Վանաձորի՝ անձրեւի ժամանակ հեղեղվող դպրոցի տանիքը վերջապես կփոխվի (լուսանկարներ)

Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցը անձրեւի ժամանակ բառացիորեն հեղեղվում է, եւ կաթվածահար է լինում դպրոցի ոչ միայն ուսուցիչների ու մաքրող անձնակազմի աշխատանքը, այլ նաեւ աշակերտների դասապրոցեսը: Բայց առաջիկայում այդ ամենը հիշողություն կդառնա: Դպրոցի տանիքը ամբողջությամբ կփոխվի:

Դպրոցում ստեղծված իրավիճակին «Հայկական ժամանակը» անդրադարձել էր դեռ նախորդ տարի՝ բարձրաձայնելով շենքի անմխիթար վիճակն ու ինչու չէ նաեւ  ի ցույց դնելով նախկին իշխանությունների՝ կրթության հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը:

Տասնյակ տարիներ մի քանի սերունդներ սովորել ու ավարտել են մի դպրոց, որտեղ անձրեւի ժամանակ անգամ անձրեւանոցը չէր պաշտպանում թրջվելուց: Մի դպրոց, որտեղ անձրեւը լցվում էր բոլոր մասնաշենքերն անարգել՝ հասնելով մինչեւ նկուղ, քանդելով ու փչացնելով ոչ միայն կոսմետիկ տեսքը, այլ նաեւ թուլացնելով շենքի ամրությունն ու սեյսմակայունությունը:

ՀԺ-ի հետ զրույցում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանն ասաց, որ դպրոցի տանիքի հիմնանորոգումն իրականացվում է մարզպետի լիազորությունների շրջանակներում՝ վերաբաշխման մեխանիզմի շնորհիիվ: «Սա թույլ է տալիս մարզպետին իրականացնել դպրոցների գումարների վերաբաշխում, եւ մենք դիտարկելով ամենավատթար ու խնդրահարույց դպրոցները, փորձել ենք լուծում տալ այս հարցին, քանի որ մի քանի դպրոցներ տարիներ շարունակ մատնված են եղել բարձիթողի վիճակի եւ իրենք իրենց սեփական միջոցներով չէին կարող խնդիրը վերացնել, դրա համար ամբողջությամբ իրականացվում է այդ գործընթացը: Վերաբաշխվել է շուրջ 80 մլն դրամ, որից 57 մլն դրամը՝ թիվ 27 դպրոցին»,- ասաց Ռաֆայել Հարությունյանը՝ նշելով, որ 27 դպրոցի տանիքի նորոգման մրցույթն արդեն կայացել է. «Նախատեսված է, որ մինչեւ դեկտեմբերի վերջ աշխատանքները կավարտվեն»:

Կրթության ոլորտի պատասխանատուի խոսքով՝ կառուցվելու է նոր տանիք՝ ամբողջ մակերեսով: Շինարարական աշխատանքները ուսումնական պրոցեսին որեւէ կերպ չեն խանգարելու. «Պարզապես մոտեցման խնդիր կա, հույս ունենք՝ եղանակային պայմանները մեզ չեն խանգարի, եւ արագ կավարտենք աշխատանքները»

Կրթության ոլորտի պատասխանատուի խոսքով՝ դպրոցների գումարների վերաբաշխման մասով որեւէ դժգոհություն իրենք մինչ օրս չեն ստացել:

ՀԺ-ի հարցին, որ տարիներ շարունակ դպրոցի խնդիրը բարձրաձայնվել է, սակայն, փաստորեն, թե նախկին, թե ներկայիս կառավարությունը գումար չհատկացրեց, որ դպրոցների գումարներից վերաբաշխումներ արվեցին, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը պարզաբանեց. «Մենք ներկայիս կառավարությանը դիմել ենք մի քանի անգամ, ունենք մի քանի խումբ ծրագրեր, որոնք առանձին փաթեթով ենք ուղարկել, բայց քնաի որ ինչ-ինչ պատճառներով այս ծրագրերը չէին կարող մեկնարկել կամ կուշանային, իսկ խնդիրը հրատապ լուծում էր պահանջում, մենք փորձել ենք հրատապ լուծումը այս կերպ գտնել»:

ՀԺ-ի հետ զրույցում թիվ 27 դպրոցի տնօրեն Գարեգին Քարհանյանն ասաց, որ տանիքների հիմնանորոգման մրցույթը կայացել է: Այն կիրականացվի  «Դանշին» ՍՊ ընկերության կողմից: Աշխատանքները առաջիկա օրերին կմեկնարկեն: «Ես միայն ու միայն կարող եմ շնորհակալություն հայտնել դպրոցի ճակատագրով մտահոգ ու դրանց լուծմանը հետեւողականություն ցուցաբերած անձանց»,- ասաց տնօրենը: Տեղեկացրեց նաեւ, որ բարերարների աջակցությամբ նորոգվելու է 4 զուգարան, 3 դասասենյակների պատուհաններն էլ ամբողջությամբ փոխվելու են. «Սա էլ պակաս կարեւոր խնդիր չէր, որը եւս  լուծման ճանապարհին է»:

Տպել
2391 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից