: Ամեն ինչ շատ պարզ է. տաք մատոռ, կայծ ու հրդեհ, ուրիշ ոչ մի բան»:

Ինչ վերաբերում է երրորդ մեքենային՝ «ժիգուլի»-ին, Ավետիսյանի խոսքով՝ դա գազելից 10-15 մետր հեռու է եղել եւ ունեցել է թույլատրելի՝ 40 կմ/ժ արագություն:

Ավետիսյանը նշեց, որ իրենք սպասում են մեղադրական եզրակացության հաստատմանն ու գործով դատաքննության մեկնարկին. «Սողոմոն Հակոբյանը (գործով մեղադրյալ) յոթ անմեղ մարդու կյանք է խլել, որից չորսը՝ անչափահաս, նա պաշտպանության իրավունք չունի, եթե ինչ-որ մեկը փորձի այս քրեական գործի վրա մի պտղունց ցեխ շպրտել, դատարանում արյունահեղություն կլինի: Նա արագությունը գերազանցել է, դուրս է եկել հանդիպակաց գոտի, ուրեմն՝ պիտի օրենքի առաջ պատասխան տա օրենքի ողջ խստությամբ»,-մեր զրույցում ասաց Տիգրան Ավետիսյանը: «Հայկական ժամանակ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ մեղադրյալի պաշտպան Սեդա Սաֆարյանին, որի հետ կապ հաստատել չհաջողվեց:

 

Տպել
2533 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է