Վթար Դավիթ Բեկի փողոցում. վարորդը տեղում մահացել է

22/11/2019 schedule08:25

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:46-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ և տուժած, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «BMW»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 101/1 հասցեի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Սահակ Ղ., ծնված 1995 թ.) և «ԶԻԼ» (վարորդ՝ Արծրուն Գ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է: «BMW»-ի վարորդը տեղում մահացել  է, իսկ ուղևորը՝ Ռոբերտ Կ.-ն (ծնված 1998 թ.), մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տպել
872 դիտում

Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ